ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միշա Գյուրջյանի վերաբերյալ ՔԿ տարածած հաղորդագրությունը իրավաբանական ժուլիկություն է. Բաբայան 10/26/2024 17:36 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է․
Սույն վարույթով համայնքի ղեկավարի պաշտպանությունն ստանձնել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով.
«Այսպես,
1) Նախ անդրադառնանք քննչական կոմիտեի կողմից անթույլատրելի համարված «քաղաքական շահարկումների» հարցին։
Միշա Գյուրջյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը սկսվելու պահից եղել է միջազգային բազմաթիվ ակտերով սահմանված ուղիղ քաղաքական հետապնդման վառ արտահայտված օրինակ։ Նշված փաստը հաստատվում է նախ այն հանգամանքով, որ ավտոմեքենայի անվանափոխությունը հենց այն եղանակով, որի հետևանքով մեղադրանք էր ներկայացվել համայնքի ղեկավարին՝ կատարվել է ՀՀ կառավարության հետ երկարատև բանակցությունների արդյունքում, ուղիղ Կառավարության ներկայացուցիչների խորհրդով։ Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1614-Ն որոշմամբ սահմանել է լրիվությամբ նույն կարգավորումը, ինչը նախապես առաջարկվել էր խորհրդակցությունների ընթացքում։ Իսկ վերջում, հինգ ամիս անց Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի որոշմամբ ՀՀ կառավարության այս նույն որոշմանը հղում կատարելը ամբողջ ենթադրյալ իրավական գործընթացը պաշտոնապես հաստատել է որպես մաքուր քաղաքական գործընթաց։
Քաղաքական հետապնդման վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ եղանակով չէր կարող քրեական հետապնդում հարուցել Մարտակերտ համայնքի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար։ Միաժամանակ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ այդ համայնքը Ադրբեջանի Հանրապետության համայնքն է, ուստի Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդում կարող էր հարուցվել միայն այն դեպքում, եթե դրա համար ՀՀ քննչական կոմիտեին դիմեր Ադրբեջանի Հանրապետության քննչական կոմիտեն։ Պաշտպանին տրամադրված վարույթի նյութերում որևէ այդպիսի պաշտոնական դիմում չի եղել։
2) ՔԿ-ի պնդումը, թե քրեական վարույթով հիմնավորվել է, որ՝ «մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը» իրականության խեղաթյուրման փորձ է և սուտ է իր ամբողջ բովանդակությամբ։
Ավտոմեքենայի անվանափոխումը գրանցելու համար չի ներկայացվել որևէ տեղեկանք։ Ներկայացված ավագանու որոշումը ամբողջությամբ համապատասխանել է իրականությանը, ինչը հաստատվել է նաև դատախազի կողմից կայացված որոշմամբ։ Մասնավորապես, ՔԿ-ի փոխարեն պաշտպան Արսեն Բաբայանը դեռևս նախաքննության առաջին օրերին փաստաբանական հարցմամբ ստացել է ՀՀ ՆԳՆ-ում առկա ավագանու որոշումը, համապատասխան լիազորագիրը և այն որպես ապացույց ներկայացրել է ՔԿ-ին։ Սա մի գործընթաց էր, որ ՔԿ-ն թեև պարտավոր էր ինքնուրույն կատարել, սակայն համառորեն հրաժարվում էր դրանից։ Միաժամանակ պաշտպան Ա. Բաբայանը քննչական կոմիտեին է ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարից ստացված այն պարզաբանումը, որ գրանցման գործընթացի հիմքում դրված բոլոր փաստաթղթերը, բացի ավագանու որոշումից (պայմանագիր, լիազորագիր և այլն) ստեղծվել է հենց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, հատուկ համակարգի միջոցով, այսինքն՝ նախապես այդպիսի որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարի կողմից չի ներկայացվել, ինչով էլ, դեռևս հինգ ամիս առաջ, պաշտպանն ամբողջությամբ հերքել է քննչականի պնդումը, թե ներկայացվել է գոյություն չունեցող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ավելին, այս հինգ ամիսների ընթացքում կատարված նախաքննությամբ քննչական կոմիտեն չի կարողացել հիմնավորել հակառակը և այդպիսով քրեական հետապնդումը դադարեցնելուց հիմք է ընդունվել նաև պաշտպանի ներկայացրած այդ փաստը։ Այն հանգամանքը, որ ավագանու որոշումն ամբողջությամբ օրինական է՝ հաստատվում է նաև պաշտպանի կողմից կատարված փաստաբանական հարցաքննություններով, որոնք ներկայացվել են քննիչին։ Դատախազի հիշյալ որոշմամբ համայնքի ղեկավարի արդարացման հիմքում դրվել են նաև Մարտակերտ համայնքի ավագանու անդամների ցուցմունքները։ Ավագանու անդամները մասնավորապես հայտնել են, որ Միշա Գյուրջյանը տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունից տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, ինչը միայն դրական և ողջունելի քայլ է։ Այսինքն՝ այն չի մնացել թշնամուն։ Ինչ վերաբերվում է մեքենայի անվանափոխությանը, ապա ավագանու անդամները ցուցմունքներով պնդել են, որ իրենք իրենց կամքով և քվեարկությամբ են որոշել, որ այդ ավտոմեքենան հետագա շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից ազատվելու համար պետք է նվիրատվության եղանակով դարձնել միակ լեգիտիմ անձի՝ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի անվամբ։ Այդ որոշումը եղել է արդարացի և ամբողջությամբ ծառայել է իր արդարացի նպատակին։
3) Հայտարարությամբ քննչական կոմիտեն պնդել է, թե ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման գոյությամբ էականորեն նվազել է արարքի հանրային վտանգավորությունը և ինչն էլ, իբր, քրեական հետապնդումը դադարեցնելու առիթ է դարձել։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավաբանական «ժուլիկություն»։
Թեև քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու դատախազի որոշման պատճառաբանական մասով այսպիսի բովանդակություն առկա է, սակայն դա ընդամենը սեփական մեղքը չընդունելու և այդպիսով քաղաքական հետապնդումը բացառելու անհույս փորձ է։ Փաստ է մի բան, որ նույն որոշմամբ դատախազը հաստատել է, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը, ինչը քրեադատավարական կարգի համաձայն ամենահիմնական և ամենաառաջին արդարացման հիմքն է։
Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ հինգ ամիս տևած «քրեական» հետապնդման ընթացքում քննչական կոմիտեն սույն գործով աշխատել է ընդամենը 16 օր։ Այսինքն՝ սույն վարույթով անձին հինգ ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ»,-գրել է Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ