ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ» 10/22/2024 07:57 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Մայա Սանդուն չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը. նա ստացել է ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26 տոկոսից մի փոքր ավելի քվե։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,77 տոկոսով։
Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Ի վերջո, ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը մի կերպ անցավ 50 տոկոսը. տարբերությունը դեմ քվեարկողների հետ կազմում է մոտ 12 հազար ձայն։ Ընդ որում, մինչև վերջին պահը ԵՄ կողմնակիցների թիվը զիջում էր դեմերին, բայց գիշերվա ընթացքում հիմնականում «սփյուռքի» քվեների (Մոլդովայի ընտրությունների մասնակիցների մոտ 15 %-ն ապրում է արտերկրում, հիմնականում` ԵՄ անդամ երկրներում) ու, ըստ շատ փորձագետների, ձայների կասկածելի հաշվարկի արդյունքում Մոլդովայի Սահմանադրության մեջ կամրագրվի համապատասխան դրույթը։ Ավելին, նշենք, որ Մոլդովայի շրջանների մեծ մասում դեմ են քվեարկել:
Շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ նշում են, որ սա փաստացի պարտություն էր Արևմուտքի համար: Նախ՝ մոլդովացիները հստակ ցույց տվեցին, որ արևմտամետ Մայա Սանդուն կիսանախագահ է և ներկայացնում է եթե ոչ երկրի բնակչության փոքրամասնությունը, ապա հաստատ ոչ վստահ մեծամասնությունը։ Մյուս կողմից՝ եվրաքվեն ինքնին ցույց տվեց, որ մոլդովացիները ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և Վաշինգտոնին։ Պարզ է, որ Սանդուն չի վերահսկում երկիրը, հեղինակություն չունի քաղաքացիների շրջանում և չի կարող հասարակական կարծիքը տանել Արևմուտքին ձեռնտու հունով։ Ավելին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կարող է լուրջ «կոալիցիա» ձևավորվել, ինչի հետևանքով ուշագրավ արդյունքներ գուցե գրանցվեն: Արդյունքում Մոլդովան չի միանա Ուկրաինային, ավելին՝ չի դառնա երկրորդ Ուկրաինա: Արևմուտքի այս ծրագիրն առայժմ ձախողվել է նաև Վրաստանում, և հիմա այնտեղ փորձ է արվելու ստեղծել լարվածության լուրջ օջախ, ինչի «ծաղիկներն» արդեն երևում են:
Ի՞նչ են Հայաստանի համար նշանակում Արևմուտքի նոր անհաջողությունները հետխորհրդային տարածքում: Իսկ դրանք նշանակում են վտանգի բարձր մակարդակ։ Առավել ևս, որ Արևմուտքի համար այս անբարենպաստ ֆոնին Հայաստանը ավելի ու ավելի է առանձնանում իր պատրաստակամությամբ՝ փոխարինելու հակառուսական ճակատում բոլոր կասկածողներին և խուսանավողներին։ Ու քանի որ ձախողումները հաջորդում են միմյանց, Արևմուտքի համար էապես մեծանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության «գինը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 22․ 10․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ