ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ» 11/02/2024 08:01 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Նույնիսկ համեմատաբար «ճշտախոս» ու մտավորական համարվող թուրքերն են ընդունում, որ Թուրքիայում ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները: Ինքնին հասկանալի է, որ տնտեսական լրջագույն խնդիրներ ունեցող Թուրքիայում, այն էլ՝ էրդողանյան իշխանության հանգամանքը նկատի ունենալով, դժգոհությունները փորձելու էին ուղղորդել և ուղղորդում են դեպի այլ ազգերի նկատմամբ ատելության հուն: Ի մասնավորի, «Ալֆա-նյուզի» «Իրական Թուրքիա» ծրագրին տված հարցազրույցում նման հատկանշական օրինակ բերեց թուրք գրող Քադիր Աքընը՝ նշելով, որ օրերս թուրքական կառավարությունը, տնտեսական ճգնաժամից ելնելով, հայտարարել է, որ նրանք, ովքեր 100 հազար լիրայից ավելի գումար ունեն բանկային քարտերի վրա, պետք է նոր հարկ վճարեն տարեկան 750 լիրայի չափով՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար:
Դա բողոքի ալիք բարձրացրեց, և ինչպես պատմում է թուրք գրողը, կառավարությունը հետքայլ արեց, բայց ազգայնական կուսակցության նախագահը հայտարարեց, որ նա, ով չի ցանկանում, որ այդ հարկը կիրառվի, կա՛մ հայ է, կա՛մ հույն է, կա՛մ քուրդ: Քադիր Աքընը հաստատեց, որ այժմ թշնամանքի վիճակ է թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ քրդերի նկատմամբ: Այստեղ, թերևս, պետք է նկատել, որ Թուքիայում մի քանի տասնյակ հազար հայեր են մնացել, որոնց, իհարկե, թուրքերը կարող են «չեզոքացնել» հաշված ժամերի ընթացքում: Նույնը՝ հույների հետ կապված: Քադիր Աքընի նախնիները 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկել բնիկ հայերին ու հույներին: Ի դեպ, նաև՝ քրդերի միջոցով: Իսկ հիմա քրդերի հարցն են ցանկանում լուծել: Հետաքրքրականն այն է, որ նշված գրողը՝ Քադիր Աքընը, ինչպես հարցազրույցի ժամանակ էլ նշեց, հավատում է, որ հնարավոր է հայ-թուրքական խնդիրները երկխոսության միջոցով կարգավորել, լուծել, ապա հասնել հայ և թուրք ժողովուրդների... բարեկամության:
Ըստ որում, նրա խոսքից ակնհայտ է դառնում, որ հրաշալի տեղյակ է, թե ինչեր են եղել, տեղյակ է թե՛ Հայոց ցեղասպանությանը, թե՛ իր քաղաքացիության երկրի ու իր ազգի գործած աններելի ոճիրներին, բայց հրապարակավ, իհարկե, խուսափում է արծարծել այդ թեմաները: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նա արտահայտվում է զուտ պատմական կոնտեքստում, ասենք՝ «պատմաբանները թող քննեն»-ի տարբերակով:Այսինքն՝ «լայթս» հակահայկական է: Ի վերջո, թուրք գրող է, ու հազիվ թե կարելի էր նրանից ավելին ակնկալել: Բայց նաև նշում է, որ՝ այո, Թուրքիան է փակել հայ-թուրքական սահմանը, և իր երկրի ղեկավարությունից պահանջում է բացել այդ սահմանը: Հարկավ, սա տարբերվում է պաշտոնական Անկարայի մոտեցումներից, բայց... թուրքը մնում է թուրք:
Ինչ վերաբերում է «պաշտոնական Անկարային», ապա Էրդողանը, ինչպես տեղեկանում ենք մեր գործընկերների պատրաստած բավականին օգտակար հաղորդաշարի այս թողարկումից, հայտարարել է, թե «հայերի կողմից օկուպացված Ղարաբաղի ազատագրումից հետո Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն է ստեղծվել»: Եթե վերծանենք, ապա նա նկատի ունի, որ Հայաստանը, որպես պետություն« ոչնչացնելու իրական ու վերջնական հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի համար: Ոչ պակաս հատկանշական է, որ Թուրքիայում «լավ լուրերի» են սպասում Փաշինյանի հետ շփումներից: Հասկանալի է՝ թուրքերի համար լավ: Իսկ այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02․ 11․ 24 թ համարում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից