ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օդից չեմ խոսում, վստա՞հ եք, որ գործընթացը չի ավարտվի, երբ Բաքվի զորքերը կանգնեն իրենց ուզած տեղում. Լևոն Քոչարյանը՝ Մհեր Գրիգորյանին 10/21/2024 13:47 | ԼՐԱՀՈՍ
Իմ և մեր հասարակության մեծ մասի մոտ մտավախություն կա, որ Ադրբեջանը իր ուզած հատվածներում անելու է սահմանազատում, ստանալու է իր ուզածը ինչպես եղավ Տավուշում և ընդհանուր գործընթացը ավարտին չի հասնելու։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ հարցնելով, թե ինչն է խանգարում համաձայնեցնել մի սկզբունք, որով սահմանի ամբողջ երկայնքով՝ քարտեզի վրա պայմանավորվածություններ կլինեն, հետո միայն ամեն բան համաձայնեցնելուց հետո կլինեն կոնկրետ աշխատանքները։ «Սա չէ՞ր զսպի այն վտանգները, որ Ադրբեջանը կեսից կարող է հետ քաշվել գործընթացից և Հայաստանը մնա անհասկանալի վիճակում»։
Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ կանոնակարգում հստակ գրված է, որ վերջում պայմանագիր ստորագրելուց դչան կից պետք է լինի միասնական արձանագրություն, նկարագրություն, որը նկարագում է Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանը։ «Այսինքն, չեմ բացառում, որ կան հիմքեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատվածը կլինի իրավաբանորեն ձևակերպված սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու պայմանագրում դա չի կլանվի։ Պայմանագրին կից լինելու է մեծ արձանագրություն – նկարագրություն, որը բոլոր հատվածները նկարագրելու է։ Սա է մեխանիզմը։ Եթե մի հատվածում ավարտենք, գնանք մյուս հատվածին, հետո կողմերից մեկը կարող է փոշմանել ու վերադառնալ նախորդ հատվածին ու դա կլինի քաոտիկ պրոցես։ Հատվածական ասելով , դա ավելի շատ պրոցեդուրալ, աշխատանքային պրոցեսին է վերաբերում, քան սահմանի ձևակերպմանը»։
Լևոն Քոչարյանն էլ արձագանքեց. «Օդից չի խոսում, վտանգն այն է, որ պրոցեսների արդյունքում ադրբեջանցի զինվորը, ինչպես Տավուշում էր, գալու է ու կանգնի՝ մինչև վերջնական համաձայնեցում։ Վերջում ինչ կստորագրվի, ինչ որ էական չէ, վտագն այն է, որ փաստացի մենք զիջելու ենք կոնկրետ հատվածում։ Վերջնական թուղթ ստորագրելը վտանգը չի զսպում, որովհետև ադրբեջանցիները գալու են և կանգնելու են այդ դիրքերում և այնտեղերում, որտեղ մենք ունենք ակնկալիք, որբ իրենք դուրս են գալու, իրենք ամենայն հավանականությամբ՝ դուրս չեն գալու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/19/2024 08:33 Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»
- 10/19/2024 08:30 Կապանում իրավիճակը թեժանում է․ «Հրապարակ»
- 10/19/2024 08:27 Սեւանի ափի ճեմուղին չկա, բայց գումարները արդեն հատկացվել են. «Ժողովուրդ»
- 10/19/2024 08:24 Ձախողում ամենուր․ «Հրապարակ»
- 10/19/2024 08:21 Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Արդարադատության նախարար չեն լինի. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
- 10/19/2024 08:18 Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից․ «Հրապարակ»
- 10/19/2024 08:15 Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/20/2024 15:52 Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիեւի հանցավոր քայլերը Արցախի ժողովրդի նկատմամբ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի առկայությամբ. Շարմազանով
- 10/20/2024 11:28 Անահիտ Ավանեսյանը Լոռիում կանանց հետ քննարկել են կանանց քաղաքական, հասարակական գործունեությամբ զբաղվելու հարցեր
- 10/18/2024 14:43 Հոկտեմբերի 17-ին արձանագրված տեղումներն ավելի ինտենսիվ էին. տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում. խոսնակ
- 10/18/2024 13:01 Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/21/2024 15:02 Անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխված 9-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
- 10/21/2024 11:17 24 ժամով ջրանջատում՝ Աջափնյակում
- 10/21/2024 10:32 Մեքենաները բախվել են միմյանց, ինչին հաջորդել է հրդեհը
- 10/21/2024 10:14 «Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիները գտել են կորած քաղաքացու դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ
- 10/18/2024 22:39 Հայտնի է զուգարանակոնքը փայլելու աստիճանի մաքրելու պարզ և էժան միջոց
- 10/18/2024 22:22 Գինեկոլոգը ցրել է ինտիմ հատվածի խնամքի մասին առասպելը
- 10/18/2024 21:56 Նորածնի գանգը ջնջխող դայակին ուղարկել են մեկուսարան