ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեւանի ափի ճեմուղին չկա, բայց գումարները արդեն հատկացվել են. «Ժողովուրդ» 10/19/2024 08:27 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Պետության բյուջեից հատկացվել է 43 մլն դրամ՝ «Սեւան ազգային պարկի» Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածի գոտեւորման նախագծի եւ քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացնելու համար, սակայն նախագիծը չի հաստատվել, «այն կյանքի կոչվել չի կարող, եւ այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»։ 2025 թվականին նախագծի իրականացման համար կհատկացվի 43 մլն դրամի 3 անգամ ավելին՝ 121 մլն դրամ։
Պատմությունը սկսենք սկզբից. 2022 թվականին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն՝ հանրային լողափերի եւ Սեւան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ:
Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել էր մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաեւ Լճափ, Շորժա, Նորատուս եւ Մարտունի համայնքներում եւս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաեւ ներկայացվել էին «Սեւան ազգային պարկ»-ի Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածի գոտեւորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝
Քննարկումից հետո ի՞նչ աշխատանքներ են կատարվել տվյալ նախագծի վերաբերյալ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 4-ը:
Արդյոք կառավարությունը ֆինանսական որեւէ միջոց հատկացրե՞լ է նախագծի կյանքի կոչման համար եւ ինչքա՞ն գումար է ծախսել:
Երկու տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցվել հանրային լողափերը շահագործման հանձնելու մասով:
Ստացանք 4 էջանոց պատասխան, որի մեջ ուշագրավն այն էր, որ նախագծի ներկայացման ընթացքում առարկություններ չեն եղել, սակայն այն ունեցել է մի շարք թերություններ։
«2 հանրային լսումների շրջանակում նախագծի նկատմամբ սկզբունքային առարկություն չլինելու պարագայում՝ վերջինիս վերաբերյալ դրական արձագանք արտահայտելու նպատակով նախագծի իրագործման գործիքակազմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ հանրության/տարածքում տնտեսվարողների պահանջին ի պատասխան՝ կատարվել են հետեւյալ աշխատանքները.
1․ քանի որ տրամադրված ելակետային նյութերում բացակայում էին Սեւանա լճի շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տվյալ հատվածում տեղակայված բոլոր գույքերի տեղադիրքերը՝ արտահայտված քարտեզների վրա, ինչպես նաեւ դրանց սեփականության ձեւերը եւ վարձակալության ժամկետները, տրվել է հանձնարարական՝ ազգային պարկի ճարտարապետի հետ համատեղ առկա ցանկերի հիման վրա տեղակայել գույքերը։
2․ շրջակա միջավայրի նախարարությանը՝ շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ձեռք բերել կամ տեղադրել հողհատկացումները եւ գույքերը քարտեզի վրա ու տրամադրել որպես ելակետային նյութ՝ Նախագծում ներառելու եւ դրա հիման վրա լրամշակելու։
3․էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակել գործիքակազմ Նախագծի իրագործման գործընթացում տնտեսվարողների հատուցման կամ համարժեք լոտերի տրամադրման ուղղությամբ (իրագործման բիզնես գործընթացի նկարագրություն)։ Երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանում են», – ասված է հայտարարության մեջ։
Նախագիծը կարգավորող տվյալ կետերին հաջորդում է հետեւյալ նախադասությունը՝ «քանի դեռ Նախագիծը հաստատված չէ, այն կյանքի կոչվել չի կարող, եւ այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»:
Հարցման պատասխանից հասկանում ենք, որ նախագծով նախատեսված աշխատանքների համար 2024 թվականին պետական բյուջեով, ինչպես նաեւ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ուղղակիորեն գումարներ նախատեսված չեն: 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Սեւանա լճի ջրահավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտեւորման նախագծի ֆինանսավորումը նախատեսված է 2025 թվականի ժամանակահատվածի առաջնահերթությունների ցանկում, մոտ 121 մլն դրամ է։
Այս թվարկումները մեկ բան են նշանակում. 4 տարի է իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել հանրային լողափերի եւ Սեւան-Լճաշեն ճեմուղու նախագիծը, չեն կարողանում ավարտին հասցնել Վեդու ջրամբարի կառուցումը, ժամանակին չեն հասցնում ավարտել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Նման մի շարք ծրագրեր անավարտ են, կիսատ, սակայն իշխանությունը տնտեսության ակտիվության ցուցանիշի համար երանելի թվեր է նկարում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 10․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից