Թեմաներ
Հինգշաբթի 10 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/24/2024   20:20 Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. shamshyan.com 10/24/2024   20:12 Ցանկացած ժամանակ վերադարձի ճանապարհը հայի միակ ճիշտ որոշումն է. Մրո 10/24/2024   20:05 Եվրոպան ուղղակի պանիր է թակարդի մեջ դրված. Գալստյան 10/24/2024   19:59 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է առաջին նախագահի հետ 10/24/2024   19:55 Արարատի մարզում. բախվել են «Chery Fora»-ն, «Hyundai»-ն ու «Opel»-ը. 4 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները 10/24/2024   19:45 Եվրոպական միության խորհրդարանը վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից 10/24/2024   19:37 Գինեկոլոգը հղի կանանց զգուշացրել է հանրաճանաչ ուտեստի վտանգի մասին 10/24/2024   19:32 Փաշինյան-Ալիև հանդիպման հանգամանքը վկայում է, որ ինչ-որ կոնկրետ հարց է քննարկվել և իրատեսական է դիտվել դրա շուրջ համաձայնության հնարավորությունը. Քաղաքական մեկնաբան 10/24/2024   19:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ավտոմեքենաներից մեկը հայտնվել է Արփա գետում կան տուժածներ 10/24/2024   19:13 Ադրբեջանցիների օկուպացիայի տակ են մնացել ջրի ակունքները, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում նոր ջրագծերի կառուցման համար 10/24/2024   19:03 Հայաստանի 4 բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով․ Երիտասարդական ԱԱ 10/24/2024   18:55 Հնդկաստանը չի ցանկանում Թուրքիային թույլ տալ մտնել ԲՐԻԿՍ 10/24/2024   18:52 Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների 10/24/2024   18:40 Որ մթերքներն են օգնում հաղթահարել սթրեսն ու ավելորդ քաշ չհավաքել 10/24/2024   18:32 Բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել 10/24/2024   18:25 ԵՄ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին 10/24/2024   18:13 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում 10/24/2024   18:07 Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին 10/24/2024   18:04 McDonald's-ում նշել են՝ որն է եղել մարդկանց զանգվածային թունավորման պատճառը 10/24/2024   18:04 Լիբանանում հայ զոհ ունենք 10/24/2024   17:59 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ 10/24/2024   17:47 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է 10/24/2024   17:42 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից - 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը 10/24/2024   17:36 Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը 10/24/2024   17:15 Սաակաշվիլին հայերենով դիմել է հայ ընտրողներին 10/24/2024   17:15 Փաշինյանն ու Ալիևը հանձնարարականներ են տվել ԱԳ նախարարներին․ մանրամասներ՝ հանդիպումից 10/24/2024   17:06 Իսրայելի վրա Իրանի հետագա հարձակումները «չափազանց բացասական» հետևանքներ կունենան Թեհրանի համար. Բլինքեն 10/24/2024   17:05 Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում. Hetq.am 10/24/2024   17:00 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած արջն արդեն լավ է և վայրի բնություն է վերադարձել 10/24/2024   16:58 Հրդեհ Մեղրի քաղաքում 10/24/2024   16:55 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին 10/24/2024   16:49 170 մլն դրամի գառան միս ստանալու և գումարը չվճարելու մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել 10/24/2024   16:47 Թուրքիան և ևս 12 երկրներ ստացել են ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ 10/24/2024   16:38 Պուտինն ասել է, որ աշխարհում ՄԱԿ-ին այլընտրանք դեռ չկա   10/24/2024   16:36 Ակնհայտ է` հայկական քվեն նշանակություն ունի․ Արամ Համբարյան 10/24/2024   16:25 Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է 10/24/2024   16:23 ՀՀ-ն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը. վարչապետ 10/24/2024   16:21 Էրդողանը Պուտինին հրաժեշտ է տվել ու վաղաժամ լքել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը 10/24/2024   16:19 Խաչփար գյուղում հայտնաբերվել է տղամարդու մարմին. կասկածյալը, ով 46-ամյա կին է, փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել 10/24/2024   16:11 Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով 10/24/2024   15:55 ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում 10/24/2024   15:51 Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի 10/24/2024   15:48 Ձերբակալվեց թմրանյութ տեղադրելու պահին 10/24/2024   15:40 50-ամյա տղամարդ բնակարանից հայտնաբերեցին 315 գրամ «մեֆեդրոն» և 20 մլ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, մարիխուանայով լցված մեկ տարա, ինչպես նաև երկու միլիոն դրամ 10/24/2024   15:34 5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել 10/24/2024   15:26 Հաճելի է արձանագրել, որ սկսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացը. Պուտինի արձագանքը Փաշինյանի ելույթին 10/24/2024   15:24 «Պաղեստինյան պետության ստեղծումը տարածաշրջանում խաղաղության բանալին է». Էրդողանը կոչ է արել զենք չվաճառել Իսրայելին 10/24/2024   15:23 Գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիները ճանապարհ են փակել, պնդում են՝ 177 մլն դրամի գառան միս են մատակարարել, բայց գումար չեն ստացել 10/24/2024   15:14 Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2024թ. երրորդ եռամսյակային զեկույց 10/24/2024   15:08 Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից․ ՀՀ կառավարությունը հաստատում է
10/22/2024   20:58 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է 10/22/2024   21:28 «Նիկոլի ծառա» գրությամբ նկարներ՝ մայրաքաղաքի սյուների ու աղբամանների վրա 10/23/2024   08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ» 10/23/2024   17:16 Շատ բան կարող է ուզենաք, լոլոներ պետք չէ ստեղ ունենալ. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 10/24/2024   12:48 Մինչ Պուտինը ելույթ էր ունենում ԲՐԻԿՍ+-ի շրջանակում՝ Փաշինյանը փորձում էր զրուցել Ալիևի հետ (տեսանյութ) 10/23/2024   08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ» 10/22/2024   23:47 «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի ռազմաբազային․ խոցվել են բոլոր թիրախները 10/23/2024   18:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազում զոհվածների նկարները ներկած անձին 10/23/2024   23:09 Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ․ Արմեն Փամբուխչյան 10/23/2024   23:42 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/23/2024   22:22 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/24/2024   13:49 Մինչ Մոնղոլիայի նախագահը ելույթ էր ունենում՝ Փաշինյանն ու Ալիեւը ակտիվ քննարկում են ունեցել 10/24/2024   08:42 ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Քննչական կոմիտեում ցուցմունք է տվել ու հայտնել` տագնապ է զգացել. պայթյունի փորձի հետքերով. «Ժողովուրդ» 10/23/2024   11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան 10/24/2024   17:15 Սաակաշվիլին հայերենով դիմել է հայ ընտրողներին 10/23/2024   08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ» 10/23/2024   22:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 10/23/2024   12:52 Օկուպացված Ստեփանակերտում մահացել է հայ կին 10/23/2024   15:58 «Քամի ցանողը փոթորիկ է հնձելու». «Վաղը առանց թիկնազորի մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճը 10/23/2024   22:01 Խոշոր վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ ուղևորատար «ԳԱԶել»-ը շրջվել է. կան տուժածներ

Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին 10/24/2024   18:07  |  ԼՐԱՀՈՍ

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում շարունակում է թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են հատկապես Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները (Շուշիի, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և այլն), հերոսների արձաններն ու կիսանդրիները (Ալեք Մանուկյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Բաղրամյանի, Անատոլի Զինևիչի, Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Հովհաննես Իսակովի և այլն), ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները, հայկական պատմական գերեզմանոցները (Շուշիի պատմական գերեզմանոցը, Մեծ Թաղերի, Ղազանչեցոց կոչվող հին գերեզմանոցը, Սղնախի պատմական գերեզմանոցը և այլն), եկեղեցիններն ու վանական համալիրները (Բերձորի Սուրբ Համբարձման, Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն), անկախության շրջանում ստեղծված մշակութային կոթողները։ Ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է աղվանացնել, ուղղափառ ներկայացնել (Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք և այլն) մշակութային կոթողները՝ զրկելով հայկական ինքնությունից։

Միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն

Ընթացող մշակութային ցեղասպանությունը որոշակի արձագանքների է արժանացել միջազգային մշակութապահպան կառույցների կողմից։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի և Արցախի Արտաքին գործերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները (Արցախի Հանրապետության նախարարությունները գործել են մինչև 2024 թվականի հունվար, կազմալուծվել են Արցախի ամբողջական հայաթափումից հետո) պարբերաբար դիմել են միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ,  Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումն ու աղավաղումը։

Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության կոչեր են հնչել միջազգային հայտնի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կողմից։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում՝ Ն. Չոմսկին, Գ. Չ. Սպիվակը, Թ. Ալին, Վ. Բերբերյանը, Ջ. Հերմանը, Ք. Վեսթը, Ս. Բենհաբիբը և այլք, բաց նամակ են հրապարակել՝ կոչ անելով վերջ տալ մարդկային և մշակութային ջարդին, նշելով արցախյան մշակութային ժառանգության վտանգվածության խնդիրն ու միջազգային հանրության կողմից այդ ժառանգության պահպանության հրամայականը։

Այնուամենայնիվ՝ գիտական հանրույթի կարծիքն ու վերաբերմունքը կարևորելով՝ ընդգծենք, որ միջազգային կառույցներն ունեն ավելի լուրջ մեխանիզմներ և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա ազդեցության լծակներ։ Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով, սակայն մինչ օրս Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել: 2023 թվականին Օդրի Ազուլեն կրկին վերահաստատել է ՅՈՒՆՍԿՕ-ի հայտը՝ մուտք գործել Արցախ և մոնիթորինգ իրականացնել մշակութային ժառանգության իրավիճակի առնչությամբ․ Ադրբեջանը մերժել է հայտը՝ կտրականապես արգելելով միջազգային կառույցներին «խառնվել իր երկրի ներքին գործերին»։ 

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) մի քանի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում հայկական ժառանգության, մասնավորապես՝ միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի ոչնչացումը։ Նման գործողությունները միջազգային մշակութային ժառանգության կոնվենցիաների խախտում են (ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին):

Անպատասխան է մնացել նաև մշակութային ցեղասպանությունն Արցախում դադարեցնելու վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի, ԻԿՈՄ-ի և ԻՍԱ-ի համատեղ հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պահպանման կոչերին է միացել նաև Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA)։ Վերջինս նշել է, որ հնագիտական վայրերի և մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ընդգծել է անկախ փորձագետների կողմից անաչառ գնահատականների կարևորությունը:

Ցեղասպանագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանից հայկական պատմական ներկայությունը ջնջելու օրինաչափության մի մասն է։ Ըստ նրանց՝ եկեղեցիների և հայկական ինքնության այլ խորհրդանիշների միտումնավոր թիրախավորումը մշակութային ցեղասպանություն է, քանի որ այն ձգտում է ոչնչացնել մի խմբի մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով ֆիզիկական ցեղասպանության նախադրյալ:

Արցախում մշակութային ոչնչացման մասին ահազանգել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS-ն)։ Վերջինս զուգահեռներ է անցկացրել մշակութային ցեղասպանության այլ դեպքերի հետ, ինչպիսիք են՝ նախկին Հարավսլավիայում մշակութային վայրերի ոչնչացումը, Սիրիայում ԴԱԻՇ-ի օկուպացիայի ժամանակ իրականացվող գործողությունները:

«Human Rights Watch»-ը (HRW) զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մշակութային վայրերի ոչնչացման մասին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պետական մակարդակով մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և վանդալիզմի ենթարկելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը (ներառյալ Ժնևի կոնվենցիաները) արգելում է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը։ HRW-ն միջազգային կառույցներին կոչ է արել կանխել հետագա վնասը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, շարունակական կոչերով և բանաձևեր ընդունելով, փորձում են զսպել հայկական ժառանգության ոչնչացման և յուրացման ադրբեջանական նկրտումները։ Սակայն փաստ է, որ այդ կոչերը բավական չեն․ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկերտ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:48 20/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. Ալեն Սիմոնյան
15:33 19/10/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի թանկացումը չի տարածվի արցախցիների վրա. Նրանց դեպքն ուրիշ է
16:25 08/10/2024  |  ԼՐԱՀՈՍԺԶՀ-ն, Freedom House-ը և International Partnership for Human Rights-ը միջազգային համայնքին են ներկայացրել ԼՂ-ի բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները
16:50 30/09/2024  |  ԼՐԱՀՈՍ«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS
20:10 27/09/2024  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Քառօրյայի ժամանակ պետությունն ամեն ինչ ճիշտ կազմակերպում էր, հրետավորին չէին ուղարկում հետևակ, իսկ 44- օրյայի ժամանակ մարդուն ուղարկում էին՝ առանց հրամանատարի, ուղղորդումներ տալիս հեռախոսով
14:23 26/09/2024  |  Սոցիալական ցանցերՓաստորեն մանկապարտեզը առաջնորդվում է Ադրբեջանի շահերը սպասարկող ենթադրյալ ծնողների կարծիքը հաշվի առնելով. Աբրահամյան
21:07 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ում էթնիկ զտումից հետո հազարամյակների հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. Միրզոյան
20:25 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍԲռնի տեղահանված արցախցիների հարցով քննիչ հանձնաժողով է ստեղծվել
18:53 24/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի (Լեռնային Ղարաբաղի) մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը դատապարտելու մասին
14:44 24/09/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգն արդեն ունի շուրջ 2 մլն դիտում

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]