ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպան ուղղակի պանիր է թակարդի մեջ դրված. Գալստյան 10/24/2024 20:05 | Քաղաքական
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք այս 30 տարիների ընթացքում ունեցել ենք տարբեր բանաձևեր և, քաղաքական կոնյուկտուրայից կախված, դրանք երբեմն եղել են հայամետ, երբեմն ադրբեջանամետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։
Նշենք, որ խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայնով այսօր արդեն ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը։
Բանաձևում կարևոր կետ է համարվում նաեւ ՌԴ ազդեցության թուլացումը ՀՀ-ում ու միաժամանակ նշվում, որ ՌԴ կողմից տարիներ շարունակ Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործվել է քաղաքական նկատառումներից ելնելով։ Այս համատեքստում քաղաքագետը հասկանալի համարեց այն հանգամանքը, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն այս պահին կարծես ավելի անկախ ինքնուրույն քաղաքականություն է վարում և ռուս- ադրբեջանական մերձեցումը եվրոպացիենրին ստիպում է ավելի կոշտ և քննադատական մոտեցումներով հանդես գալ Ադրբեջանում եղած և շարունակվող մարդու իրավունքների խախտումներին։
«Բայց ադրբեջանցիները լավ գիտեն, որ Եվրոպացիների համար էներգակիրների էժան ու անխափան մատակարարումը շատ ավելի բարձր շահ է, քան, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանությունը կամ ցեղասպանության իրականացումն Արցախի տարածքում, այնպես որ դրանք զուտ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված են։ Եվրոպան ունի ազդեցության փափուկ գործիքակազմեր և այդ ինստիտուցիոնալ ազդեցության մեխանիզմն է կիրառում՝ տարբեր բանաձևեր ընդունելով, բայց դրանք, ցավոք սրտի, ոչ մի հետևանք չեն կարող ունենալ Ադրբեջանի վրա, ուղղակի օգտագործում են որոշակի լրացուցիչ ճնշման և լծակների կիրառման նկատառումներով»,- ասաց Խ.Գալստյանն՝ ավելացնելով, որ նույն կոնտեքստում էլ բացատրվում է հակառակ վերաբերմունքը Հայաստանին։
Բանաձեւում անդրադարձ չկար Տայաստանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին, քար լռություն է։ Դա, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված է նրանով, որ ներկայումս Հայաստանի ղեկին գտնվող վարչախումբը իրականացնում է արևմտյան ուղեգիծ և այն խնդիրը, որ դրված էր հակառուսական ալիքը Հայաստանում հնարավորինս գեներացնելու, տեսնում ենք, որ գոնե հասարակական կարծիքի փոփոխության մակարդակում լուծված է », - ասաց Խաչիկ Գակստյանը։ Նրա կարծիքով հետխորհրդային տարածքի տարբեր երկրներ, ովքեր ունեն ավելի ինքնիշխան և անկախ քաղաքական ուղեգիծ, օրինակ Վրաստանը, հասկանում են, որ Եվրոպան ուղղակի պանիր է՝ թակարդի մեջ դրված և իրականում շատ եսասիրական ու կայսերապաշտական շահեր է հետապնդում, ընդհուպ մինչև եվրոպացիները աչք չեն թարթի, որպեսզի հետխորհրդային տարածքի տարբեր ժողովուրդներ ուղղակի մսաղացի տակ հայտնվեն՝ ընդդեմ ռուսական կոշտ ուժի քաղաքականության, ինչը մենք տեսնում ենք Ուկրաինայում։
«Վրացիներն այս պահին, կարծես թե, փորձում են խուսափել, Հայաստանի իշխանություններն ուշացած ընդունել են այդ խաղի կանոնները և ենթադրվում է, որ այդ քաղաքական գիծն այստեղ շարունակելու դեպքում Հայաստանը դառնալու է ուղղակի զինված բախման թատերաբեմ։ Ձեռնտո՞ւ է Եվրոպացիներին, իհարկե ձեռնտու է, ո՞վ է այդ քաղաքական գիծն իրականացնում ՝ օրվա իշխանությունները, հետևաբար պետք է լռել, մարդու իրավունքների խախտման մասին չբարձրաձայնել, ընտրովի և զանգովի արդարադատության մասին ոչինչ չասել, այն ամենաթողությունը և իրավական ներքին անվտանգության տեսնակյունից, հանցավորության աճի միտումները, ոստիկանական բարեփոխումների տապալումները, որոնք եվրոպական նախագծեր են, բայց, փաստացի, տապալված են, իսկ դրանց մասին՝ զրո խոսք, զրո արձագանք»,- արձանագրել է Խ.Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ