ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
183 երկիր ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը դեռ 1990-ականներին, ինչն այսօր կասկածի տակ է դնում Փաշինյանը 10/18/2024 17:18 | ԼՐԱՀՈՍ
183 միջազգային սուբյեկտ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ադրբեջանի հետ իրականացվող հատվածային սահմանազատումը Նիկոլ Փաշինյանը պատճառաբանել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ամրագրելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքներն ու տները Ադրբեջանին հանձնելու իր քայլերի մասին խոսելով 2024 թվականի ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սահմանազատման որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են»,- ասել էր Փաշինյանն ու ավելացրել՝ «Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»։ Ասվածից բխում է, թե մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ միջազգային հանրությունը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով հայտնել, թե քանի երկիր է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, քանի երկիր չի ճանաչել։ Արդյոք կան երկրներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ՝ վերապահում են կատարել ու չեն ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
ՀՀ ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնել են, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 183 միջազգային սուբյեկտի հետ։ «Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության 1945 թ-ի կանոնադրությունում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի 1975 թ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտում, Միջազգային իրավունքի մի շարք այլ աղբյուրներում։ Նշյալ սկզբունքը կիրառելի և պարտադիր է միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների համար»,- գրավոր հայտնել էին ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ եւ նշված սուբյեկտներից որեւէ մեկը չի հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հրաժարվելու մասին։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ-ն, մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ունեցել է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք այսօր կասկածի տակ է դրվել հենց Ն.Փաշինյանի կողմից։
Նկատենք, որ ԱԳՆ-ն չի պատասխանել, թե քանի երկիր չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը ու որոնք են դրանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/18/2024 08:42 Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին․«Հրապարակ»
- 10/18/2024 08:38 Ոչ կին են գտնում, ոչ տղամարդ․ «Հրապարակ»
- 10/18/2024 08:36 Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի. «Ժողովուրդ»
- 10/18/2024 08:34 Անվտանգային հատուկ միջոցառումներ․ «Հրապարակ»
- 10/18/2024 08:32 Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
- 10/18/2024 08:30 Զանգեզուրի, թե Միջին միջանցք․ «Հրապարակ»
- 10/18/2024 08:28 Լարված վիճակ, հայհոյանքներ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/18/2024 14:43 Հոկտեմբերի 17-ին արձանագրված տեղումներն ավելի ինտենսիվ էին. տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում. խոսնակ
- 10/18/2024 13:01 Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան
- 10/17/2024 17:44 Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան
- 10/17/2024 15:59 Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հասցեին արված արտահայտությունների համար․ Ալեն Սիմոնյանի խոսնակը մանրամասնում է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/18/2024 13:36 «Opel Zafira»-ն լուսացույցի տակ բախվել է կայանված «Jeep»-ին. կա 2 վիրավոր
- 10/18/2024 10:52 Սկանդալ դպրոցում. ծնողը պնդում է, որ իր երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ծեծել է ու ասել, որ նա թուրք է. shamshyan.com
- 10/17/2024 23:45 Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ
- 10/17/2024 23:30 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/18/2024 18:26 Ծանր հիվանդ տղամարդն ամուսնացել է մահից երկու օր առաջ
- 10/18/2024 18:09 Պենտագոնը խոսել է այլմոլորակայինների Երկիր «այցելությունների» մասին
- 10/18/2024 16:44 Ափ նետված արտասովոր արարածը վախեցրել է մարդկանց
- 10/18/2024 12:10 Հարսանիքի ժամանակ անհայտ անձը ներխուժել է սրահ ու հարսի աչքի առաջ կրակել փեսայի վրա