ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կատարում միջազգային արբիտրաժային դատարանի` ICSID -ի, որոշումը. Նոր զարգացումներ Էդմոնդ Խուդյանի գործով 10/25/2024 21:00 | Տնտեսություն
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հրաժարվում է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը, որով պարտավորվել է փոխհատուցել ՀՀ-ում ներդրումներ իրականացնելիս խարդախության զոհ դարձած օտարերկրյա ներդրողին։Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանին։
Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը 2000-ականների սկզբներին Հայաստանում կատարել է ներդրումներ անշարժ գույքի շուկայի ոլորտում՝ իրականացնելով կառուցապատում Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33.1 հասցեներում: 2010-ին պարզելով, որ իր ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ընկերությունից միլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Երկարատեւ պայքարից հետո, ի վերջո, կատարված հափշատակության գործը՝ մեկ մեղադրյալի՝ Վլադիսլավ Մանգասարյանի մասով, ուղարկվել է դատարան, որտեղ հիմնավորվել է ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակությունը եւ 2019 թվականի հուլիսին հրապարակվեց մեղադրական դատավճիռը, սակայն անցած 5 տարիներին վնասն այդպես էլ չի վերականգնվել ու գույքի բռնագանձումների մասով դատական ակտը չի կատարվել։
Բայց պարզվում է՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կատարում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերը, այլ նաեւ միջազգային արբիտրաժային դատարանի։
Դեռեւս 2013թվականին հայտնի դարձավ, որ ամերիկահայ գործարարը հայց կներկայացնի ICSID դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավիճակը չփոխվեց, քանզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանձն չառավ վերացնել գործարարի իրավունքների խախտումները, ավելին՝ փորձեց խնդիրներ ստեղծել նաեւ արբիտրաժային դատարանում։
Այն է՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, արբիտրաժային դատարանին մոլորեցրել է ու Էդմոնդ Խուդյանին ներկայացրել որպես ՀՀ քա»աքացի՝ նպատակ ունենալով այդպես խուսափել հարցի ըստ էության քննությունից։ Նկատենք, որ ICSID քննում է օտարերկրյա ներդրողների հայցերը։ Ընդ որում, թեեւ Խուդյանն ունեցել է հատուկ կացության անձնագիր, սակայն ՀՀ ներկայացուցիչները պնդել էին, թե նա ՀՀ քաղաքացի է, քանի որ եղել է Սովետական Հայաստանի քաղաքացի ու, իբր, ինքնաբերաբար դարձել է ՀՀ քաղաքացի՝ Հայաստանի անկախացումից հետո, ու այդպես հասել նրան, որ տրիբունալը, ըստ էության, մերժի Խուդյանի հայցի քննությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ վիճարկելով ՀՀ կառավարության գործողությունները, սփյուռքահայ գործարարին հաջողվել է բողոքարկման միջոցով հիմնավորել, որ երբեւէ չի եղել ՀՀ քաղաքացի, չի ունեցել ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր եւ ՀՀ կառավարությունը մոլորեցրել է Բարձր դատարանին։ Արդյունքում՝ ICSID-ի հանձնաժողովը հիմնավորված է համարել ներկայացված փաստարկներն ու ընդդեմ ՀՀ կառավարության որոշում կայացրել, որով պարտավորեցրել է վերադարձնել Էդմոնդ Խուդյանի վճարած 737.000 ԱՄՆ դոլարը ու փոխհատուցել վնասները՝ 438.000 ԱՄՆ դոլարի չափով։ Սակայն առավել ուշագրավը ICSID-ի հանձնաժողովի գնահատականներն են, որով իրենց անհանգստությունն են հայտնել Հայաստանի գործողությունների վերաբերյալ։
Միջազգային ատյանի որոշումից անցել է շուրջ 1,5 տարի, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խուսափում է կատարել այն ու 438.000 ԱՄՆ դոլարն առ այս պահը չի վճարել՝ իր անպատասխանատվությամբ շարունակելով զարմացնել ICSID-ին։ Արձանագրենք, որ այս գումարը կառավարությունը պետք է վճարի, փաստացի, գործարարի քաղաքացիության վերաբերյալ տրիբունալին ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու համար, իսկ բուն գործի քննությունը դեռ առջեւում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից