ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․ 10/22/2024 20:14 | Հարցազրույց
Աշխարհագրագետ, քարտեզագիր և քարտեզագետ Ռուբեն Գալչյանին հանդիպեցի Պուշկինի փողոցում գտնվող իր գրասենյակում, աշխատանքային մթնոլորտում։ Տարբեր տարիներին հրատարակված նրա աղբյուրագիտական նշանակության հնատիպ և համեմատաբար նոր ժամանակների քարտեզները, տարբեր լեզուներով, տարբեր շրջանակների համար հրատարակված գրքերը, ապա նաև՝ իր բազում հարցազրույցները, տեսանյութերը գիտական և ճանաչողական նշանակությամբ հանդերձ՝ հարևան ազարբայջան սարքովի պետություն սուտն ու կեղծիքը բացահայտելու համատեքստում մեծ դեր ունեն, լույս են սփռում ներսի և դրսի ստահոդ տեղեկությունների վրա։
Ըստ էության, Ռուբեն Գալչյանը տարիներ և տասնամյալներ իր գործունեությամբ՝ պատկերավոր ասած՝ զենքեր, իսկ իր խոսքով՝ միջոց է տալիս մեր ժողովրդին՝ իրականությունը, ճշմարտությունը բացահայտելու և ներկայացնելու համար, կեղծիքի, զեղծարարությունների դեմ պայքարի միջոց․․․ Ասում է՝ «միջոց ենք տալիս, որովհետև միջոցը գալիս է գիտությամբ, եթե չգիտենաս իրականությունը, ոչինչ չես կարող անել, ճիշտ գործ չես կարող անել»։
Հիմա, հետաքրքիր է, այդ միջոցը որքանո՞վ է իրացվում, որքանո՞վ է օգտագործվում համապատասխան կառույցների կողմից, հանրային մակարդակում․․․
2004 թվականին հրատարակելով և ներկայացնելով իր առաջին գիրքը՝ «Հայաստանի պատմական քարտեզները», ընդ որում, որպես կանոն, նախ՝ անգլերեն տարբերակը կյանքի կոչելով, իսկ մեկ տարի անց նաև հայերենը ՝ «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» վերտառությամբ, հեղինակը հասկանում է, որ իր գրքերի կարիքը կա․ «Արտգործնախարարն այնժամ Վարդան Օսկանյանն էր, ով գնահատելով աշխատությունը՝ ցանկացավ ձեռք բերել՝ նախարարության կարևոր հյուրերին նվիրելու համար։ Գրքում ներկայացված էր քարտեզագրության ընդհանուր պատմությունը, ապա թե՝ Հայաստանը՝ երբ, ինչպե՞ս է երևացել տարբեր քարտեզներում՝ սկսյալ՝մթա 6-րդ դարից՝ հնագույն աշխարհացույց կավե սալիկից, ուր պատկերված են Ասորեստանը, Բաբելոնը և Հայաստանը՝ մինչև խորհրդային տարիների վերջը, ընդ որում, արբանյակային ֆոտոներով»։
Դրանից հետո կարելի է ասել՝ համագործակցություն է սկսվում-ձևավորվում ՀՀ ԱԳՆ-ի հետ․ «Այն ժամանակ Տիգրան Մկրտչյանի հորդորով, ով այսօր Հունաստանում ՀՀ դեսպանն է, իսկ այնժամ ԱԳՆ հրատարակությունների պատասխանատուն էր, գրքի սեղմ տարբերակը ևս հրատարակեցի՝ «Historic maps of Armenia» վերնագրով, միաժամանակ՝ հայերեն և անգլերեն՝ ավելի մեծ շրջանակների նվիրելու համար»։
Այսպես է սկսվել նրա հայաստանյան գործունեությունը՝ ուղեկցվելով ոգևորություններով ու հիասթափություններով։ Վերջինիս համատեքստում ցավալի փաստեր է արձանագրում Ռուբեն Գալչյանը, որոնք վկայում են մեր պետական այրերի ոչ հեռատես լինելու մասին։ Եվ ինչու՞ միայն պաշտոնյաների, այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի և մեզ հետ՝ ուղղակիորեն յուրաքանչյուրիս մեղքն է։ Ամենքս ունենք մեղքի բաժին։ Ազգովի․․․
Թեպետ, անկեղծ ասած, ինքս մշտապես ահազանգողի իմ դերը կատարել եմ․ դեռ 2008 թվականին եմ ահազանգել ալիև-կրտսերի՝ իր գրպանային պատմաբաններին տրված հանձնարարությամբ լույս աշխարհ եկած ստահոդ հատորի, այսպես կոչված՝ արևմտյան ազարբայջանի մասին։ Նույն ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցներով ահազանգել ենք նաև Բաքվում՝ հայկական գորգերի յուրացմամբ գորգերի «իրենց» թանգարանը բացելու մասին․․․ Եվ բազմաթիվ այլ դեպքեր․․․
Պարոն Գալչյանն ի՛ր տառապանքն ունի այս համատեքստում։ Պատմում է՝ որ «The Invention of History. Armenia, Azerbaijan and the Showcasing of Imagination» աշխատությունն առաջին անգամ երբ ցույց է տվել Հայաստանի նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ ասելով, որ գրքում ազարբայջանը Հայաստանը կոչել է «արևմտյան ադրբեջան», ապա՝ գիրքն ուղարկել է նրան, թե՝ այսպիսի բան է շրջանառվում, ճիշտ է, որ խոսեք, արտահայտվեք․․․ Բայց ինչպես հաճախ է պատահել, այս դեպքում էլ ազարբայջանի հերյուրանքներն ու ստերը պետական մակարդակով չեն հերքվել, անպատասխան են թողնվել»։
Կարճ ասած՝ մերոնք նման բաներով զբաղվելու ժամանակ չեն ունեցել։ Այսինքն, տարիներ ու տասնամյակներ ազարբայջանի՝ իրական գետնի վրա վարած քաղաքականությունը մեզանում անտեսվել է, քամահրանքի է արժանացել։ Չեն էլ պատկերացրել՝ պաշտոնյա թե՝ մասնագետ, որ ազարբայջանը խայտառակ սուտը 100 անգամ շրջանառելով բանից անտեղյակների շրջանում՝ իրականի տպավորություն կարող է թողնել․․․
«Ըստ էության,մինչ հայությունն ուղտի ականջում քնած էր, նրանք աշխարհի գրադարանները լցնում էին իրենց կեղծ պատմություններով։ Այսօր արդեն այդ հորինվածքի հեղինակ իրենց պատմաբանը՝ Ազիզ Ալեքբերլին պահանջ է նույնիսկ ներկայացնում, թե՝ այսպես կոչված՝ արևմտյան ազարբայջան վերադարձողների անվտանգությունը պիտի լիովին ապահովված լինի։ Պիտի նրանք ներկայացված լինեն պետական և այլ կառույցներում»։
Ահա այսպես․․․ իսկ մեր մասնագետներն այն ժամանակ, տարիներ առաջ, ժամանակի կորուստ են միշտ համարել նման ստերին և անհեթեթություններին անդրադառնալը․․․
Պարոն Գալչյանին ուղղված բազմաթիվ հարցերիցս մեկն էլ Անահիտ դիցուհուն է վերաբերվում։ Հարցեր, որ միշտ ուղեկցել են ինձ, հարցեր, որոնք բազմիցս բարձրացրել եմ իմ հրապարակումներում։ Օրինակ, հետաքրքիր է թե՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր՝ Ռուբեն Գալչյանին ի՞նչ են պատասխանում բրիտանացիները, երբ Բրիտանական թանգարանում «ազարբայջան» անունով՝ հարյուրամյակը նոր բոլորած պետությունը մեկ էլ դնում են հնամենի Հայաստան և Իրան պետությունների կողքին։ Եվ կամ՝ Հայոց դիցարանի մայր աստվածուհի Անահիտի գլխաքանդակը անատոլիական սրահում են ցուցադրում։
Ի վերջո, նրանք շատ լավ գիտեն, թե Անահիտ դիցուհին ո՞ր ազգին է պատկանում, գիտեն՝ Հայաստանն ի՞նչ երկիր է, ազարբայջանն՝ ի՞նչ, բայց․․․ ճշմարտության և շահի միջև երկրորդն է հաղթում։
-Ադրբեջանը հսկայական փողեր է ծախսում այդ կարգի գործերի համար։ Ես ժամանակին, երբ Լոնդոնում էի ապրում, տեսա, որ Բրիտանական թանգարանում Միջին Արևելքի քարտեզ կա, ուր գրված է՝ ՈՒրարտու, Ասորեստան, ազարբայջան։ Պաշտոնական նամակ գրեցի այս համատեքստում, թե՝ դուք այդ ի՞նչ երկրի անուն եք գրում, այդ երկիրը ստեղծվել է 1918 թվին։ Արդյունքում՝ «ազարբայջան»-ը հանեցին։
Մեկ այլ փաստ՝ Բրիտանական թանգարանը և գրադարանը 6-7 տարի առաջ էր՝ հայկական հնությունների ցուցահանդես էին կազմակերպում․ այն ժամանակ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատանն էի աշխատում /Պարոն Գալչյանը եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ առաջին հյուպատոսը, ապա նաև՝ պատվավոր հյուպատոս/ և ինձ որպես մասնագետ դեսպանատան կողմից հրավիրեցին։ Գնացի՝ ներկայացա, նույնիսկ կատալոգի մասին խոսեցինք, ինքս այս համատեքստում անդրադարձա Բրիտանական թանգարանում առկա հայկական ցուցանմուշ-կավե սալիկին, առաջարկելով, որ իբրև կատալոգի կազմ այն ընտրրվի, որ հենց դրանով էլ ներկայացվի ցուցահանդեսը։ Իրենք ասացին, թե՝ նույն կերպ էին մտածել և այդպես էլ անելու են։ Ցուցահանդեսի համար Հայաստանից նույնպես հնագույն ցուցանմուշներ պիտի բերեինք՝ ուրարտական սաղավարտներ, խաչքարեր, և այլն։ Ընթացքում, 3-4 ամիս անց զանգահարեցին, ասացին՝ մենք այս ամենն անում ենք, բայց պայմանով, որ դուք Եվրոպայում 4 տարի նման բան չկազմակերպեք։
-Այսինքն, ի՞նչ էր դա նշանակում, պարոն Գալչյան։
- Դա նշանակում էր մեկ բան՝ Ազարբայջանն էր խանգարել, փող էր տվել, թե՝ մի թողեք նման բան լինի։
-Պարզ է։
-Նրանք էլ չէին կարողացել ասել՝ չենք անում, արեցին և մեզ ասացին՝ մի պայմանով, որ 4 տարի Եվրոպայում չլինի նման նախաձեռնություն։
-Ի դեպ, պարոն Գալչյան, վերջին, 44 օր տևած պատերազմի ընթացում էլ նույն կերպ էին վարվել՝ եվրոպական լրատվամիջոցներին ահագին գումարներ էին փոխանցել, որ պատերազմին չանդրադառնան։
- Նման օրինակներ շատ ունեմ գրքերիս մեջ, օրինակ Ջուղայի խաչքարերի գերեզմանոցը ջարդելու մասին Գերմանիայի դեսպանությունից մեզ գրել էին, թե՝ ուզում են մարդ ուղարկել՝ տեսնելու, թե՝ ի՞նչ է կատարվում։ Այսինքն, այս մոտիվով՝ եթե դուք ասում եք աղվանական է և պահպանում եք, ուրեմն, տեսեք, թե՝ ի՞նչ է կատարվում։
-Հիշում եմ, առաջինը պարսիկներն արձագանքեցին։
- Այո, Պարսկաստանից տեղեկացրել էին մեր Առաջնորդարանին, որ ազերի զինվորները ջարդում են, մեր երիտասարդները նույնիսկ գնացել, տեսանյութեր էին պատրաստել։ Բայց այդ անգամ իրավունք չտվեցին, իսկ մեկ տարի անց, երբ նորից Գերմանիայի արտգործնախարարությունն ասել էր՝ ուզում ենք պատվիրակություն ուղարկել, Մեհրիբան Ալիևան 60000 եվրո նվիրեց Քյոլնի մայր տաճարի վերանորոգումներին․․․
-Եվ լռեցրեց․․․ Ալիևայի մուտքն, ընդհանրապես, քարոզչական բավական լուրջ գործունեություն ծավալելու հետ է կապված։ Նրանից առաջ, այլ էր, նրանից հետո՝ բոլորովին այլ։ Մինչև Վատիկան հասան․․․ Այնտեղ էլ մեծ փողեր տվեցին տաճարների և սրահների վերակառուցման համար։ Ըստ էության հենց նա էր, որ աշխարհի տարբեր երկրներում ազարբայջանական սփյուռք ձևավորելու հարց լուծեց։ Հիմա կարդում ես՝ ալիևը համաազարբայջանական միջոցառումներ է անում օկուպացված հայկական Արցախում, Շուշիում, այլ տեղ․․․
-Այո, ինքն այդ գործն է անում։ Եվ մեր մեղքն է, որ ՄԱԿ-ում և այլուր չենք բարձրացնում մեր հարցերը։ Երբ Լոնդոնում էի ապրում, երբեք չէի ասում այս արին, այն չարին, երբևէ ինձ իրավունք չվերապահեցի խառնվել Հայաստանի քաղաքականությանը։ Երբ եկա այստեղ, մտա այս կյանքի մեջ, ինքս ինձ ասացի՝ ժողովուրդը շատ կարևոր տեղեկություններ չունի, ես պիտի աշխատեմ իրականությունը ցույց տալ մարդկանց, ժողովրդին։ 2019 թվականին «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը» գրքիս անգլերեն օրինակից հետո / 2023-ին՝ ռուսերեն և ֆրանսերեն օրինակները տպագրվեցին/, որոնք պատրաստել էի հատկապես օտար հյուրերին նվիրելու համար, 2022-ին ձեռնմուխ էի եղել հայերեն օրինակի տպագրությանը՝ որպես ուսումնական նյութ՝ 2000 օրինակ նվիրելով Հայաստանի բոլոր դպրոցներին։ Ավելի ներկայանալի՝ դեսպաններին նվիրելու համար «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» գրքիս անգլերեն և հայերեն հրատարակություններն են․ այն հայոց քարտեզագրության մասին է, նախ՝ պատմական քարտեզների, ապա՝ մեր ժամանակների, քանի որ առանց պատմության իմացության հնարավոր չէ ճիշտ ընկալել ներկան․ օտարը եթե պատմությունը չիմանա, չի հասկանա։ Որպես կանոն այդ սկզբունքն եմ կիրառում բոլոր դեպքերում, հակառակ պարագայում ուղղակի չեմ թողնի տպեն։
-Պարոն Գալչյան, դուք ճշգրիտ եք, ձեր միտքն եմ ուզում շարունակել․ Բրիտանական թանգարանի և մեր Պատմության թանգարանի համագործակցությամբ Հայոց Անահիտ աստվածուհու գլուխաքանդակն են բերել, հայկական հեթանոսական շրջանի գլխավոր աստվածուհու, ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է՝ առնչվել պատմական Հայաստանին։ Հետաքրքիր է, այս համատեքստում Լոնդոնի հետ համագործակցության մասին խոսող ԿԳՄՍ նախարարը երկակի ստանդարտներո՞վ է առաջնորդվում, թե՞ պատմական Հայաստանի դեմ սուր ճոճելը հովհարային է՝ երբ ուզում են մերժում են պատմական Հայաստանը, երբ չէ՝ ․․․չէ․․․
-Բառի հետ, անունի հետ են խաղում, անցյալն անհնար է չընդունել․․․
Իսկ վերադառնալով քարտեզներին, ասեմ՝ մինչև 1916-17 թվականներ, 1918 թվական եմ հասնում։ Իսկ մինչ այդ՝ պատերազմի ընթացքում ի՞նչ որոշումներ կան, ինչպե՞ս Հայաստան ստեղծել, պատերազմը վերջացավ՝ անգլիական, ամերիկյան աղբյուրներն են, համաձայնագիրը, թե՝ ինչպես բաժանեն։ Հետո՝ 1917 թվին բաժանումները որոշվեցին, անդրկովկասյան կոմիսիան, հետո ազարբայջանն ազգերի լիգային ներկայացրեց մի քարտեզ, ըստ որի Կարս ու Ախալքալակ, Դերբենդ ու ամբողջ Դաղստանն իրենցն է։ Բայց դա չվավերացվեց, քանի որ Ազգերի Լիգան գործը դադարեցրեց։
Հայաստանի քարտեզներն են հետո գալիս․ քարտեզներ՝ տպված Եվրոպայում, ատլասներ, ուր Հայաստանն է, հետո՝ գալիս է այն տարածքը, որ Կարմիր Բանակը մեզնից վերցրեց որպես Հայաստան 41- 43 հազար քմ տարածքով և ինչպես մի գիշերում ստալին- ալիև որոշմամբ տրվեց ազարբայջանին, արդյունքում՝ 1925 թվից սովետական քարտեզներում Հայաստանի տարածքը գրվում է 39000 քկմ, իսկ ադրբեջանինը՝ 84600 քկմ, հետո՝ սա մեծացավ, մերը՝ փոքրացավ։ Պաշտոնական ատլասի՝ խորհրդային առաջին մեծ հանրագիտարանի մեջ տպված քարտեզում Հայաստանն ու Արցախը սահմանակից են։ Հետո՝ ադրբեջանը գրավեց, հետո արդեն՝ ներկայացվում է, թե ինչպես ստեղծեցին տարբեր անկլավներ, հետո Արծվաշենն ինչպես տվեցին ազարբայջանին, այն մերն էր մինչև 1929 թիվը։ Հետո՝ Սև լճի շրջանից ազարբայջանին տվեցին․․․ Հետո՝ Գորիսից Կապան գնացող ճանապարհը, թե բա՝ սա էլ ադրբեջանինն է եղել՝ մենք օգտագործել ենք, ճանապարհը մտել է, դուրս է եկել և․․․ հետո՝ էնտեղ էլ փակեցինք։
Հետո․․․տեսանք, չէ՞, ի՞նչ մնաց Արցախից․․․ Իսկ հետո Հայաստանի բարձունքներին անցան։ Գրավեցին մեր բարձունքները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից․․․
Հիմա նոր գրքի վրա եմ աշխատում, որն ամբողջ պատմությունն է տալիս՝ հնուց մինչ օրս։ Համաձայնել եմ, որ իրենք /ԱԳՆ-ն/ տպեն- բաժանեն, նախ՝ անգլերենն է տպվելու՝ հյուրերի համար, հայերենը, եթե ստացվի՝ հետո։
Ի դեպ, ասել են՝ մի թեթև նայենք․․․ մի անգամ էլ ասին՝ քարտեզները, որ տպել եք այստեղ, /իմ գրքերում/՝ գաղտնի քարտեզներ են, գրված է՝ «սեկրետնո», ասի՝ ինտերնետից եմ հանել, ուրեմն գաղտնի չէ։ ԱԳՆ-ն ասում է՝ տանք անգլիացի մասնագետի ՝ ավելի գեղեցիկ անգլերեն լինի։ Ասի՝ եթե կոնտեքստը փոխվի, ոչինչ չեմ ընդունի։ Պահանջներս շատ կոշտ եմ դրել, որ իրավունք չունեք ձեռք տալ․․․
-Միջմշակութային կապերի համատեքստում Անահիտ աստվածուհին Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան եկավ, կես տարի պիտի ցուցադրվի, որը երազելի մի բան էր։ Տարիներ առաջ, 2012-ին, հիշում եմ, երիտասարդական հիմնադրամն էր բարձրացրել Անահիտ դիցուհու մասունքները Հայաստան վերադարձնե՛լու հարցը, բայց այն առկախ մնաց․․․բնականաբար, ժամանակավոր ցուցադրությունն այլ է, թե՞ նաև՝ ժամանակներն են այլ․․․
-Անգլիացիների մոտ մի բան շարժվել է։ Իրենք տեսնում են, որ իրենց «Բրիթիշ Պետրոլիում»-ի ներկայությունն ազարբայջանում քաղաքական տեսանկյունից իրենց վնասում է։ Քանի որ էնքան շառլատանություն են անում, սխալ գործեր, կաշառակերություն, և․․․ ուզում են մի քիչ չեզոք բաներ անել։
-Բնականաբար, ազերիների արածն իրենց աչքի առաջ է, իրենք էլ գիտեն, որ ՌԴ-ից գազն առնում՝ Եվրոպային է վաճառում․․․
-Իհարկե, բոլորը գիտեն․․․Հետո, «Բրիթիշ Պետրոլյում»-ը, երբ իմացավ՝ ամեն ինչը 30-40 տոկոսով Անգլիայում թանկացել է, գազ, նավթ, բենզին՝ հաջորդ տարի առաջին 6 ամսում ֆինանսական հաշվարկներում իրենց շահը 2 մլրդ ստերլինգ ավելացրեց։ Այսինքն, ստացվում էր, որ իրենց ավելացրածը 30 տոկոսից շատ ավելի շատ էր։
-Պարոն Գալչյան, չեք կարծու՞մ, որ մենք միշտ պիտի նախահարձակ լինենք, բայց երբեք չենք լինում․․․
-Այո, մենք ռետրոակտիվ ենք, պրոակտիվ պիտի լինենք։ Նույնիսկ ռետրո չենք․․․
Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք, 2 տարի անց, բանը բանից անցնում, նոր ենք խոսում․․․
-Դուք տարբեր, հին ու նոր քարտեզներ կարդալու մեջ խորագետ եք, ըստ Ձեզ, քարտեզներն ի՞նչ են հուշում այսօր՝ հայության, մեր երկրի ճակատագրի մասին․․․
-Ես կարծում եմ, որ մենք մի ձևով կդիմանանք, բայց եթե ինքնուրույնություն ունենանք, համարձակվենք բարձր խոսել և հստակ մեր պահանջները դնենք։
Ա․ Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից