ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրկնակի բռնի տեղահանվածներ ամիսներ շարունակ զրկված են «40+10» ծրագրի աջակցությունից, թեեւ խոստացված բնակարանի սերտիֆիկատները չեն տրամադրվել 10/30/2024 20:46 | ԼՐԱՀՈՍ
Փաստն այն է, որ Արցախից բռնի տեղահանված մարդիկ ունեն շատ լուրջ խնդիրներ, խոցելիության մակարդակը գրեթե անհնար է որոշել, ինչ չափորոշիչով, ձեւով է սահմանվելու ով է խոցելի, ով՝ ոչ, չգիտեմ։ Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից դադարեցնել Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10» ծրագիրը՝ նշելով, որ դրա փոխարեն մեկ այլ ծրագիր կիրականացվի խոցելի խմբերի համար։ Առ այս պահը կառավարությունը չի հրապարակել նոր ծրագրի բաղադրիչն ու շահառուների շրջանակը, պարզ չէ նաեւ, թե տնից զրկված ու գաղթած արցախցիների շրջանում ինչ սկզբունքով են որոշելու խոցելի խմբերին, երբ նրանց փաստացի նույն կարգավիճակում են։
«Անգամ եթե մարդը ֆինանսապես կարողունակ է, բայց բռնի տեղահանված է, տնից- տեղից կտրված է, ապա արդեն իսկ խոցելի է, ի՞նչ ոչ խոցելիության մասին է խոսքը, ուրիշ բան, որ կարող են աջակցությունը տարբեր մակարդակում տրամադրել։ Այն մարդն, ով կարիքը չունի, չի էլ գնալու ստանա»,- կարծիք հայտնեց Հովսեփյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մի շարք դեպքերում արցախցիները տեղյակ չեն լինում ծրագրերին։ «Տեսե՛ք, մարդկանց ասում են գնացեք հերթագրվեք, բայց հերթագրման վայրում մարդիկ ծրագրից տեղյակ չեն, չգիտեն ինչի՞ համար են հերթագրվում, հետ ու առաջ են անում ամբողջ օրը, կրկին չարչարանքներից հետո միայն մարդիկ տիրապետում են, թե ինչ հարցով են դիմելու եկել։ Արհեստական քաշքշուկները սարսափելի են»,- ասաց տիկին Հովսեփյանը։
Կրկնակի տեղահանվածների համար, ինչպես նշեց Ս.Հովսեփյանը, խոստացվել էր բնակարանների սերտիֆիկատների տրամադրում։ Հադրութից ու Շուշիից տեղահանվածների մասին է, ովքեր նախ 2020թվականին են տեղահանվել, հետո վերադարձել Ստեփանակերտում էին ապրում, ապա նաեւ այնտեղից բռնի տեղահանվեցին 2023թ.-ին։
«Այդ մարդկանց ասել էին, որ իրենց բնակարանների սերտիֆիկատներ են տալու, բայց դեռ դա չարած, բնակարաններով չապահոված, արդեն հանել էին «40+10» աջակցության ծրագրի շահառուների ցուցակից։Այդ ծրագրով տրվող «40+10» գումարը սկսել են չտալ։Պատկերացրե՛ք, այդ մարդիկ շարունակում են ապրել վարձով, վարձակալները, բնական է, փողը ուզում են, իրենց տունն է»,- նշեց Ս.Հովսեփյանն՝ ավելացնելով, որ տեղահանվածները լրջագույն խնդիրներ ունեն, երեխա են մեծացնում, ու արդեն մի քանի ամիս է, ինչ զրկված են աջակցության այդ ծրագրից։
«Մի ծայրահեղ ծանր իրավիճակ, բողոքներ բարձրաձայնելուց հետո, նորից հայտեր են տվել, որ լրացնեն։Պատկերացրեք այդքան ամիսներ չարչարելուց հետո, հիմա, իբր թե, այդ գումարները պետք է տան՝ բողոքների ու բարձրաձայնումի արդյունքում միայն, բայց ի՞նչ ձևով, այս ամիսների ընթացքում ինչեր են քաշել այդ ընտանիքները, դա միայն կարող է պատկերացնել այն մարդը, ով 4 երեխայի հետ բնակարանից բնակարն է տեղափոխվում, որովհետև տան վարձ չի կարող տալ։Սա է ծրագրից ծրագիր փոխանցման տարօրիակ մարտավարությունը, չգիտես հատո՞ւկ են անում, որ մարդիկ արտագաղթեն, թե ինչ, եթե հատուկ են անում, ապա դա իրենց մոտ շատ լավ է ստացվում, եթե փնթի են, ապա ինչո՞ւ են ընդհանրապես գործում այդ ոլորտում», - հարց բարձրացրեց Սոֆյա Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ