ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի համար շատ կարևոր է,որ Վրաստանում լինի այնպիսի իշխանություն,որը բալանսավորված արդյունավետ հարաբերություններ ունենա արևմուտքի և ՌԴ հետ.Սուրենյանց 10/27/2024 22:44 | Քաղաքական
«Վրաստանում տեղի ունեցածը չի կարելի դիտարկել պարզունակ՝ Արևմուտք-ՌԴ հակադրության համատեքստում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Ինչպես արդեն հայտնել ենք, նախօրեին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթել է իշխող ուժը` ստանալով ընտրողների մոտ 54 տոկոսի վստահության քվեն:
Ընդդիմադիր մի քանի ուժ, որոնք ընդգծված արեւմտամետ են, հաղթահարել է հինգ տոկոսի արգելքը, բայց ընդհանուր հանրագումարը կազմում է միայն 37տոկոս:
Ս.Սուրենյանցի դիտարկմամբ` արևմուտքը պետք է տարբերակել արևմտյան լիբերալ շահախմբերից: «Եթե խոսում ենք արևմտյան լիբերալ շահախմբերի մասին, ապա նրանք Վրաստանում պարտվեցին:Նույն արևմուտքի երկրներում այս պահին մենք տեսնում ենք, որ պայքար է գնում լիբերալ շահախմբերի և այն ուժերի միջև, որոնք ուզում են փոխել ստատուս քվոն:Նույն բանը տեղի ունեցավ Վրաստանում`՝ լոկալ մակարդակով», - ասաց Ս. Սուրենյանցը` ավելացնելով, որ Վրաստանը չի հայտարարել,որ հրաժարվում է եվրաինտեգրումից,այլ ասում է, որ ինքը Եվրաինտեգրման դիմաց չի պատրաստվում վճարել որպես գին, այն հեռանկարը, որ երկիրը դառնա ՌԴ դեմ ֆորպոստ, այլ խոսքով, համաձայն չէ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս բերելու համար դառնալ հակամարտության թատերաբեմ:Մարդիկ չեն ուզում այդ գնով դառնալ ԵՄ անդամ, բայց դա չի նշանակում, որ իրենք եվրոպական ձգտումներից հրաժարվել են»:
Քաղաքագետի խոսքերով` Վրաստանում հաղթեցին բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից այն ուժերը, որոնք ռեգիոնից դուրս փրկիչներ չեն փնտրում:
«Ինչպես ուզում եք իրենց կոչեք իրենց՝ ազգային, պետականամետ, կամ այլ կերպ, բայց երբ այս ամենն ասում ենք Հայաստանում պսեվդոարևմտամետները մեզ կոչում են ռուսատրուկ կամ ռեգիոնալիստ, բայց դրանից էությունը չի փոխվում»,- ասաց Սուրենյանցը:
Ըստ քաղաքագետի` ՌԴ-ն Վրաստանի այդ մոտեցմանն ու ընտրությունների արդյունքներին դրական կվերաբերվի, որվհետև հավասարակշռված իշխանության հետ միշտ ավելի հեշտ է գործ ունենալ: Իսկ թե ինչ անդրադարձ կունենա դա Հայաստանի վրա, ընդհանրապես տարածաշրջանի վրա, կհենվի՞ արդյոք ՌԴ-ն Վրաստանի վրա ու ի՞նչ կփոխվի դրանից ՀՀ համար` «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Սուրենյանցը նշեց, որ պետք է այստեղ էլ տարբերենք խոսքը Հայաստանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի մասին է:
«Մերձիշխանական շրջանակներում չեն թաքցնում,որ իրենք ցանկանում են տեսնել,այսպես կոչված, կոլեկտիվ Սահակաշվիլու թիմի հաղթանակը Վրաստանում,բայց Հայաստանի համար շատ կարևոր է,որ Վրաստանում լինի այնպիսի իշխանություն,որը բալանսավորված արդյունավետ հարաբերություններ ունենա ՌԴ և Արևմուտքի հետ,որովհետև լոգիստիկ առումով մեզ ձեռնտու ու շահեկան է Վրաստանի միջոցով հարաբերվել ՌԴ-ի և արևմուտքի հետ,հետևաբար, այս էլեկտորատ պատկերը,որ գրանցվել է Վրաստանում Հայաստանի շահերին միանգամայն ներդաշնակ է», - եզրափակել է գործիչը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ