ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է թույլ չտալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև «ուտելու» պրոցեսի քարոզչություն. Փաշինյան 10/28/2024 12:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում չկա գեթ մեկ մարդ, մի ընտանիք, որի համար պետական բյուջեից հասցեական ծախս չի արվում։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ, 500 հազարից ավելի թոշակառուներ թոշակներ են ստանում պետական բյուջեից, բոլոր ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բոլոր դպրոցները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, բոլոր ճանապարհները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, տասնյակ հազարավոր ընտանիքներ բնակարան ձեռք բերելիս հավելյալ ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից՝ եկամտահարկը և տարբեր ծրագրեր, հարյուր հազարավոր քաղաքացիներ պետական պատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ են ստանում, որոնք վճարվում են պետական բյուջեից, տասնյակ հազարավոր քաղաքացիներ վարկեր են ստանում, խոսքը սուբսիդավորման մասին է, որոնց վարկային տոկոսադրույքներն մասամբ կամ ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեից, տասնյակ հազարով անապահով ընտանիքներ նպաստներ են ստանում պետական բյուջեից։ Ընդ որում, ընտանիքներ կան, որոնք ընդհանրապես չեն աշխատում, ոչ մի բան չեն անում և նպաստ են ստանում։ Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարճ ասած՝ երկրում չկա գեթ մեկ ընտանիք, որի կարիքները հոգալու համար ծախս չի արվում պետական բյուջեից Եվ, հետևաբար, ըստ վարչապետի, ՀՀ պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է՝ ուղիղ իմաստով»,-շեշտեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության գործիք է՝ կրկին այն ըմբռնմամբ, որ բարեկեցության բաղադրիչ են ոչ միայն կենցաղային հարմարավետությունը, այլև ազատությունը, արդարությունը, առողջապահությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, հագեցած մշակութային կյանքը»։
Նա նաև նշեց, որ պետք է թույլ չտալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև «ուտելու» պրոցեսի քարոզչություն։ «Հայտնի հանգամանքների բերումով՝ մեզ մոտ ծայրահեղականացված դրսևորումներ կան։ Այսինքն, սնվելը բարեկոցության մաս է և միջազգային հարթակներում շատ է հնչում այն միտքը, որ սննդին հասանելիությունը մարդու ամենահիմնարար իրավունքներից մեկն է, և պետք չէ այն բաժանել հոգևոր ու նյութական բաղադրիչների։ Մարդու բարեկլեղությունը համապարփակ հասկացություն է»։
Փաշինյանը շեշտեց՝ հնարավոր չէ ունենալ համընդհանուր բարեկեցություն, առանց պետական բյուջեի։ «Որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է համընդհանուր բարեկեցությունը։ Իսկ պետական բյուջեն մեծ է այնքան, որքան արդյունավետ ու թափանցիկ են աշխատում երկրի քաղաքացիները և բնակիչները»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից