ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ» 10/31/2024 08:09 | Մամուլ
«Հրապարակը» գրում է․ Երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Քննչական կոմիտեին հատկացվող բյուջեի նախագիծն էր քննարկվում, եւ նիստին ներկա էր նաեւ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին, ըստ լուրերի, մի որոշ ժամանակ առաջ ՔՊ-ում պատրաստ էին բզկտել, քանի որ նախ արհամարհում էր պառլամենտը` որպես ինստիտուտ, եւ մերժում ֆրակցիայի հրավերները` ԱԺ գալու եւ ինչ-որ հարցեր փակ ֆորմատով քննարկելու: Իսկ հատկապես խորհրդարանական վերջին լսումներից հետո, երբ Քյարամյանն ակնհայտ անհարգալից, անվայելուչ պահվածք դրսեւորեց խորհրդարանում, որոշ իշխանական պատգամավորներ հրապարակային հայտարարեցին, որ դա չպետք է անհետեւանք մնա, ու ՔՊ-ում սպասում էին, որ Քյարամյանը պետք է լքի պաշտոնը կամ որեւէ խիստ պատժի արժանանա։
Սակայն Քյարամյան-ՔՊ-ականներ շփումից պարզ դարձավ, որ անհիմն չեն այն խոսակցությունները, որ նա վայելում է վարչապետի եւ նրա կնոջ հովանավորչությունը, եւ նրանք չեն պատրաստվում ազատվել Քյարամյանից։ ՔՊ-ական տիկնայք երեկ այնպիսի զգուշավորությամբ ու հարգալից տոնով էին հարցեր տալիս ՔԿ նախագահին, հարց ու պատասխանի վերջում շնորհակալություն հայտնում, ընթացքում գլխով հավանություն տալիս Քյարամյանի ասածներին, որ կարելի էր կարծել, թե նա ոչ թե վիրավորել, այլ օրհնել է իրենց գործընկերոջը. Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Էդգար Հակոբյանը` Քյարամյանին հարցեր տվող այս պատգամավորներից եւ ոչ մեկը նրան չհիշեցրեց նրա անվայելուչ պահվածքի եւ խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 31․ 10․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/31/2024 08:26 Հարկատուների գումարներով հյուրանոց ու ճոպանուղի են կառուցել, տվել մասնավորին. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:23 Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»
- 10/31/2024 08:18 ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
- 10/31/2024 08:16 Իշխանական պատգամավորները դժգոհ են․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:13 Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․«Հրապարակ»
- 10/31/2024 08:09 Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ»
- 10/31/2024 08:01 «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/30/2024 18:47 ֆեյսբուքում գրառում կատարելու համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ
- 10/30/2024 16:42 Ինչո՞ւ է մեր կառավարությունը հակված ավելի թանկ պարտքեր վերցնելու. Դավիթ Անանյան
- 10/30/2024 15:16 Սա «նոր նորմալն է». երկիրն ընդամենը տարածք է, թատրոններն ու բուհերը` ընդամենը շենքեր, իսկ մենք` ընդամենը հարկատուներ . Լիլիթ Բլեյան
- 10/30/2024 13:04 Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են. փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/30/2024 23:41 Կարմիրգյուղում մեքենա է հրդեհվել
- 10/30/2024 21:36 Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիր քաղաքի «Աուրա» գիշերային ակումբի դիմաց. հետիոտնը տեղում մահացել է
- 10/30/2024 20:36 Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Սուրենավանում «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Lada»-ների վրա
- 10/30/2024 20:09 Երևանում «Դարոինկ» ՍՊԸ-ի «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկվել հետիոտնը. 78-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
- 10/25/2024 23:41 Ռուս կինը ծեծել եւ դանակահարել է հաշմանդամ մորը
- 10/25/2024 23:08 Հայտնաբերվել է խումարի ախտանիշները մեղմելու մատչելի միջոց
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից