ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան 11/01/2024 20:20 | ԼՐԱՀՈՍ
«Մայր Հայաստան» խմբակցությունը համատարած ահազանգեր է ստացել 100 դրամանոցների դեֆիցիտի հետ կապված, շատ դեպքերում էլ ունեցել ենք ահազանգեր, որ վալիդատորները նորմալ չեն աշխատում և մարդիկ ստիպված են եղել անվճար երթևեկել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով այսօր ուժի մեջ մտած Երևանի քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի՝ հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով՝ QR կոդի միջոցով, վճարում իրականացնելը։
«Ունենք այն պատկերը, որ միասնական տոմսային համակարգը թերի մտածված, հապշտապ մտցրել են եւ դրա պտուղները բնակիչները վայելում են, իսկ այն, ինչ տեղի կունենա հունվարի 1-ից սկսած՝ դժվար չէ պատկերացնելը։ Այսինքն, ինչպես բոլոր ուղղություններով՝ տրանսպորտի մենեջմենթն էլ՝ կոռուպցիայի ճիրաններից չազատված,կառավարման լրջագույն խնդիրներ է արձանագրում ու մենք այս ամենի ելքը տեսում ենք արտահերթ ընտրությունների մեջ»,-ասաց Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ «Երևանավտոբուս» ընկերությունը թաթախված է կոռուպցիայի մեջ։
«Այսինքն, օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը, եթե միասնական տոմսային համակարգի բերումով այդ 30 մլն դրամը պետք է դադարի մտնել իրենց գրպանը, այդ ամենին սովորած շերտերը հնարավոր է՝ բունտ անեն, արդյունքում՝ մոտ ապագայում մայրաքաղաքում կարող ենք ունենալ տրանսպորտի դեֆիցիտ կամ տրանսպորտային կոլապս։
Քաղաքապետարանում նախ պետք է ֆինանսական հոսքերը կառավարեն և այնպես անեն, որ օրական շուրջ 30 մլն դրամ մտնի քաղաքային բյուջե։ Դրա համար անհրաժեշտ է , որ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերն ու տեսախցիկները աշխատեն ու ավտոբուսների շարժակազմերի ընթացքը վերահսկվի։ Այսինքն, դրանք համալիր են ու ենթադրում են կառավարում, բայց պետք է ինքդ կոռուպցիայից զերծ լինես, որ կարողանաս այդ կոռուպցիայի դեմ պայքարել, հիմա կամ այդ կամքը չկա, կամ իրենք սերտորեն առնչվում են այդ կոռուպցիայի հետ, դրա համար էլ այս իրավիճակն է»։
Մ. Սուքիասյանն ընդգծեց՝ որ մինչև այդ իրավիճակի վերաբերյալ հանրությունը ձայն չբարձրացնի, միայն քաղաքական ուժերի բարձրաձայնումը քաղաքային իշխանության վարքագծի վրա ազդեցություն չի ունենա։ «Կարծես թե՝ մենք արդեն գործ ունենք այն սոցիալական ինդիկատորի հետ, որ մինչև մարդկանց մաշկին ու գրպանին չկպնի՝ դժվար է լինելու մարդկանց ինչ -որ բան համոզել ու ուղղորդել։ Այս ամենի թագն ու պարծանքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Մենք կարծում ենք, որ քաղաքը բոլոր ուղղություններով, ոչ միան տրանսպորտային այլև մյուս գրեթե բոլոր ուղղություններով ուղղակի կոլապսի են մատնում։ Ավինյանն էր ազդարարում, որ Երևանի բնակչությունը հասնում է 1մլն 200 հազարի, մինչդեռ քաղաքը քաղաքային ենթակառուցվածքները դրան պատրաստ չեն։ Այս իրավիճակից ելքը արտահերթ ընտրություններն են, այդ ուղղությամբ մենք ճնշումը շատացնելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/01/2024 08:36 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:33 Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»․ «Հրապարակ»
- 11/01/2024 08:30 Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:28 Սրբազանը մեկնել է Մոսկվա․«Հրապարակ»
- 11/01/2024 08:26 Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:24 Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին ․«Հրապարակ»
- 11/01/2024 08:21 Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձը ծառայության․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/01/2024 12:36 Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան
- 11/01/2024 12:05 57 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» կամ տատիկ պապիկի արձանը
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/01/2024 23:23 Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը. «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ն էլ՝ ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 3 վիրավոր
- 11/01/2024 23:16 Հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում
- 11/01/2024 22:49 Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ
- 11/01/2024 21:47 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/01/2024 23:00 Քանյե Ուեսթի կինը պատկերասրահ է եկել գրեթե մերկ վիճակում
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից