ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բերդ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացվում է առանց քրեական գործի առկայության. Մանուչարյանը` կրկին դատարանի առաջ է կանգնել 10/26/2024 14:57 | Քրեական խրոնիկոն
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել դատարանի առաջ` նույն գործով:
Նշենք, որ քրեական գործը, որով կայացվել էր արդարացման դատական ակտը, վերաբերում է ինքնակամ շինությունը չվերացնելուն: Այս գործով Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Գործը հարուցվել է շուրջ երկու տարի առաջ, հենց այս գործով 2022թ. Նոյեմբերի 10-ին ձերբակալվեց, ապա` կալանավորվեց Մանուչարյանը` Բերդ համայնքի ահավագանու նիստից առաջ, որի օրակարգում եղել էր համայնքապետի ընտրության հարցը։
Քրեական գործը նախ գտնվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, արձանագրել է գործով դատավարական խախտումները և որոշել արդարացնել Մանուչարյանին` հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելով քրեական հետապնդումը: Պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը փաստի վերաբերյալ քրեական գործ չէր հարուցել, այսինքն` մեղադրանք էր առաջադրել, ուղարկել դատարան այն պայմաններում, երբ փաստի առթիվ անգամ գործ չկար հարուցված:
«Գործից անջատել էր փաստաթղթերի տրցակ, գործ հարուցված չէր, չէր կարող մաս անջատել: Փաստաթղթերի տրցակն ուղարկել էր դատարան, առաջին ատյանի դատարանն էլ շատ ճիշտ որոշում էր կայացրել` արդարացման դատական ակտ` դատավարական իրավունքի խախտման փաստով, որ քրեական գործ հարուցված չէր, չէր կարող լինել մեղադրանք: Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազի բողոքը` իրավական նորարարություն ինչ-որ, ասում է` կապ չունի` փաստի առթիվ գործ հարուցված չէ, եթե գործից մաս է անջատվում, նշանակում է նոր քրեական գործ է: Այսինքն`քրեական դատավարության օրենսգիրքը, որ նախատեսում է կառուցակարգեր, թե ինչպես պետք է հարուցվի քրեական գործը, ինչ կարգով, ինչ որոշում պետք է կայացվի` գործ հարուցելու դեպքում, Մանուչարյանի դեպքում չի գործում »,- նշեց պաշտպանը` հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իր բողոքը վարույթ չի ընդունել, իրավական անորոշությունը, որը պետք է վերացվեր, խնդրին լուծում տրվեր` չի տրվել, հիմա գործը կրկին առաջին ատյանի դատարանում է` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Ստեփանյանի վարույթում` նախնական դատալսումների փուլում:
Փաստաբանն ընդգծեց, որ Մանուչարյանի գործով` երկրորդ և երրորդ դրվագներով մեղադրանքները հանցակազմի բացակայության պայմաններում են ներկայացվել, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներ չկան, մեղադրանքը կարդալիս էլ երևում է, որ հանցակազմ չկա, դրա վերաբերյալ ապացույցներ չկա, այդ դրվագներով արդարացում են ակնկալում, իսկ առաջին դրվագով` վաղեմության ժամկետներն ավարտվել են, միջնորդություն է ներկայացվել:
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել