ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով 10/30/2024 11:20 | ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։
Անդրադարձ կատարելով հարցին, թե ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանն ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը և սկսեց համակարգված կերպով ոչնչացնել տեղի հայկական մշակութային ժառանգությունը՝ Պիկատը պատասխանեց․ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի և տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին։ Ահա թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը»։
Նա մանրամասնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ևս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, ինչպես նաև հասկանալ կարիքներն ու այն, թե ինչպե՞ս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել պահպանել և պաշտպանել այս բազմազան ժառանգությունը:
«Առաքելություն ուղարկելու, դրա կազմի, ինչպես նաև այն մասին, թե ո՞րն է լինելու առաքելության առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն: Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց», - ասաց Քրիստա Պիկատը։
Նա հավելեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված է եղել փախուստի դիմել և հաստատվել Հայաստանում, նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկել Հայաստան՝ առաջարկելու կառույցի աջակցությունն ու օգնությունը և համոզվելու, որ նրանց կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանականական առումներով։
«Բացի այդ, ուղարկված առաքելությունը նաև փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել, օրինակ, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, այն կենդանի ժառանգության պահպանմանը, որն ունեն այս համայնքները։ Մեզ համար շատ կարևոր է, որ համայնքն իրականում քննարկի, թե որոնք են իր սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունի», - նշեց Քրիստա Պիկատն՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում, եթե կան ավանդույթներ, որոնք անհետացման եզրին են, կարելի է նաև միջոցներ փնտրել, թե ինչպես պահպանել դրանք։
Նրա խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ է ցանկանում աշխատել այս համայնքների և, իհարկե, իշխանությունների հետ՝ մշակույթի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ գործիքների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ կտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանոթանալ և վերահսկողության տակ պահել հայկական այն մշակութային ժառանգությունը, որը դարեր ի վեր գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կրկնեց, որ կառույցը քննարկումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։
«Կցանկանայի նաև նշել, որ այժմ 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից: Այնպես որ, դա նաև անդամ երկրների և կոմիտեի որոշումն է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչպե՞ս կարող է ներգրավվել և աջակցել երկրներին», - եզրափակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից