Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

«Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» 10/22/2024   08:02  |  Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության անդամ, պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են քննչական կոմիտեի ԱԱԾ վարչություն ու հարցաքննել: Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ տագնապի զգացողություն է ունեցել:

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն, ռումբ դնելուց առաջ, SMS էին ուղարկել ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին՝ «Դեռ չե՞ք պայթել, այ….»: Եվ ահա այս հաղորդագրության համար էլ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն՝ ցուցմունք տալու:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Ռոմանոս Պետրոսյանի ցուցմունքը՝ այս գործով արդեն դատարան գնացած:

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի պաշտոնյան պայթեցման գործի վերաբերյալ, Պետրոսյանը պատասխանել է:

«Սույն թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ ժամը 08:00-ի սայմաններում, նկատել եմ, որ իմ ֆեյսբուքյան էջին կեղծ օգտատիրոջ կողմից՝ Ռուբեն Կասյան տվյալներով, հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկվել: Նույն օրը` 10:30-ի սահմաններում, հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջի կողմից եւս մեկ գրառում է կատարվել իմ ֆեյսբուքյան էջին, որով վերջինս պայթյունի մասին է հայտնել: Նշված գրառումը նկարել եւ պահել եմ:

2024 թվականի փետրվարի 22-ի երեկոյան լրահոսից տեղեկացել եմ, որ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, այդ ժամանակ հիշել եմ նշված գրառման մասին եւ հայտնել եմ իրավապահ մարմիններին»:

Ստորեւ հարցերը եւ պատասխանները.

ՀԱՐՑ. Կարո՞ղ եք տրամադրել հաղորդագրության պատճենը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, տրամադրում եմ հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջից ստացած հաղորդագրության պատճենը:

ՀԱՐՑ. Ձեր անվամբ գրանցված նշված ֆեյսբուքյան էջը հասանելի՞ է հասարակության լայն շրջանակներին, եթե ոչ, ապա հաղորդագրությունն ուղարկած անձը ի՞նչ եղանակով է ուղարկել հիշյալ հաղորդագրությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված էջը հասանելի է բոլորին:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստայնը, էդուարդ Արտավազդի Պետրոսյանը եւ Վահագն Երվանդի Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք, ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում վերջիններիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես նշված անձանց չեմ ճանաչում, տվյալ անձանց մասին առաջին անգամ լսել եմ լրահոսից:

ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները վերը հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկել հենց Ձեզ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանձնահատուկ բան չեմ կարող նշել, որով պայմանավորված՝ նշված հաղորդագրությունները հենց Ձեր կողմից հիշատակված անձանց եւ ինձ ուղարկված լինեն: Ենթադրում եմ, որ մեր քաղաքական թիմի շատ ներկայացուցիչների ուղարկած կլինեն նման հաղորդագրություններ, բայց վերջիններս ուշադրություն չեն դարձրել դրանց: Իմ կարծիքով՝ մեր քաղաքական գործունեության պատճառով են ինձ եւ իմ գործընկերներին թիրախավորել:

ՀԱՐՑ. Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ մոտ տագնապ, անհանգստություն առաջացրե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ պահին որոշակի նման զգացողություն եմ ունեցել, բայց ոչ միայն իմ, այլ մեր ամբողջ քաղաքական թիմի վերաբերյալ տագնապի զգացողություն եմ ունեցել, իսկ լրահոսով պայթուցիկ սարքի լուրը ստանալուց հետո՝ տագնապի լուրը ահագնացել է, եւ ավելի իրատեսական եմ համարել սպառնալիքի իրագործումը:

ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Լիպարիտի Վանեսյան տվյալներով անձի, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքը, առողջությունը եւ գույքը վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառնալիքներ շատ եմ ստացել, սակայն հիշյալ սպառնալիքի նման, քանի որ այս հաղորդագրությունում խոսվում էր պայթյունի մասին, նմանատիպ սպառնալիք մինչ այդ չեմ ստացել, իսկ ինչ վերաբերվում է նախկինում իմ նկատմամբ նման ոտնձգություններ կատարելուն, ապա երբեք իմ նկատմամբ նման բան չի կատարվել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22․ 10․ 24 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:21 27/09/2024  |  ՄամուլՌոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ»
10:47 03/07/2024  |  ՄեկնաբանությունՏե՛ր Աստված, իմաստություն տուր ինձ՝ տարբերելու առաջինը երկրորդից․ Ռոմանոս Պետրոսյան
18:43 03/02/2024  |  ՄեկնաբանությունՈւմ շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է. Ինչ է ակնարկում Ռոմանոս Պետրոսյանը
07:37 29/06/2023  |  ՄամուլՀողամաս, բնակարաններ, մեքենա. ինչ ունեցվածք ունի Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքը. «Ժողովուրդ»
17:04 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍ«Եվրոասֆալտ»-ում ուսումնասիրություններ ենք արել, բայց առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության մասին
10:45 04/09/2022  |  ԼՐԱՀՈՍԳալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. պատասխան է պահանջվելու.Ռոմանոս Պետրոսյան
09:07 01/09/2022  |  ՄամուլՆոր «չափարներ» Սևանի շուրջ. նախկին նախարարի խոստումները՝ օդում. «Ժողովուրդ»
09:53 10/08/2022  |  ՄամուլՍևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում. «Ժողովուրդ»
09:11 09/08/2022  |  ՄամուլՈվ է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
10:18 09/07/2022  |  ՄամուլՌոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. «Ժողովուրդ»

Արխիվ

[]