ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրբուհի Գալյանը կուսակցության անդամ չէ, բայց եթե հավատանք Արայիկ Հարությունյանին, ապա՝ հոգով կուսակցության հետ է․ Հոկտանյան 10/30/2024 20:02 | ԼՐԱՀՈՍ
Որքանով գիտեմ՝ Սրբուհի Գալյանն այդ կուսակցության անդամ չէ, բայց եթե հավատանք իրեն (Արայիկ Հարությունյանին- հեղ․ ), ապա հոգով կուսակցության հետ է, բայց՝ ոչ ֆորմալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը երեկ որոշել է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը, որը երեկ ներկա է եղել կուսակցության վարչության նիստին, հանդես եկել զեկույցով ու պատասխանել քաղաքական ուժի անդամների հարցերին։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ կանգ են առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ նաև քաղաքական, ըստ էության, քաղաքական թիմի մաս է։
Լրագրողների դիտարկումներից հետո, իհարկե, Հարությունյանը փորձեց խմբագրել խոսքերը՝ նշելով․ «Ասացի, որ քաղաքական պաշտոն է զբաղեցրել։ Եթե քաղաքական պաշտոն է զբաղեցնում, դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում քաղաքական թիմի մաս է։ Եղել է փոխնախարար, որը քաղաքական պաշտոն է»։
Նույն տրամաբանության ներքո քաղաքական թիմի մաս կարող է լինել նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը և՛ նախարարությունում է աշխատել, և՛ վարչապետի օգնական եղել։
Վարուժան Հոկտանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով կա խնդիր, եթե բովանդակային իմաստով կամ էության գաղափարական տեսանկյունից մոտենանք։
«Իրավապահ մարմինները պետք է քաղաքականապես չեզոք լինեն։ Չեմ լսել Արայիկ Հարությունյանի խոսքերը, բայց եթե նման բան է ասել, ապա երևի դա եղել է նեղ իմաստով, այսինքն՝ քաղաքական թիմի մաս ասելով՝ նկատի է ունեցել, որ «ՔՊ» կուսակցության անդամ չէ։ Որքանով գիտեմ՝ նա այդ կուսակցության անդամ չէ, բայց եթե հավատանք իրեն, ապա հոգով կուսակցության հետ է, բայց՝ ոչ ֆորմալ։ Բնական է, մենք դեռ կայացած ժողովրդավարություն չենք և այդ ամենը, ինչ-որ օրենքով գրված է՝ քաղաքական զսպվածություն, չեզոքություն, այդ ամենը թղթի վրա գրված, դրսի փորձագետների կողմից առաջարկված և որոշում կայացնողների կողմից չհասկացված իրավիճակ է»,- ասաց Հոկտանյանը։
Դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ՝ նաև Աննա Վարդապետյանը, Արգիշտի Քյարամյանը եւս քաղաքական թիմի մաս են, Հոկտանյանն արձագանքեց՝ դա վերաբերում է բոլորին, չենք կարող ակնկալել այն քաղաքական չեզոքությունը, զսպվածությունը, որը հասկացվում է այն երկրներում, որոնց փորձագետները փորձում են օգնել մեզ, որ այստեղ կյանքի կոչվի, կայանա, բայց առ այժմ՝ չի կայանում։
Հարցին՝ արդյո՞ք նախադրյալներ տեսնում է, գոնե փորձ արվում է կայացնելու՝ Հոկտանյանը պատասխանեց՝ նշելով, որ դժվարանում է ասել, որ տեսնում է, դեռ այդ փուլին չենք հասել, որ հնարավոր լինի․ «Գուցե կա, բայց տեսանելի չէ։ Համենայն դեպս՝ ինձ համար տեսանելի չէ։ Բայց եթե նայում ենք նեղ իմաստով, գոնե այնքանով կարելի է այս էտապում բավարարվել, որ գոնե չենք տեսնում կուսակցության անդամների։ Գոնե այդքան բան չկա։ Հետագայում ինչպես կլինի՝ չգիտեմ»։
Դիտարկմանը, որ Կարեն Անդրեասյանն էլ ԱՆ նախարար էր, ՔՊ կուսակցությունից դուրս գալուց օրեր անց ընտրվել է ԲԴԽ անդամ, հետո՝ նշանակվեց նախագահ, Հոկտանյանն արձագանքեց՝ նշելով․ «Դե կարևորը քաղաքական թիմից է, ի՞նչ եք ուզում։ Եթե օրենքը պահանջում է, որ չպետք է լինել կուսակցության անդամ, քաղաքական թիմի անդամը չի լինի կուսակցության անդամ, եթե օրենքը պահանջ չի դնում, ապա նա կլինի կուսակցության անդամ։ Հիմա տիկին Գալյանն էլ, երբ նախարար դառնա, չի բացառվում, որ կդառնա նաև կուսակցության անդամ, քանի որ քաղաքական թիմից է»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից