ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնի է 1000 խոշոր հարկատուների ցանկը, առաջատարը ավելի քան 30 մլրդ-ով ավելացրել է հարկային մուտքերը 10/28/2024 19:41 | Տնտեսություն
2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որից մուտքերը կազմել են ավելի քան 83,6 մլրդ դրամ։ «Փաստինֆոյի» հաղորդմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2023 թ-ի նույն ժամանակահատվածում կոմբինատի հարկային մուտքերը կազմել էին միայն 52,3 մլրդ դրամ։
2024 թ. հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթը»` ավելի քան 49 մլրդ դրամ մուտքով։ Այս ընկերությունը 2023 թ–ի 9 ամսվա տվյալներով միայն 4-րդ հորիզոնականում էր՝ 30,1 մլրդ դրամ հարկային մուտքերով։
Այս ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում կրկին երկրորդ հորիզոնականում էր` ավելի քան 32 մլրդ հարկային մուտքով։
Ցանկի առաջատար եռյակը եզրափակում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ ավելի քան 39 մլրդ դրամի հարկային մուտքով։
2023 թ.–ի երրորդ եռամսյակում այս ընկերությունը կրկին երրորդն էր՝ ավելի քան 31 մլրդ դրամ մուտքով։
Խոշոր հարկատուների ցանկում չորրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 36 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում երրորդ հորիզոնականում էր` ավելի քան 27 մլրդ դրամով։
Ցանկի հինգերերդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է` ավելի քան 27 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2023 թ. երրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին հինգերորդ հորիզոնականում էր` ավելի քան 23,3 մլրդ դրամ հարկային մուտքով։
Վեցերորդ տեղում «Ամերիաբանկ» ընկերությունն է` ավելի քան 20 մլրդ հարկային մուտքով։ 2023 թ-ի առաջին ինն ամիսների համեմատ կայուն կերպով պահպանում է իր դիրքերը։ Անցած տարի ևս բանկը վեցերորդ հորիզոնականում էր` ավելի քան 22 մլրդ դրամ հարկային մուտքով։
Ցանկի յոթերորդ տեղում «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունն է` ավելի քան 17 մլրդ հարկային մուտքով։ 2023 թ. երրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 8-րդ հորիզոնականում էր` ավելի քան 16,5 մլրդ դրամ հարկային մուտքով։
Անցած տարի՝ հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների 7-րդ հորիզոնականում «Արդշինբանկն» էր, որը վճարել էր 21,3 մլրդ դրամ, մինչդեռ այս տարի բանկը դուրս է եկել առաջատար 10-յակից ու վճարած 8,1 մրդ դրամով հայտնվել է միայն 24-րդ հորիզոնականում։
Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով 8-րդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ ավելի քան 14,7 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2023-ին՝ ընկերությունը 11-րդն էր՝ 13,5 մլրդ դրամով;
Իններորդ հորիզոնականում «Վիվա Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 14 մլրդ հարկային մուտքով։ 2023 թ. երրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 12--րդ էր` ավելի քան 12 ,6 մլրդ դրամ հարկային մուտքով։
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիթի» ընկերությունը, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ավելի քան 13 մլրդ հարկային մուտք է կատարել։ 2023 թ. երրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 17-րդն էր՝ 10,8 մլրդ դրամ հարկային մուտքով։
ՊԵԿ–ից նշում են, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից