ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
183 երկիր ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը դեռ 1990-ականներին, ինչն այսօր կասկածի տակ է դնում Փաշինյանը 10/18/2024 17:18 | ԼՐԱՀՈՍ
183 միջազգային սուբյեկտ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ադրբեջանի հետ իրականացվող հատվածային սահմանազատումը Նիկոլ Փաշինյանը պատճառաբանել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ամրագրելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքներն ու տները Ադրբեջանին հանձնելու իր քայլերի մասին խոսելով 2024 թվականի ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սահմանազատման որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ամրագրելու նպատակով։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են»,- ասել էր Փաշինյանն ու ավելացրել՝ «Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»։ Ասվածից բխում է, թե մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ միջազգային հանրությունը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով հայտնել, թե քանի երկիր է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, քանի երկիր չի ճանաչել։ Արդյոք կան երկրներ, որոնք դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ՝ վերապահում են կատարել ու չեն ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
ՀՀ ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնել են, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 183 միջազգային սուբյեկտի հետ։ «Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության 1945 թ-ի կանոնադրությունում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի 1975 թ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտում, Միջազգային իրավունքի մի շարք այլ աղբյուրներում։ Նշյալ սկզբունքը կիրառելի և պարտադիր է միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների համար»,- գրավոր հայտնել էին ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ եւ նշված սուբյեկտներից որեւէ մեկը չի հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հրաժարվելու մասին։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ-ն, մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ունեցել է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք այսօր կասկածի տակ է դրվել հենց Ն.Փաշինյանի կողմից։
Նկատենք, որ ԱԳՆ-ն չի պատասխանել, թե քանի երկիր չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը ու որոնք են դրանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ