ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ դատավորի միտքը չի համապատասխանում իրականությանը․ Ղամբարյան 10/19/2024 13:05 | ԼՐԱՀՈՍ
Իրականությանը չի համապատասխանում ՍԴ դատավորի այն միտքն ըստ որի՝ «սահմանադրական ճշմարտություն է այն, որ Անկախության հռչակագրի՝ սահմանադրության մեջ չարտացոլված դրույթները չունեն սահմանադրական ակտի ուժ, քանի որ այս գաղափարը 29 տարի ճշգրտորեն պահպանվել է բոլոր պետական մարմինների կողմից և այլ մեկնաբանություն չի եղել»։ Նման գրառմամբ է հանդես եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:
ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԳԲ -196 գործով 17.10.2000թ․ որոշման մեջ ուղիղ նշել է.
«ՀՀ Սահմանադրության ընդունման փաստն ամրապնդող ներածության համաձայն, ՀՀ Սահմանադրության հիմքում դրված են նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները: Դրանով իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԸ (․․․) ՀՀ Սահմանադրության ներածությունը վկայակոչելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, Հանրապետության հիմնական օրենքի մակարդակի է բարձրացրել հռչակագրում ամրապնդված դրույթները, այդ թվում 1989թ. դեկտեմբերի 1-ի վերը նշված որոշումը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի (ՎԴ) այս որոշումը կայացվել է ոչ թե «շարքային» գործով, այլ ՀՀ երկրորդ Նախագահի՝ վերջին 10 տարին ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու ընտրական իրավունքի պայմանները վիճարկելու վերաբերյալ գործով։ ՎԴ այս որոշման հիման վրա ՀՀ-ում ընտրվել է Նախագահ, ով տևական ժամանակ ղեկավարել է պետությունը, ձևավորել է պետական ինստիտուտներ, կայացրել է տարաբնույթ որոշումներ, որոնք կատարվել են պետական բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։ 29 տարի է ինչ ՀՀ որևէ պետական մարմին, այդ թվում՝ ՍԴ-ն որևէ առիթով կասկածի տակ չի դրել ՎԴ այս դիրքորոշումը և, այս հարցի տեսանկյունից, երկրորդ Նախագահի լեգալությունը։
ԴՈԿՏՐԻՆԱԼ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ։ 29 տարի է հայ իրավագետների և՛ ավագ, և՛ երիտասարդ սերունդները ձևավորել են Անկախության հռչակագրի՝ վերաբերելի դրույթների սահմանադրական ուժի (սահմանադրական բլոկի մաս հանդիսանալու) մասին հստակ մոտեցում։
1) Իրավ․ գիտ․ դոկ․, պրոֆ․ Վ․ Նազարյան․
«1995թ. ՀՀ Սահմանադրության ներածությունը, վկայակոչելով Անկախության մասին հռչակագիրը դրանով իսկ Հիմնական օրենքի մակարդակի է բարձրացնում այդ հռչակագրում ամրագրված դրույթները, այդ թվում հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման պահանջը (ՀՀ Սահմանադրություն. Ծանոթագրություններով և մեկնաբանություններով: Եր.: 1995, էջ 5-6)»:
2) Իրավ․ գիտ․ դոկ․, պրոֆ․ Հ․ Խաչատրյան․
«Երբ պրեամբուլան հղում է կատարում պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող հռչակագրին (օրինակ, Անկախության հռչակագրին), ապա պրեամբուլայի այդ դրույթներն ունեն նույն իրավաբանական նշանակությունը, ինչ որ Սահմանադրության հիմնական մասի նորմերը (ՀՀ առաջին Սահմանադրությունը: Եր.։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1997, էջ 29)»:
3) Իրավ․ գիտ․ թեկ․ Մ․ Խաչատրյան․
«ՀՀ վճռաբեկ դատարանը գտավ (Թիվ ՎԳԲ -196 գործով- Ա․Ղ․), որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մաս է, և որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով այն նույնպես ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար, Հռչակագիրը նույնպես գործում է անմիջականորեն (Պարտականություն․ Եր․։ «Իրավունք», 2012, էջ 28)»։
4) ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավոր Ա․ Գյուլումյան․
«Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում Անկախության մասին հռչակագրին (․․․) դրանով իսկ Հռչակագրին տրվել է սահմանադրական կարգավիճակ (ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ: Ընդ. խմբ.` Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. Եր.: «Իրավունք», 2010, էջ 36)»։
5) Իրավ․ գիտ․ թեկ․ Ա. Մանասյան․
«Հռչակագրի իրավական ուժը բխում է Սահմանադրության նախաբանի կողմից վերջինիս տրված փաստացի իրավական դերակատարությունից, որպիսի համատեքստում Հռչակագրում հաստատագրված (․․․) սկզբունքներին և համազգային նպատակներին տրվել է սահմանադրական արժեք (Սահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական: Եր.։ «Հայրապետ»., 2019, էջ 128)»:
6) Իրավ․ գիտ․ թեկ․ Ս․ Թորոսյան․
«Սահմանադրության նախաբանը հղում է անում Անկախության մասին հռչակագրին (․․․) դրանով իսկ Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունը, ըստ էության, դարձել է նաև Սահմանադրության նախաբանի մաս (ՀՀ սահմանդրությունը մեկնաբանություններով․ Առաջին մաս․ «Հայրապետ», 2023, էջ 10)»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ