ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՖԿ-ն 50 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Ակբա բանկին՝ Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու համար 10/24/2024 14:05 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (ԶՖԿ) հայտարարել է Ակբա բանկին 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին՝ Հայաստանում փոքր բիզնեսին աջակցելու, տնտեսական աճը խթանելու և ձեռներեցությունը խրախուսելու նպատակով: Համագործակցության մեկնարկի մասին հայտարարվել է ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում, որն ընդգծում է ԱՄՆ հանձնառությունը տարածաշրջանի տնտեսական աճին աջակցելու գործում:
ԶՖԿ-ից ներգրաված միջոցներով Ակբան էլ ավելի հասանելի կդարձնի ֆինանսավորումը Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց ձեռներեցությանը: Միջոցների առնվազն 50 տոկոսը կուղղվի կանանց պատկանող և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպատակ ունենալով ստեղծել առավել ներառական տնտեսական հնարավորություններ:
Համագործակցության մեկնարկն ազդարարող փաստաթուղթը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ու ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն։
«Փոքր բիզնեսն ամենուր ազատ շուկայի շարժիչ ուժն է, այն ստեղծում է աշխատատեղեր և հնարավորություններ համայնքների համար։ ԶՖԿ-ն հպարտ է համագործակցել Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից Ակբա բանկի հետ, որը նպատակ ունի աջակցել փոքր բիզնեսին և խթանել կանանց ձեռներեցությունը», – նշել է ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։
«Ակբա բանկն առաջինն է Հայաստանում, որ համագործակցություն է մեկնարկում ԶՖԿ-ի հետ։ Ուրախ ենք համագործակցության մեկնարկի համար և համոզված ենք, որ դրա շարունակական զարգացումը հնարավորություն է տալու Հայաստանում մասշտաբային ծրագրեր իրականացնել։ Համագործակցության խորացման շրջանակում 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմնասյուներն են, որոնք խթանում են մեր երկրի զարգացումն ու զբաղվածությունը։ Այս համագործակցությամբ շարունակում ենք մեր կարևոր առաքելությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսվարողներին՝ առաջարկելով առավել հասանելի ֆինանսավորում, միաժամանակ հնարավորություն ընձեռելով հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին։ Այս համագործակցությունը ոչ միայն լրացուցիչ խթան կհաղորդի Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլև մեր համայնքներում կստեղծի նոր հնարավորություններ՝ ապահովելով կայուն զարգացում», – նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
ԶՖԿ-ի՝ Ակբա բանկին տրամադրած վարկային միջոցները նպաստում են գործակալության գլոբալ գործունեությանը՝ մասնավոր ներդրումների մոբիլիզացման միջոցով զարգացումն առաջ մղելու համար:
2024թ. ֆինանսական տարվա ընթացքում ԶՖԿ-ն ավելի քան 12 միլիարդ դոլար է հատկացրել այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնք նպաստում են սննդի, էներգիայի, առողջապահության, ժամանակակից ենթակառուցվածքների և ֆինանսական ծառայությունների հասանելիության մեծացմանը: ԶՖԿ-ն աջակցում է այս նախագծերին վարկերով, բաժնեմասնակցային ներդրումներով, քաղաքական ռիսկերի ապահովագրությամբ և տեխնիկական աջակցության տրամադրման դրամաշնորհներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ