ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2025 թ-ի նոյեմբերի 1-ին Հայաստանը կունենա ոստիկանության գվարդիա. ռազմական իրադրությունում այն կկատարի հատուկ առաջադրանքներ. ՆԳ փոխնախարար 10/23/2024 12:16 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թ-ի նոյեմբերի 1-ը։ Այսինքն, ի վերջո փաթեթով սահմանվում է, որ 2025 թ-ի նոյեմբերի 1-ից ոստիկանության կառուցվածքում կգործի նոր կառուցվածքային միավոր՝ ի դեմս ոստիկանության գվարդիայի։ Այս մասին ԱԺ-ում համապատասխան օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ընթացքում ասաց ՆԳ փոխնապարար Արփինե Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ օրենքի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու է ուժային միջոցների գործադրման ստանդարտի ներմուծման հետ կապված հարցերը։ «Մինչ այս պահը մենք ստանդարտի որևէ մետեցում, ըստ էության, չենք ունեցել։ Հակառակը կցկտուր կարգավորումները բերել են տարբեր խնդիրների և մեկնաբանությունների։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծման առիթն օգտագործել և ամբողջ ոստիկանական համակարգի համար ներդնել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտ, ընդ որում՝ ուժային մեթոդ ասելով՝ նկատի ունենք, թե ֆիզիկակակն ուժի գործադրումը, թե զենքի գործադրումը, թե մնացյալ բոլոր պրոցեսները, որոնք ուժային միջոցի գործադրման ընդհանուր ստանդարտի ներքո կարող են տեղավորվել։ Ըստ այդմ՝ 2025- թ-ին նոյեմբերի 1-ից ուժը կորցրած կճանաչվի ոստիկանության զորքերի մասին դեռևս 1997 թ-ին ընդունված օրենքը»։
Նա նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք ոստիկանության գվարդիան պետք է անմիջականորեն մասնակցի ՀՀ պաշտպանությանը, թե ոչ։ «Այս նախաձեռնությունը չի ենթադրում մեկուսացում ոստիկանության գվարդիայի պաշտպանական ընդհանուր գործառույթից։ Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային և ի վերջո ներպետական համակարգում մարմինների գործառույթները պետք է լինեն շատ հստակ, չկրկնվող, եզակի, որոնք պրակտիկայում փոխլրացման էֆեկտով կարող են ավելի արդյունավետ պրակտիկա ձևավորել և սա հենց այդ օրինակներից մեկն է»։
Նա նաև հայտնեց, որ փոփոխություն են կատարել հատկապես ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով և նախատեսել են, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ ևս կարող է ստանալ և կատարել։ ընդ որում պահպանել ենք այն նույն հրամանատարական շղթան, ինչ որ տրամաբանական է ունենալ ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակներում»։
Նա նաև հայտնեց, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության կազմում գործող մի շարք ստորաբաժանումների աշխատակիցներ վերապատրաստում են անցնելու։ Հետագայում, եթե նրանք հաղթահարեն վերապատրաստումը՝ խաշտոնի կնշանակվեն ոստիկանության գվարդիայում, եթե ոչ՝ ապա կտեղափոխվեն կադրերի ռեզերվ։ Սա վերաբերում է ոստիականության զորքերին, պետական պահպանության գլխավոր վարչությանը սպայական գումարտակին և այլ ստորաբաժանումների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ