ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկիններին մերժող ժողովուրդն այսօր ներկաներին էլ է մերժում 10/26/2024 12:59 | Վերլուծություններ
Ի սկզբանե սուտն ու կեղծիքն էր քպ-ի հետ․․․ Այսպես կոչված՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն անվան տակ իշխանության բերված և ցավոք, վեց տարի արդեն մեր պետությունն իրենց անձնական ու կենցաղային կարիքներին ստորադասող ներկաները ստել են։
Իրենց հեղափոխությունը ոչ թե սիրո, այլ՝ ատելության վրա էր։ Ատելությունն էր հիմնական բաղադրիչը։
Սոցիալական ատելության հիմնական կրողը նիկոլփաշինյանն էր և իր հրապարակ նետած սոցիալական ատելության համատեքստում էր «նախկիններ» եզրը։ Սևեր-սպիտակներ, հներ-նորեր, ներկաներ-նախկիններ․․․
Այս ծայրահեղությունը դուրեկան էր ժողովրդական զանգվածներին․ ընդհանրապես, նման կոնտրաստով հեշտ է ազդել իներտների գիտակցության վրա։
Ի սկզբանե քչերին էր հասկանալի, որ այսպես կոչված՝ «սիրո և հանդուրժողականության» տակ խոր անհանդուրժողականություն և սոցիալական ատելություն էր պահված։ Ո՛չ թե՝ սոցիալական դժգոհություն, ո՛չ թե՝ արդարության որոնում, նայեք այսօր ձեր շուրջը նրանք, որ «թավիշ ու հանդուրժող» էին իրենց հորջորջում, որքանո՞վ են արդար և արդարադատ, որքանով են հանուն ժողովրդի և ժողովրդավար։
Սոցիալական արդարության գաղափարակիր դարավոր քաղաքական ուժ ունենք, բայց ո՛չ երբեք սոցիալական ատելության, ընդ որում՝ ազգային պետության, պետականության հարցերը կարևորող, իսկ ներկաներն ազգն ու ազգայինը մերժելով եկան․․․
Նախկիններին մերժող ժողովուրդն այսօր ներկաներին էլ է մերժում։ Ոչ նախկին, ոչ ներկա՝ ասում են։ Նոր մարդիկ ենք ուզում՝ ասում են։ Նոր, այսինքն, երկնքից ընկա՞ծ․․․
Այն մարդիկ, որ ասում են՝ նախկինները պիտի չլինեն, միանգամից պիտի հասկանաս, որ քաղաքական չեն, քաղաքականության մասին չէ նրանց ասելիքը։ Իրենք քաղաքականությունից հեռու են։ Եվ օրենքներն էլ չեն կարևորում։ Եթե հոգևոր դասի ներկայացուցչի խոսույթը՝ ներկա-նախկին համատեքստում ընկալելի է, քանի որ նա քաղաքական մարդ չէ և իր անձնական կարծիքն է հայտնում, ապա ինչպես բացատրել իրեն «կլասիկ» քաղաքական գործիչ համարողի պահանջը, թե՝ պիտի 2-րդ և 3-րդ նախագահները քաղաքական դաշտը լքեն, քանի որ փաշինյանը նրանց կողքին է երևութական և հաղթելու հնարավորություն ունեցող։
Ընդհանրապես, քաղաքականության մեջ երբևէ եղած գործչին, լիդերին, առավել ևս՝ պետության, կուսակցության առաջնորդ՝ որևէ մեկը չի կարող ասել՝ դու գնա, որ ուրիշը գա․․․
Հանձինս նրանց գործ ունենք պետական և քաղաքական ղեկավարների հետ, որոնք երկիր են ղեկավարել, ծանրաձող են բարձրացրել։ Հիմա, եթե ինչ-որ մարդիկ ուզում են, որ նրանք չլինեն, թող ուզեն, բայց հո նրանց ուզելով չի՞։ Մարդն ինքը պիտի իր քայլը անի։
Պայքար է, քաղաքական պայքար, ընտրությամբ լինի, թե՝ փողոցով՝ պայքարը միշտ պիտի լինի։ Եվ պայքարում հաղթողը պիտի առաջ գա։ Նոր, հին, ճանաչելի, թե՝ նորահայտ։ Հայ ազգին ուժ տվող է պետք։ ՈՒժի հաղորդիչ։
Որքան շատ լինեն ուժաբերները, այնքան լավ։ Հիշու՞մ եք, քառօրյա պատերազմի օրերին ոնց ազգովի՝ ազատամարտիկների, առաջին պատերազմի բովով անցածների հին գվարդիան գնաց ու կանգնեց իր զավակի կողքին, իր զինվորի կողքին։ Հայրերի և որդիների միավորում տեղի ունեցավ։ Հայրերի և որդիների։ Երիտասարդների և երեցների։ Եվ որդիներն ասացին հայրերին՝ լավ է, որ մեր կողքին եք, բայց սա մե՛ր կռիվն է։ Կարծում եմ՝ հիմա էլ կարող են նորահայտ, կարող քաղաքական դեմքերն ասել ավագներին՝ դուք ձեր փորձառությամբ սատարող եղեք, բայց ժամանակներն ուրիշ են հիմա։ Թվային, տեղեկատվական, քարոզչական պայքարի ժամանակներ են, նաև՝ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների ժամանակներ։
Միայն թե՝ կարևոր է նաև հասկանալ՝ ռինգում ներկա ու նախկին չկա։ Հաղթում է ուժեղը։
Մեկ բան հստակ է՝ սեփական պետության շահով առաջնորդվող, ազգի ու պետության ուժի, արժանապատվության կրողները պիտի գան, որ պետությունը ԼԻՆԻ, այլ ոչ թե՝ օտար պետությունների շահերն առաջ տանողները։ Առաջինները պիտի գան, նրանց սպասումով է ազգն ապրում։ Այլ ոչ թե՝ պարտվողի հոգեբանությամբ, սպասարկու ազգ դառնալու քարոզիչների․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել