Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Հայաստանի ՔԿ-ների կոչը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29-ի մասնակիցներին 10/28/2024   14:59  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ ուղղված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29-ի մասնակիցներին:

կոչը ներկայացնում ենք ստորեւ. «2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում, սակայն հնարավորություն չունենալով մասնակցել Բաքվում կազմակերպվող COP29-ին Ադրբեջանի հակահայ քաղաքականության պատճառով, հանդես ենք գալիս սույն հայտարարությամբ։

COP29-ը Բաքվում անցկացնելու վերաբերյալ որոշումն ինքնին խնդրահարույց էր՝ հաշվի առնելով ոչ միայն նման միջոցառումը հանածո վառելիքի վրա հիմնված տնտեսությամբ երկրում անցկացնելու հանգամանքը, այլև տվյալ պետության կողմից այդ վառելիքից ստացված շահույթներով ռազմական ագրեսիայի ծավալումը և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները: Դրանք ներառում են Լեռնային Ղարաբաղում 2020թ աշնանը սանձազերծած ռազմական ագրեսիան՝ ուղեկցված ծանրագույն պատերազմական հանցագործություններով, 100,000-ից ավելի հայ բնակչության ավելի քան 9-ամսյա շրջափակումը և սովի մատնումը, բնակչության մշտական ահաբեկումը, 2023թ․ սեպտեմբերին ռազմական հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը և ամբողջական էթնիկ զտումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումները և առանձին հատվածների գրավումը։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության բանակցություններ վարելու իմիտացիային զուգահեռ շարունակում են մի քանի տասնամյակ շարունակվող հակահայ և հակահայաստանյան քարոզը պետական բարձր մակարդակով և հայկական մշակութային ժառանգության ու հայկական հետքի ոչնչացումն իրենց տիրապետության տակ գտնվող տարածքներում։

Հայաստանի ինքնիշխան տարածքում գրավելով ռազմավարական բարձունքներ՝ Ադրբեջանը ձեռք է բերել հսկողություն ճանապարհների և բնակավայրերի նկատմամբ, ուղղակիորեն սպառնալով քաղաքացիական բնակչության անվտանգությանը, ինչպես նաև հեշտացրել իր հասանելիությունը Հայաստանի բնական ռեսուրսներին, այդ թվում՝ հանքավայրերին, անտառներին ու ջրային աղբյուրներին։ Որոշ անտառներ («Շիկահող» պետական արգելոց, «Սոսիների պուրակ» արգելավայր) ու ջրավազաններ (Ջերմուկի ջրաբանական արգելավայր, Սև լճեր) գտնվում են Ադրբեջանի ռազմական ուժերի տիրապետության տակ և ամբողջությամբ անհասանելի են այդ տարածքների բնակչության համար։

Ամիսներ շարունակ Հայաստանին նորանոր պահանջներ առաջադրելով որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման՝ վերջերս Ադրբեջանը հրաժարվեց արդեն իսկ համաձայնեցված հարցերի շուրջ պայմանագիր ստորագրելուց։ Միաժամանակ այն ակտիվացրեց Եվրամիության մոնիտորինգային քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս հանելու իր իր պահանջը, ինչն, ըստ էության, հաստատում է, որ տվյալ երկիրը խաղաղության հասնելու որևէ մտադրություն չունի, որ «խաղաղության COP» կոչվածը կեղծ էր, և որ COP29-ին կարող է հետևել նոր պատերազմ տարածաշրջանում։

Ադրբեջանը մինչ օրս իր բանտերում է պահում դեռևս 2020 թվականից տարբեր ժամանակահատվածներում գերեվարված ազգությամբ հայ 23 անձի, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը, որոնց օգտագործում է որպես մանրադրամ՝ տարբեր զիջումներ կորզելու Հայաստանից, ինչպիսին հենց COP29-ը Ադրբեջանում կազմակերպելու համաձայնությունն էր։ Գերեվարված հայերը մեղադրվում կամ դատապարտվել են շինծու հանցագործությունների համար՝ արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումներով։ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին են վկայում UN Committee against Torture, Human Rights Watch զեկույցները, ուստի հրատապ է նրանց ազատումը և վերադարձը Հայաստան։

Ըստ իրավապաշտպանների կողմից փաստագրված տվյալների՝ 2020-2023թթ․ զինված ընդհարումների ընթացքում Ադրբեջանում գերեվարվել է ևս առնվազն 80 հայ, որոնց գտնվելու մասին ադրբեջանական իշխանությունները տեղեկություն չեն տրամադրում։ Մոտ 200 անձ էլ անհետ կորել է, սակայն հասանելիություն չի տրվում միջազգային կամ հայաստանյան որոնողական խմբերին՝ վերադարձնելու զոհվածների աճյուններն իրենց հարազատներին։

Ադրբեջանի ագրեսիվ վարչակազմը նաև հետապնդում է սեփական այլախոհ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և բնապահպանների, որոնց շրջանում ազատազրկվածների թիվը տարբեր տվյալներով 250-300 է: Միջազգային կազմակերպությունների զեկույցներում նշվում է, որ շարունակական բռնաճնշումների հետևանքով Ադրբեջանում անկախ քաղաքացիական հասարակությունը հիմնականում վերացել է։ Ուստի, կարելի է ակնկալել, որ COP29-ին մասնակից ադրբեջանական հասարակական կազմակերպություններն առաջ են տանելու Իլհամ Ալիևի օրակարգը։

Ադրբեջանի վարչակազմի հակամարդկային քաղաքականությունը լեգիտիմացնելուց զերծ պահելու նպատակով՝ կոչ ենք անում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29-ի մասնակիցներին օգտագործել միջոցառման բոլոր հնարավոր հարթակներն ու հնարավորությունները և ընդգծել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ու փոխադարձ վստահություն կառուցելու հրամայականն ու ակնկալիքը։

Հորդորում ենք Ձեզ դատապարտել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների, հումանիտար իրավունքի ոտնահարումների, բնիկ հայերի էթնիկ զտում իրականացնելու, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու էկոլոգիական հանցագործությունների համար և Ադրբեջանից պահանջել․

անմիջապես, մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․

ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը փակ հաստատություններ՝ գերեվարված այլ անձանց հայտնաբերելու համար և  որոնողական աշխատանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ զոհված անձանց աճյունները հարազատներին վերադարձնելու նպատակով․

ազատ արձակել Ադրբեջանի այլախոհ խղճի ու քաղաքական բանտարկյալներին։

 Միաժամանակ, հրավիրում ենք Ձեր ուշադրությունը Ադրբեջանի՝ սեփական ապօրինություններն ու հանցագործությունները կոծկելու ու «կանաչով շղարշելու» գործողություններին և ակնկալում համապատասխան գնահատական։ Մասնավորապես՝ 

Ադրբեջանի կողմից առաջադրված՝ հանածո վառելիք արտադրող երկրների և ընկերությունների կամավոր ներդրումներով «Կլիմայի ֆինանսավորման գործողությունների հիմնադրամի (CFAF)» ստեղծման նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի փիլիսոփայությանը։

Բաքվի կողմից COP29-ի օրակարգ մտցված՝ «կանաչ էներգետիկ գոտիներ և միջանցքներ» ստեղծելու պատրաստակամությունը կեղծ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղում քիմիական զենք է կիրառել և ոչնչացրել 1,815 հա անտառ, իսկ ներկայում զանգվածաբար հատում է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում գրավված անտառները, ոչնչացնում էկոհամակարգը, ոչնչացված կանաչի հաշվին կառուցում տասնյակ կիլոմետրերի հասնող ճանապարհների ցանց և տեղադրում ականներ՝ սահմանափակելով հարակից բնակավայրերի բնակիչների տեղաշարժը և զրկելով նրանց ջրի  հասանելիությունից։

Ադրբեջանի կողմից առաջ քաշված COP-ի անցկացման ժամանակահատվածում «զինադադարի» գաղափարը՝ Օլիմպիական զինադադարի օրինակով ոչ այլ ինչ է, քան իր նախկին ու ներկա ագրեսիաները մոռացության տալու և պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև COP29-ից հետո իր ռազմական գործողություններն արդարացնելու փորձ։ Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանն էր 2020թ-ին արհամարհել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչը՝ պայմանավորված COVID-ի համավարակով և հարձակում էր նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի վրա՝ խախտելով կոնֆլիկտը բացառապես խաղաղ եղանակով լուծելու սկզբունքը։

Կլիմայական մարտահրավերների լուծմանը խոչընդոտող գործոնները վերացնելու նպատակով կոչ ենք անում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին, համաժողովի բյուրոյին և COP29-ի մասնակիցներին՝

ձեռնարկել քայլեր, որոնք կապահովեն կլիմայական արդարության և էներգետիկ աղքատության հաղթահարման սկզբունքների իրականացումը

սահմանել կլիմայի ֆինանսավորման նոր գլոբալ թիրախ՝ աջակցելու զարգացող երկրների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման և հարմարվողականության ջանքերին

ստեղծել պատասխանատվության մեխանիզմներ՝ կլիմայական և կանաչ հիմնադրամներից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության և հաշվետվողականության համար՝ խուսափելով մանիպուլյացիաներից

կլիմայի գլոբալ քաղաքականությունը տանել կլիմայական վնասների և ձեռքբերումների իրական ցուցանիշների ձևավորման ուղիով

զերծ մնալ գազի և նավթի արդյունահանման ու վաճառքի հիման վրա իրենց բյուջեները կառուցած, նավթագազային կորպորացիաներին սպասարկող կառավարություններին կլիմայական ռեսուրսներով և կանաչ ֆոնդերով  խրախուսելուց

դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս նավթագազային բիզնեսով զբաղվող միջազգային ընկերություններին ավելացնելու իրենց եկամուտներն արդյունահանման ծավալների ընդլայնման հաշվին՝ խախտելով կոնվենցիայով, Փարիզյան համաձայնագրով և միջազգային կարգավորող փաստաթղթերով նախատեսված հիմնարար սկզբունքներն ու պարտավորությունները

աջակցել կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց խմբի (constituency) ստեղծմանը՝ ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի լինի, իսկ կլիմայի քաղաքականությունը՝ ներառական և մատչելի

Փարիզյան համաձայնագրի ներքո ստեղծված և գործող «Ոչ պետական սուբյեկտների գործողությունների հարթակում», որտեղ ներկայացված են տեղական համայնքային խմբերն ու տեղաբնիկ ժողովուրդները (indigenous people), ներգրավել ինչպե՛ս այն ժողովուրդներին, որոնք չունեն իրենց պետությունները, այնպե՛ս էլ՝ բռնի տեղահանված տեղաբնիկ ժողովուրդներին, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված հայությանը։

Ստորագրություններ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

«Հայաստանի անտառներ» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Բնական էկոնոմիկա» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամ

«Առողջ միջավայր» ՀԿ

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

«Կանաչ Հայաստան» ՀԿ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Փոփոխություն» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ֊-կրթական ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Ռեստարտ Քաղաքացիական - Երիտասարդական հիմնադրամ

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ

Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցություն

«Կանաչ ուղի» բնապահպանական ՀԿ

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ

Էներգախնայողության աջակցման հիմնադրամ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

«Գոյ» բնապահպանական-իրավական ՀԿ

«ՅԱՆՈՒՍ» իրավական ՀԿ

«Էկոլոգիական կենսակայունություն» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]