ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ» 10/31/2024 08:23 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, 2024թ. առաջին ինն ամիսների տվյալներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին առաջին հարկատուն է և, երրորդ եռամսյակի տվյալներով, ավելի քան 30 միլիարդ դրամ հարկով գերազանցել է իր իսկ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նման աճը։
«Հանքարդյունաբերությունը ցիկլիկ բիզնես է, և հարկային վճարումները, ընկերության շահույթը կարող են կախված լինել ամենատարբեր հանգամանքներից՝ մետաղի համաշխարհային գներից, այդ շրջանի արդյունահանման առանձնահատկություններից, նաև վարչարարությունից։ Տվյալ պարագայում, այս ամենի համադրությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:
Այն հարցին, թե արդյոք դրանո՞վ է պայմանավորված նաև, որ վերջին 10 տարում ԶՊՄԿ-ն առաջին հարկատուն է եղել միայն 4 տարի, որից 3-ը վերջին երեք տարին է, և այն, թե արդյո՞ք վերջին տարիներին վարչարարության բարելավումն էլ է դեր խաղացել, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ինչպես ասացի, դա հանգամանքների համադրություն է։ Իհարկե, վարչարարությունը դեր ունի, բայց նաև վերջին տարիներին մետաղի գների աճն ունի իր զգալի դերը»:
Հետաքրքրվում ենք՝ այս միտումը քանի՞ տարի կպահպանվի։ Հաշվի առնելով մետաղների պահանջարկը՝ երկիրը հանքարդյունաբերության ոլորտից տնտեսական առումով կարո՞ղ է ավելի մեծ դերակատարում ակնկալել։
«Համաշխարհային տնտեսության կանաչ վերափոխման հետ մետաղների պահանջարկը շուկայում հավանաբար կպահպանվի, թեև դա նույնպես կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական զարգացումից, կայունությունից, որքան արագ է զարգացումը, այնքան մետաղների պահանջարկը մեծանում է։ Բայց նաև ամեն հանքավայր ունի իր առանձնահատկությունները՝ կախված արդյունահանման որակից և ծավալից, հանքաքարի պարունակության փոփոխությունից, այնպես որ կանխատեսում անելը բավական բարդ է։ Ինչ վերաբերում է ոլորտին ընդհանրապես, ապա ոլորտը Հայաստանում բավական փոքր է։
Տեսեք, հարկատուների առաջին քսանյակում միայն ԶՊՄԿ-ն է, իսկ դա նույնիսկ ոլորտին անծանոթ մարդու համար պարզ է դարձնում, որ Հայաստանում, հակառակ տարածված համոզման, հանքարդյունաբերության ոլորտի նույնիսկ միջին չափի ընկերությունները շատ քիչ են։ ԶՊՄԿ-ի նման ևս մեկ-երկու հանքային պրոյեկտ զգալիորեն կփոխեր տնտեսության վճակը»,-ասում է Ջհանյանը։ Օրինակ՝ եթե Ամուլսարը հիմա շահագործվեր, կարո՞ղ էր հարկատուների առաջին տասնյակում լինե՞լ։ «Հաշվի առնելով ոսկու համաշխարհային աննախադեպ բարձր գները, կարծում եմ՝ նույնիսկ առաջին եռյակում կարող էր լինել։ Ընդ որում, ի տարբերություն շատ այլ ոլորտների, հանքարդյունաբերության հարկերի առյուծի բաժինը ռոյալթիներն ու շահութահարկն է»,-նշում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը:
Կա տեսակետ, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը աճի տեղ ունի, բայց մենք դրանից չենք օգտվում: Վարդան Ջհանյանն ասում է, որ վերջերս կայացած Mining Armeniа միջազգային ֆորումի գրեթե բոլոր քննարկումները հենց այդ խնդրի շուրջ էին. «Ընդ որում՝ Հայաստանի զգալի պոտենցիալից խոսում էին թե՛ հայաստանյան մասնագետները, ակադեմիական շրջանակները, թե՛ արտերկրյա փորձագետները։ Այո, Հայաստանը վստահաբար զգալի պոտենցիալ ունի և այդ պոտենցիալը պետք է օգտագործել՝ նոր ներդրումներ ներգրավելով, նոր ծրագրերով, եղած ծրագրերի ընդլայնումով»։ Փաստացի, ստացվում է, որ Ադրբեջանը նաև այդ պոտենցիալից անհանգստանալով է արշավ սկսել Հայաստանի՝ մեր զրուցակցի գնահատմամբ՝ նույնիսկ ոչ շատ մեծ հանքարդյունաբերության ոլորտի դեմ։
«Վստահ եմ՝ այո։ Ոլորտն, այո, մեծ չէ, բայց նույնիսկ այս ծավալներով Հայաստանի տնտեսության գլխավոր հենարաններից է, ու բացի այդ, աճի պոտենցիալը, հետևաբար նաև՝ ազդեցության պոտենցիալը մեծ է, ու դա է Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ նման հետևողական հարձակումների պատճառը»,-ասում է Վարդան Ջհանյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 31․ 10․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից