ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանը, այո´, օրերս եղել է ՌԴ մայրաքաղաքում, ունեցել հանդիպումներ, ոչ մի արտառոց բան չկա. Տոնոյան 10/18/2024 20:05 | ԼՐԱՀՈՍ
Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի օրերս Մոսկվա կատարած այցի հետ կապված լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի` ուզում եմ տալ հետևյալ պարզաբանումները, գրում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանը շատ հաճախ աշխատանքային այցերով լինում է տարբեր երկրներում, և, այո´, օրերս եղել է նաև ՌԴ մայրաքաղաքում: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Գագիկ Ծառուկյանը ունեցել է հանդիպումներ քաղաքական, հասարակական շրջանակների, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։
Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օգտին, որը ենթադրում է բոլոր, այդ թվում ցավոտ ու դժվար հարցերի և հետաքրքրությունների մեծ շրջանակ։
Եղել են քննարկումներ, մտքերի հետաքրքիր փոխանակումներ ընդհանուր պատմական ժառանգության, ընդհանուր անցյալի կարևորման վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկվել են մշակութային, գիտակրթական միջոցառումների համատեղ անցկացման հնարավորությունները, տարբեր մարդասիրական նախագծերի տարբերակներ։
Օրինակ հոկտեմբերի 20-ին այստեղ կայանալու է Երևանի բերդի ազատագրման տարեդարձին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառում, որը կրելու է <<Բարեկամության պատմություն>> խորագիրը: Հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ 2022 թվականին Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում կանգնեցվել է Երևանի բերդը ազատագրած գեներալ Իվան Պասկևիչի հուշարձանը։ Եկող տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակը։ Հիրավի մարդկության պատմության շրջադարձային այդ փուլում հայ ժողովուրդը այլ ժողովուրդների կողքին իր զգալի դերակատարումն է ունեցել չարիքի դեմ հաղթանակի գործում։ 500 հազար հայորդի մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որոնցից 200 հազարը զոհվել է, 100-ից ավել հայ հերոսներ ու գեներալներ, 4 մարշալներ են մարտնչել ֆաշիզմի դեմ: Սա մեր արժանապատիվ ներդրումն է այդ մեծագույն հաղթականում, և աշխարհը դա գնահատում է։ Գագիկ Ծառուկյանի հստակ դիրքորոշումն է, որ մենք պետք է ակտիվ մասնակցենք փառահեղ հաղթանակի միջոցառումներին, և Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել բոլոր հետաքրքիր գաղափարների ու նախագծերի իրականացմանը։ Հայ ժողովուրդն իր զավակների անհամար հերսությունների գնով վաստակել է բոլոր բարոյական իրավունքները մյուս ժողովուրդների հետ մեկտեղ (առաջին հերթին ռուս ժողովրդի) նշելու մեր միասնական հաղթանակը։
Ի դեպ, Հայրենական մեծ պատերազմին մեծ նվիրումով մասնակցել են նաև Արցախի մեր եղբայրներն ու քույրերը։ Ընդհանուր թվով ավելի քան 11.000 արցախցիներ, այդ թվում բազմաթիվ հերոսներ ու գեներալներ մասնակցել են այդ պատերազմին, որոնցից շատերն անմահացել են ֆաշիզմի դեմ պայքարում։ Եվ դա ևս մեկ լավ առիթ էր, բարձրաձայնելու արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող մեր բոլոր գերիների հարցը։ Ինչն էլ Գագիկ Ծառուկյանն արել է Մոսկվայում։
Ամփոփելով ասեմ , որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանի գրաֆիկում կան նաև այլ աշխատանքային այցեր, այլ երկրներ և քաղաքներ, որոնց մասին կտրվի պատշաճ տեղեկատվություն։ Եվս մեկ հստակեցում. դրանք ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի, ով չի հետապնդում որևէ կուսակցական շահ։ Այդ այցերը վերկուսակցական թեմաներով են, ընգրկում են շատ ավելի կարևոր ու ազգային հարցեր»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ