ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր երկիրը վերցնելու են՝ մեզ որպես հասարակություն ոչնչացնելուց հետո.Հովհաննիսյան 10/21/2024 11:13 | Քաղաքական
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հերթաքկան հոդվածը.
Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։
Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից։ Այսօրվա մեր անասնական բարքերը, համակեցության կանոնների բացակայությունը, ներքին ագրեսիան, անհատի և հասարակության անկումը, համատարած հուսալքությունը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետությունը կազմաքանդելու համար արտաքին ագրեսիա պետք չի լինելու։ Հարևան պետությունները, ի տարբերություն մեզ, սա շատ լավ հասկանում են։
Մեզնից ուզում են ոչ թե զիջումներ, սահմանադրության փոփոխություն, ճանապարհ և այլն. մեզնից ուզում են ստանալ սպանված հասարակություն, անասնական հոտ, որն ամեն ինչ կտա ինքնակամ։ Ու նրանք այս հարցում արդեն ահագին ճանապարհ անցել են։
Չկա «լիդերային» գիտակցումն այն բանի, որ հենց սա պետք է կասեցնել։ Բոլոր համակարգերում, սակայն, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ուր է տանում այս ընթացքը։
Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պետք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը։ Վստահ եմ՝ այդպես են մտածում ընդդիմադիր համակարգերում շատերը, պետական համակարգում՝ մի զգալի շերտ, ուժայիններում՝ նույնպես, նույնիսկ իշխանական թևում ոմանց մոտ կա այդ անհանգստությունը։ Սա ներքին երկխոսության հնարավորություն է ստեղծում։ Այս հնարավորությունը պետք է օգտագործել։
Իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է դուրս գալ ստանդարտ մտածողության թակարդից։ Հիմա ստանդարտ լուծումներ չկան ու առաջիկայում չեն լինելու։ Պետք է պատրաստ լինել կարևոր հարցերի նայել այլ տեսանկյունից։ Սա պահանջում է զսպվածություն և սթափ միտք։ Սա պահանջում է միտք՝ առաջին հերթին։
Մեր երկիրը վերցնելու են՝ մեզ որպես հասարակություն ոչնչացնելուց հետո։ Այսօր մեր հասարակությունն արդեն ոչ մի բանից չի վիրավորվում։ Նորմալ, սոլիդ իշխանության պայմաններում, սակայն, ընդամենը մի քանի ամսում այդ վիճակը կփոխվի։ Ամոթ ու զարմանք կզգանք՝ գիտակցելով, թե ինչի էինք վերածվել։ Բայց որպեսզի ունենանք այդ նոր իշխանությունը, հասարակական փոփոխություններ են պետք։ Հավի- ձվի դիլեման է դառնում, բայց պետք է գոնե մինիմալ կետից սկսել։ Ի՞նչ անել, որպեսզի հասարակությունը նորից սովորի գոնե ամաչել և վիրավորվել։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ խոսքը անհատների մասին չէ, խոսքը հասարակության մասին է՝ իր յուրահատուկ կառուցվածքով, իր առանձին խմբերով, իր դրսևորումներով։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հասարակությունն ամաչի և վիրավորվի իր հետ կատարվողից, պահանջի ու իրականացնի խոշոր փոփոխություններ։ Սա գոռալով չի լինելու, կոչերով չի լինելու, կիսատ-պռատ քայլերով չի լինելու։ Պետք է նախ հասկանալ՝ այդ հասարակությունն ինչ է։ Պետք է հասկանալ. եթե, ըստ սոցհարցումների, 75 տոկոսը չի վստահում ոչ մեկին, ապա արդյոք դա նշանակում է, որ 75 տոկոսը չի վստահում պետության ապագայի՞ն։ Պետք է հասկանալ՝ իրականում ի՞նչ տոկոս է կազմում «մեծարգոների ենթամշակույթը» , և էլ ուրիշ ի՞նչ ենթամշակույթներ կան։ Պետք է հասկանալ՝ ի՞նչը կազդի այդ խմբերի քնած զգացմունքների վրա, և արդյոք դրանք իրոք քնա՞ծ են, թե՞ մենք պարզապես նրանց չենք հասկանում։
Պետք է հասկանալ, թե իրականում հասարակության կազմաքանդման ո´ր աստիճանին ենք հասել, և մեր հանրային նյարդի ո´ր կետերն են դեռ կենդանի և պիտանի՝ հետն աշխատելու համար։
Հայ հասարակության քանդումից մինչև հայկական պետության քանդում գուցե նույնիսկ կես քայլ չէ։ Սա պետք է զգաստացնի բոլոր նորմալ մարդկանց, և եթե կան իշխանության մեջ այնպիսիք, որոնք չեն ուզում իրենց վրա վերցնել պետության գերեզմանափորի դերը, պիտի օգտագործեն այսօրվա գուցե վերջին խաղաղ պահը՝ լուծումներ փնտրելու համար։ Իշխանության ներսում թե իշխանությունից դուրս, պետական համակարգում թե քաղհասարակության...
Ներքին հաշտության, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխոսության, հանրային համաձայնության գաղափարը շատ կարևոր է՝ վատագույն սցենարներից խուսափելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի