ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քամի ցանողը փոթորիկ է հնձելու». «Վաղը առանց թիկնազորի մարդկանց հետ ո՞նց եք շփվելու». Արծվիկ Մինասյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճը 10/23/2024 15:58 | ԼՐԱՀՈՍ
Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ, վախենալու բան չկա, բայց ներողություն խնդրող մարդը պետք է իրեն մեղավոր ճանաչի և զգա, որ արարք է արել, որը պետք չէր անել։ Երբ գալիս եք ու շատ հանգիստ տոնով բարոյախրատական բաներ եք ասում՝ ուզում եմ հարց տալ, երբ ձեր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լսումների ժամանակ ամբիոնում ելույթ ունեցող որոշ բանախոսներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում՝ էդ հորդորն իրեն արե՞լ եք, թե՞ ոչ։ Այս մասին Ազգային ժողովում ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ներողություն խնդրելու պահանջին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սեյրան Օհանյանը Ձեր կարծիքը կիսո՞ւմ է, թե ոչ։ Սա ձե՞ր կարծիքն է, թե խմբակցության։ Եթե խմբակցության կարծիքն է, ապա դրան պետք է հետևեք։
Ձեր գործընկեր տիկին Կյուրեղյանը, որը հայտնի է ամենադատապարտելի և փողոցային տարբերակով մտքեր արտահայտելով՝ ոչ միայն այս դահլիճում, այստեղից դուրս գալուց հերթական բանն է իրեն թույլ տվել, որին ի պատասխան ես արձագանքել եմ և միշտ արձագանքելու եմ»,-ասաց նա՝ դժգոհելով, թե «որոշ էակներ», ովքեր ընդդիմության կողմնակիցներն են, գիշերը իր ու իր ընտանիքի անդամների նկարներն են փակցնում փողոցում ու հայհոյանքներ են գրում իրենց հասցեին։
«Դրանց ինչ-որ կերպ արձագանքե՞լ եք։ Ստանդարտները երկակի չեն լինում, «քամի ցանողը փոթորիկ է հնձելու», առաջին օրից դուք դա իմ վարքագծից իմացել եք»,-ասաց Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց, թե Սիմոնյանը լավ տոնով էր սկսել, բայց տխրեցնող հայտարարությամբ ավարտեց։
«Դուք Սահմանադրական պարտականություն ունեք, ու դա ձեզանից պահանջում է խորհրդակցություն հրավիրել, քննարկել իրավիճակը, որ լարվածությունը չանցնի անթույլատրելիի սահմանները։ Դուք դա չեք արել, ու չեք անում, հակառակը հոխորտում եք այս ամբիոնից։
Ենթադրենք, վաղը էտ միկրոֆոնը ձեզ մոտ չի լինելու, թիկնազորը չկա, այս դահլիճից դուրս եք գալու հանրության մեջ, որտեղ ոչ մեկ կողքից ու թևերից չի բռնի, բայց այդ մարդկանց հետ պետք է շփվեք չէ՞։
Հիմա բողոքում եք հանրային արձագանքից, իհարկե, անընդունելի է, բայց այդ պահավածքը, որ դուք եք ցուցաբերում այստեղից, բա դրա պատասխանը ո՞նց եք տեսնում։ Ասում եք՝ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցվում, իսկ էս ձախ կողմից ինչպիսի՞ արտահայտություններ են լինում, գոնե մեկ անգամ մեծամասնության պատգամավորների պահվածքը դատապարտե՞լ եք։ Ասե՞լ եք՝ չի կարելի։
Ակնկալում էի, որ ձեր մեջ այդ կամքը կգտնեք ու ներողություն կխնդրեք, բայց դա չարեցիք, դե չեք անում՝ Աստված ձեզ հետ»։
Ալեն Սիմոնյանը կրկին մոտեցավ ամբիոնին ու հայտարարեց, որ ինքը միշտ իրերն իրենց վանունով է կոչել ու հետագայում էլ է նույն կերպ վարվելու։
«Ձեր արածներին նայեք, հետո եկեք որևէ մեկին բարոյախրատական դասեր տվեք։ Ձեր խոսում քողարկված սպառնալիք հնչեցրեցիք, զգուշացնում եմ՝ սպառնալիքով ինձ հետ մի խոսեք, դա հակառակ արձագանք է ունենում, եթե ուզում եք նորմալ խոսել՝ օրինակ ծառայեք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ