ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլն ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից․ Զաքարյան 10/23/2024 21:49 | ԼՐԱՀՈՍ
Այսօր օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի։ Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին՝ պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման համակցությամբ։ Այնուամենայնիվ, այսօր ռուսական Կազանը ողջունում է 32 երկրների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամների՝ Եգիպտոսի, Եթովպիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև մի շարք տերությունների, որոնք հետաքրքրված են անդամակցությամբ: Նրանց թվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Ներկա է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Կարելի է ասել, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովն ընդգծում է Գլոբալ Հարավի կամ «համաշխարհային մեծամասնության» աճող ազդեցությունը: Նշվում է, որ շուրջ 40 երկրներ, որոնք այլընտրանք են փնտրում Արևմուտքի տնտեսական և ֆինանսական կառույցներին՝ հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻԿՍ-ի նկատմամբ: Կառույցի ընդլայնումն ընդգծում է նաև աշխարհաքաղաքական ուժի անցումը Արևմուտքից դեպի «մնացած աշխարհ»:
Ըստ հրապարակումների, ԲՐԻԿՍ-ի համակցված ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային տնտեսության շուրջ 35,6%-ը, ինչն ավելին է, քան “Մեծ յոթնյակի” երկրների մասնաբաժինն է (շուրջ 30%)։ Այս կազմակերպության անդամ երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 45%-ը, մինչդեռ “Մեծ յոթնյակի” երկրներում՝ 10%-ից պակաս:
Դատելով քաղաքական արձագանքներից, արևմտյան երկրներն առայժմ լուրջ չեն վերաբերվում ԲՐԻԿՍ-ի համակարգային նշանակությունը՝ կառույցը համարելով տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների “երերուն ասոցիացիա”: Արևմուտքում համարում են, որ դաշինքը կանգնած է այն փաստի առաջ, որ դեռևս չի առաջարկել գոյություն ունեցող արևմտյան համակարգերին կոնկրետ այլընտրանքներ։
Վերջին ժամանակներում Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի առջև նոր ռազմավարական նպատակ է դրել՝ ապադոլարացումը։ Այս պահին ԲՐԻԿՍ-ի երկրների արձագանքը եղել է այն, որ գնալով ավելի ու ավելի շատ միջազգային գործարքներ կատարվում են ազգային արժույթներով, և անդամ երկրների արժույթներով առևտրի ծավալն արդեն գերազանցել են դոլարով գործարքների ծավալը։ Հարկե է նշել, որ ունենալով զգալի տնտեսական և ժողովրդագրական կշիռ՝ այս կառույցի ձեռքում կարող է կենտրոնանալ համաշխարհային կառավարման համակարգի վերակառուցման ներուժը, հատկապես, եթե ԲՐԻԿՍ-ին հաջողվի ստեղծել այլընտրանքային գլոբալ ֆինանսական ճարտարապետություն։
Թեև ԲՐԻԿՍ-ի պարագայում ներքին և արտաքին մարտահրավերներն ու հավանական անդամների միջև տարաձայնություններն առկա են, այնուամենայնիվ կա տեսակետ, որ Կազանի գագաթնաժողովը կարող է հիմք դնել համաշխարհային տնտեսական, արժեքային և կոմունիկացիոն հարաբերություններում նոր դարաշրջան բացելու համար:
Անշուշտ հավաքական Արևմուտքը չի կարող հաշտ լինել ԲՐԻԿՍ-ի առաջադրած նոր աշխարհաքաղաքական մոդելի և բազմաբևեռության հեռանկարի հետ: Ապագայում ինչ և ինչպես կարող է Արևմուտքը հակադրել ԲՐԻԿՍ-ին՝ դժվար է ասել, հատկապես, որ ներկայիս աշխարհաքաղաքական առճակատումը միայն տնտեսական խնդիրների շուրջ չէ։ Արևմուտքի համար այն կարող է նշանակել աշխարհի նկատմամբ իր հինգդարյա տիրապետության ավարտ, իսկ գերիշխող ուժերը հազվադեպ են հանդուրժում այլ ուժերի վերելքը: Ուստի զարմանալի չէ, որ ներկայիս գլոբալ բախումները գնալով ավելի շատ են ներկայացվում որպես առճակատումներ քաղաքակրթական մասշտաբով։
Կարածում եմ սպասելի է, որ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը Կազանում ազդարարելու են նոր աշխարհակարգի սկիզբը, որով հիմք է դրվելու համաշխարհային գլոբալ և ռեգիոնալ մակարդակի նոր զարգացումներ:
Նիկոլը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին է գնում, ինչպես ինքն այսօր ասաց ԱԺ-ում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհի այդ “Գլոբալ Հարավ” հատվածում: Նիկոլը ՄԱԿ-ի գագաթաժողովին գնում է, Ֆրանկաֆոնիա գնում է, ԵՄ գնում է, թուրքական տուն գնում է, ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից, դուրս չի գալիս: Որովհետև ՀՀ գործող կառավարիչները վաղուց սպառել են արտաքին աշխարհում գործոն լինելու, վստահելի գործընկեր լինելու, սեփական երկրի շահերով առաջնորդվելու բոլոր ռեսուրսները: “Խաղաղության խաչմերուկ”-ի նիկոլյան խառնաշփոթը ոչ մի կենտրոնի չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, որովհետև այն ոչ մի կերպ չի համընկնում ոչ ռեգիոնալ, ոչ էլ աշխարհաքաղաքական ընթացիկ պրոցեսների հետ:
Միակ օգուտը, որ Հայաստանն այսօր քաղում է տնտեսապես, դա կրկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու 2013թ. որոշումն էր, որի դեմ պայքարում էր նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլն այսօր խոստովանեց նաև, որ աշխարհն առաջնորդվում է տնտեսական ահռելի շահերով ու առաջնահրթություններով: Ու եթե դա հասկանար մինչև 2020թ., և առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, հակամարտությունը լուծված կլիներ նաև հայ ժողովրդի շահերով և այսօր Հայաստանը, գոնե Հարավային Կովկասում, գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք»,- գրել է Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ