ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ես չուզենայի եւ չհանձնարարեի այդ խնդիրը լուծել, դուք ձեր առաջ այդ թղթերը չէիք ունենա. Նիկոլ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի շուրջ սկանդալի մասին (տեսանյութ) 10/23/2024 21:04 | Քաղաքական
2019-ին ստեղծվեց ԱՆԻՖ հիմնադրամը, որը պետք է խթաներ ներդրումները, բայց մի քանի ամիս առաջ փակվեց այն: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ԱՆԻՖ-ը մի քանի խոշոր նախագծեր ուներ, որոնցից մեկը «Ֆլայ Առնա» ավիաընկերությունն էր:
Պատգամավորի փոխանցմամբ՝ մոտ 4,5 մլրդ դրամ է ներդրվել, բայց հիմա այդ ավիաընկերությունը չկա, գումարը չկա, ու դրա հետեւանքով որեւէ բան տեղի չի ունենում: «Բացի դրանից, «Էյր Արաբիան» դատի է տվել Հայաստանին էդ նույն գործով: Սա կոռուպցիա չի՞, կոռուպցիան պոզով-պոչով կենդանի՞ է, որի մասին տեղյակ չենք: Այդ նույն հիմնադրամում տասնյակ մարդիկ ամսական ստացել են միջինը 4 մլն դրամ աշխատավարձ: Դուք, որպես վարչապետ այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եք: Նրանք այդքան աշխատավարձ են ստացել, դրանից ավելի շատ պարգեւավճար են ստացել, դա էլ հերիք չի, իրենց հիմնական գործառույթները արտապատվիրակել են այլ կազմակերպության: Դա բացահայտված դեպքեր են, գործը քննվում է: Հետեւանքները որտե՞ղ են»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ֆլայ Առնա» նախագիծը գործարկելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է 2020-ի իրադարձություններից հետո, 2021-ի ընթացքում, որովհետեւ կովիդի եւ պատերազմի ընթացքում ՀՀ-ում չկար մի ավիաընկերություն, որը եթե ՀՀ-ին պետք լիներ քաղաքական որոշմամբ ուղեւորափոխադրումներ կայացնել, այդ խնդիրը լուծվեր: «Հետագայում տեղի ունեցան 2022-ի իրադարձությունները, երբ բոլոր շուկաները, այդ թվում ավիացիոն շուկան հսկայական փոփոխություններ ապրեցին: Ուկրաինայում պատերազմից հետո այնպես իրադարձությունները դասավորվեցին, որ Հայաստանի շուկան սկսեց հագենալ: Այդ ժամանակ մենք քննարկում ենք ունեցել, ասել ենք՝ մենք ստեղծեցինք ավիաընկերություն, բայց կոնյուկտուրան փոխվեց:
Հիմա մենք ընտրության առաջ ենք՝ օրենսդրական խոչընդոտնե՞ր ստեղծենք շուկայի մյուս խաղացողների համար, որ մեր էս ներդրումը պաշտպանենք, թե՞ ոչ: Մենք եկանք եզրակացության, որ դա չենք անելու: Մենք գնացել ենք այդ ծանր որոշմանը եւ շուկայում փոփոխություններ չենք արել, արհեստական պրոտեկցիոնիստական որոշումներ չենք կայացրել եւ արդյունքում «Ֆլայ Առնան» շուկայում ունեցել է անհաջողություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իր հանձնարարությամբ է ՊՎԾ-ն այդտեղ ուսումնասիրություն իրականացրել. «Եթե ես չուզենայի եւ չհանձնարարեի այդ խնդիրը լուծել, դուք ձեր առաջ այդ թղթերը չէիք ունենա, որ այդ հարցը տայիք: Սա հերևթական ապացույց է, որ մենք չունենք կոմպրոմիս»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/23/2024 08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:12 Գյումրին կզիջեն ՔՊ-ին․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:09 Բանակում «բարդակ» է․ կադրային դեֆիցիտ կա․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:06 Նոր սկանդալ Հակակոռուպցիոն կոմիտեում. Կենտրոնի թաղապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ»
- 10/23/2024 07:58 Համատարած անգրագիտության մասին խոսող Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ է ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս դարձել` անարգելով կրթական համակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/23/2024 18:11 Նամակներ են ուղարկում պահանջում են իրանց ուղարկել ստացված կոդը, որը տալու դեպքում ձեր տելեգրամից զրկվելու եք. Գաբոյան
- 10/23/2024 18:03 Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը. Զաքարյան
- 10/23/2024 16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան
- 10/23/2024 12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/23/2024 22:01 Խոշոր վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին․ ուղևորատար «ԳԱԶել»-ը շրջվել է. կան տուժածներ
- 10/23/2024 19:28 Սյունիքում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ
- 10/23/2024 16:59 Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում
- 10/23/2024 11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ