ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին 10/24/2024 21:17 | ԼՐԱՀՈՍ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հոդվածով անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության ճակատագրի համար միջազգային կառույցների անհանգստությանը՝ նշելով, որ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշված է. «2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում շարունակում է թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են հատկապես Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները (Շուշիի, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և այլն), հերոսների արձաններն ու կիսանդրիները (Ալեք Մանուկյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Բաղրամյանի, Անատոլի Զինևիչի, Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Հովհաննես Իսակովի և այլոց), ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները, հայկական պատմական գերեզմանոցները (Շուշիի պատմական գերեզմանոցը, Մեծ Թաղերի, Ղազանչեցոց կոչվող հին գերեզմանոցը, Սղնախի պատմական գերեզմանոցը և այլն), եկեղեցիններն ու վանական համալիրները (Բերձորի Սուրբ Համբարձման, Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն), անկախության շրջանում ստեղծված մշակութային կոթողները։ Ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է աղվանացնել, ուղղափառ ներկայացնել (Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք և այլն) մշակութային կոթողները՝ զրկելով հայկական ինքնությունից։
Միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն
Ընթացող մշակութային ցեղասպանությունը որոշակի արձագանքների է արժանացել միջազգային մշակութապահպան կառույցների կողմից։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի և Արցախի Արտաքին գործերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները (Արցախի Հանրապետության նախարարությունները գործել են մինչև 2024 թվականի հունվար, կազմալուծվել են Արցախի ամբողջական հայաթափումից հետո) պարբերաբար դիմել են միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումն ու աղավաղումը։
Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության կոչեր են հնչել միջազգային հայտնի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կողմից։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում՝ Ն. Չոմսկին, Գ. Չ. Սպիվակը, Թ. Ալին, Վ. Բերբերյանը, Ջ. Հերմանը, Ք. Վեսթը, Ս. Բենհաբիբը և այլք, բաց նամակ են հրապարակել՝ կոչ անելով վերջ տալ մարդկային և մշակութային ջարդին, նշելով արցախյան մշակութային ժառանգության վտանգվածության խնդիրն ու միջազգային հանրության կողմից այդ ժառանգության պահպանության հրամայականը։
Այնուամենայնիվ՝ գիտական հանրույթի կարծիքն ու վերաբերմունքը կարևորելով՝ ընդգծենք, որ միջազգային կառույցներն ունեն ավելի լուրջ մեխանիզմներ և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա ազդեցության լծակներ։ Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով, սակայն մինչ օրս Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել: 2023 թվականին Օդրի Ազուլեն կրկին վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտը՝ մուտք գործել Արցախ և մոնիթորինգ իրականացնել մշակութային ժառանգության իրավիճակի առնչությամբ․ Ադրբեջանը մերժել է հայտը՝ կտրականապես արգելելով միջազգային կառույցներին «խառնվել իր երկրի ներքին գործերին»։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) մի քանի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում հայկական ժառանգության, մասնավորապես՝ միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի ոչնչացումը։ Նման գործողությունները միջազգային մշակութային ժառանգության կոնվենցիաների խախտում են (ներառյալ՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին):
Անպատասխան է մնացել նաև մշակութային ցեղասպանությունն Արցախում դադարեցնելու վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի, ԻԿՈՄ-ի և ԻՍԱ-ի համատեղ հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պահպանման կոչերին է միացել նաև Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA)։ Վերջինս նշել է, որ հնագիտական վայրերի և մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ընդգծել է անկախ փորձագետների կողմից անաչառ գնահատականների կարևորությունը:
Ցեղասպանագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանից հայկական պատմական ներկայությունը ջնջելու օրինաչափության մի մասն է։ Ըստ նրանց՝ եկեղեցիների և հայկական ինքնության այլ խորհրդանիշների միտումնավոր թիրախավորումը մշակութային ցեղասպանություն է, քանի որ այն ձգտում է ոչնչացնել մի խմբի մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով ֆիզիկական ցեղասպանության նախադրյալ:
Արցախում մշակութային ոչնչացման մասին ահազանգել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS)։ Վերջինս զուգահեռներ է անցկացրել մշակութային ցեղասպանության այլ դեպքերի հետ, ինչպիսիք են՝ նախկին Հարավսլավիայում մշակութային վայրերի ոչնչացումը, Սիրիայում ԴԱԻՇ-ի օկուպացիայի ժամանակ իրականացվող գործողությունները:
«Human Rights Watch»-ը (HRW) զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մշակութային վայրերի ոչնչացման մասին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պետական մակարդակով մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և վանդալիզմի ենթարկելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը (ներառյալ՝ Ժնևի կոնվենցիաները) արգելում է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը։ HRW-ն միջազգային կառույցներին կոչ է արել կանխել հետագա վնասը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, շարունակական կոչերով և բանաձևեր ընդունելով, փորձում են զսպել հայկական ժառանգության ոչնչացման և յուրացման ադրբեջանական նկրտումները։ Սակայն փաստ է, որ այդ կոչերը բավական չեն․ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկրետ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1203160
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից