ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ինչու ենք ստեղծել Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ, անմիջապես դիմեն ԲԴԽ՝ «բեկանելու» դատական ակտը»․դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել չբողոքարկված և օրինական ուժի մեջ մտած ակտի համար 10/28/2024 16:50 | Դատական ռեպորտաժներ
Դատախազության կողմից չբողոքարկված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համար ՔԿ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱՆ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի դեմ։ Դատավորը, սակայն, ընդգծում է՝ դատական ակտի նման մեկնաբանություն տալը կարող է հանգեցնել մի անթույլատրելի իրավիճակի, որ քննչական մարմինը, չսպասելով դատախազի կողմից բողոքարկմանը, ցանկացած դատական ակտի, դատարանի եզրահանգումների հետ անհամաձայնության դեպքում, կարող է վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել ՝ «բողոքարկելով» դատական ակտը և ճնշում գործադրելով դատավորի նկատմամբ՝ հետագայում բարենպաստ ակտ ստանալու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։ ՀՀ արդարադատության նախարարությունը Մարիկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է՝ ՔԿ նախագահի հաղորդման հիման վրա՝ կապված քրեական վարույթներից մեկով մեղադրյալի նկատմամբ կալանք չկիրառելու համար։ Ըստ ԱՆ-ի՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցն ի զորու չէր զսպելու անձի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու վերաբերյալ դատարանի հետևությունները չեն հիմնավորվում գործի նյութերով և համոզիչ չեն։ Մասնավորապես, սույն մեղադրյալի վերաբերյալ երկու քրեական վարույթ կար, որոնցից առաջինով՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ եղել է ընտրված այլընտրանքային խափանման միջոց, որի պայմաններում նոր վարույթ է նախաձեռնվել՝ զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ։
Նախաքննական մարմինը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց դատավորի դիտարկումներից՝ չէր միջնորդել խափանման միջոցի պայման խախտելու հիմքով կալանք կիրառել անձի նկատմամբ, փոխարենը՝ այլ գործով միջնորդություն էր ներկայացրել, որի դեպքում այլընտրանքային խափանման միջոցը բավարար էր։ Բացի այդ, հիմնավոր կասկածը, թեև եղել է, սակայն այնքան բարձր չի եղել ամենախիստ խափանման միջոցը կիրառելու համար, առկա չեն եղել անգամ օպերատիվ տվյալներ։ Ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, որոնք հաշվի են առնվել և, ըստ ԱՆ ներկայացուցչի, բավարար հիմնավորված չեն եղել, ապա դատավորի ներկայացուցիչն այդ մասով հայտնեց, որ գործում առկա են եղել փաստաթղթեր, անձը ոստիկանների ուղեկցությամբ շտապօգնությամբ է տեղափոխվել։
Հարցուպատասխանի ընթացքում նախարարության ներկայացուցիչները հոդաբաշխ պարզաբանում չտվեցին, ի վերջո, ինչ է վերագրվում դատավորին՝ դատական ակտը չհիմնավորելը, թե՝ խափանման միջոց կալանքը չկիրառելը, ինչի վիճարկման իրավունք նախարարությունը փաստացի չունի։ Միայն ԲԴԽ նախագահի՝ պատասխան պարունակող հարցադրումներին ի պատասխան նշեց, որ դժգոհությունը չպատճառաբանելն է։
Դատավոր Ռազմիկ Մարիկյանը պատասխանում նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ որևէ դատավորի համար հաճելի չէ ծանրաբեռնվածության պայմաններում մասնակցել իրենց վերաբերյալ կարգապահական վարույթի քննարկմանը, սակայն, ինքն ուրախ է, որ այս միջնորդությունը նիստով քննվում է, քանի որ սույն որոշումը, որը հիմք է հանդիսացել կարգապահական վարույթի համար, չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, իր կողմից կայացվել է հիմնավոր և օրինական դատական ակտ։ Դատավորն ընդգծեց, որ դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող է հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում, ինչը չի եղել, դատախազը չի բողոքարկել դատական ակտը։ Նրա խոսքով՝ եթե դատախազը գտնում է, որ դատական ակտն անօրինական է և չի բողոքարկում, ապա կարող է կարգապահական պատասխանատվության հարց բարձրացվել, այս դեպքում՝ ոչ միայն կարգապահական պատասխանատվության հարց չի բարձրացվել, այլև՝ հետագայում դատախազն ունեցել է առաջխաղացում։
Այլ խոսքով՝ դատավորին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել օրինական ուժի մեջ մտած, դատախազության կողմից չբողոքարկված դատական ակտի համար։
Դատավորի խոսքով՝ դատական ակտի նման մեկնաբանությունը տալը կարող է հանգեցնել մի անթույլատրելի իրավիճակի, որ քննչական մարմինը, չսպասելով դատախազի կողմից բողոքարկմանը, ցանկացած դատական ակտի, դատարանի եզրահանգումների հետ անհամաձայնության դեպքում, կարող է վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել ՝ «բողոքարկելով» դատական ակտը և ճնշում գործադրելով դատավորի նկատմամբ՝ հետագայում բարենպաստ ակտ ստանալու համար։ Այս քայլով, ըստ դատավորի, հեղինակազրկում են դատախազությանը, կասկածի տակ դնում դատական իշխանությանը, ԲԴԽ-ին՝ փորձում վերապահել վերադաս դատական ատյանի լիազորություն․ «Ինչու ենք ստեղծել Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ, անմիջապես կդիմեն ԲԴԽ, «բեկանելու» դատական ակտը»։
Մարիկյանն ակնկալեց ԲԴԽ-ից՝ նախադեպային որոշում կայացնել, որ հետագայում կանխվեն դատավորների նկատմամբ արդարադատության իրականացման ընթացքում անկախությանը միջամտության փորձերը։ Դատավորի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն էլ, ներկայացնելով դիրքորոշումը, պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման։
Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 10։00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ