Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայտնաբերվել է 1908-ին Բաքվում հրատարակված քարտեզը, որը կարևոր փաստեր է բացահայտում 10/16/2024   17:48  |  ԼՐԱՀՈՍ

Այն  վերատպվել է և ի պահ հանձնվել Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը

Քարտեզը տվյալ ժամանակի ու  տվյալ տարածության մեջ ապրած-ապրող ազգերի փաստագրումն է, այդ թվում նաև՝ տվյալ տարածքում նրանց խտության,  բաշխվածության մասին վկայող սկզբնաղբյուր է, դոկումենտալ-գիտական նյութ։ Ցանկացած քարտեզ  բանալի է, որը կարող է բացել բազմաթիվ գաղտնիքներ՝ վեր հանելով իրականությունը։

ՈՒրախալի է, որ հայկական հետքը որոնողների շարքերը մեր իրականության մեջ շատանում են։ Այս անգամ հայկական հետքի որոնումը և փաստագրումը քարտեզի միջոցով է։ Այն մեզ տանում է 1900-ականներ, Կովկասյան տարածաշրջան,  Բաքու։

Խոսքը 1908 թվականին Բաքվում կազմված և հրապարակված՝  «Կովկասյան երկրամասի քարտեզը՝ հայ բնակչության խտության արտացոլմամբ»՝  ուշագրավ գտածոյի մասին է, որի հայտնաբերմամբ  ու վերատպությամբ նախանձախնդիր երկու ընկերների՝ Դավիթ Նահապետյանի և Հայկ Եգանյանի ջանքերի արդյունքում վերատպությունն այսօր կայացած փաստ է։  Արդ, ի՞նչ է փաստում, ի՞նչ տեղեկատվություն է փոխանցում մեզ այս նորահայտ քարտեզը։  Ո՞րն է եղել Բաքվում նման քարտեզ ստեղծելու- տպագրելու նպատակը։

Բնականաբար, եթե խոսքը նորահայտ  քարտեզի մասին է, ուրեմն, անպայման այն պիտի անցներ մասնագետի՝ աշխարհագրագետ- քարտեզագետ Ռուբեն Գալչյանի ձեռքի տակով՝ ստանալով նրա մասնագիտական գնահատականը քարտեզի վիճակի մասին,  ինչպես նաև՝ խորհուրդը, վերատպելու հնարավորությունները։  Այդպես էլ եղել է։ «Անվանումն իսկ փաստում է, որ  Բաքվում տպված այս նորահայտ քարտեզի ստեղծման նպատակը և կարևորությունը հենց տվյալ ժամանակահատվածում հայազգի  բնակչության խտության ցուցանիշները ներկայացնելն է եղել։  Ըստ այդմ, քարտեզը գույների բաժանումով հստակ պատկերացում է տալիս, թե տվյալ շրջանի կոնկրետ քաղաքներում և բնակավայրերում  Կովկասյան տարածաշրջանում՝ ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում որքա՞ն հայություն է ապրել։ 1908 թվականին Բաքվում  տպագրված քարտեզը հստակ ցուցանում է, որ բազմազգ Շիրվանում /10 տարի անց՝ Շիրվանը դարձավ Ադրբեջան/ հայերի խտությունը 40-80 տոկոս է եղել»։

Ընդ որում, ուշագրավ է,  որ հայության խտության մասին փաստող  քարտեզը հրապարակվել է հե՛նց Ադրբեջանի  մայրաքաղաք Բաքվում, Բաքվի իշխանությունների գիտությամբ և հաստատմամբ։ Հրատարակել է Բաքվի հայկական կուլտուրայի միությունը։

Կովկասյան երկրամասի քարտեզը՝  հայազգի բնակչության խտության ներկայացմամբ փաստում է ոչ միայն այն, որ  Կովկասյան տարածաշրջանում  հայերի տեղաբաշխվածության խտությունը նշանակալի է եղել, այլև ցույց է տալիս, որ հայերը հատկապես խոշոր քաղաքներում  են մեծաթիվ եղել։  Այդ թվում նաև՝ Բաքվից հետո մեծությամբ երկրորդ քաղաք՝  Գանձակում /պատմական Հայաստանի Ուտիք նահանգի Գանձակ քաղաք/ են գերիշխող եղել հայերը, կազմելով  ավելի քան՝ 80 տոկոս։ Այսինքն, այստեղ,  1908-ին, քարտեզը տպելու ժամանակ հայերը մեծամասնություն են կազմել։ Ի դեպ,  Բաքվի հայ բնակչությունն այդ շրջանում  հիմնականում խոշոր արդյունաբերողներ էին՝ հսկայական կապիտալի տիրապետմամբ։ Բաքվում հայ սևագործ բանվորներ գրեթե  չեն եղել։ Ինչպես Բաքվում, Գանձակում և այլ քաղաքային վայրերում հայերը եղել են իրենց գործի  պրոֆեսիոնալներ, մասնագետներ՝ ինժեներներ, ճարտարապետներ, գրողներ և այլն»։

Քարտեզագետ Ռուբեն  Գալչյանի հավաստմամբ՝  խնդրո առարկա քարտեզի հայերեն տարբերակն էլ է գոյություն ունեցել, սակայն դրա օրինակներն առայժմ ոչ մի տեղ չեն  գտնվել։ Եթե ռուսերենը 1908 թվակիր է, ապա՝ հայերենը՝1912 թվականին է տպվել։ Նրա գնահատմամբ՝ «Քարտեզը վատ վիճակում էր, ուստի վերատպելն անհրաժեշտություն էր, ինչն իրականացվել է Մատենադարանում՝ պրոֆեսիոնալ  բարձր մակարդակով։  

Ապա՝ քարտեզը սկանավորվել  և ուղևորվել է Վենետիկ՝ ի պահ հանձնվելով հայագիտական հնագույն կենտրոն Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը։  Արդյունքը լուսանկարներում տեսանելի է և  արդեն փաստում է քարտեզը Մխիթարյան Միաբանությանը  հանձնելու պահը։ Իսկ սա նշանակում է Եվրոպայի կարևոր հայագիտական   կենտրոնում հանգրվանած աղբյուրագիտական նշանակություն ունեցող քարտեզը, որը վկայում է 1900-ականների սկզբին Կովկասյան տարածաշրջանի երկրներում և հատկապես Ադրբեջանի ներկայիս տարածքում հայ բնակչության խտության, մեծաթիվ լինելու մասին, լույս կսփռի, սկզբնաղբյուր կհանդիսանա ինչպես հետազոտողների, այնպես էլ՝ Կովկասյան տարածաշրջանով հետաքրքրվողների համար։ Այն կպահպանվի և կփոխանցվի հետագա սերունդներին՝ հայ ժողովրդի մեծաթիվ ներկայությամբ մեկ անգամ ևս  փաստելով տարածաշրջանում  հայերի  բնիկության մասին։

Քարտեզն իր գիտական, տեղեկատվական և ռազմավարական  նշանակությամբ այսօր ավելի քան կարևոր է և արդեն իսկ նրանով հետաքրքրվում են հետազոտողները։ Այն, ըստ էության,  փաստական և գիտական  լրջագույն նյութ է՝ ի հեճուկս ադրբեջանական կեղծիքի և ժխտողականության, հայազգի  բնակչության թվաքանակի վիճարկման։

Ա․Ե․

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 20/04/2024  |  ՔաղաքականՓաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
13:19 09/04/2024  |  ԼՐԱՀՈՍՈւնեմ Վարդենիսի տարածաշրջանի հայ-ադրբեջանական երկրաբանական քարտեզները, նաև՝ 1988 թ.-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված սահմանագծման փաստաթուղթը. Գեղամ Մանուկյան
15:09 02/02/2024  |  ՔաղաքականԱդրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը
13:28 29/09/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումGoogle-ը քարտեզից ընդհանրապես հանել է Արցախի բնակավայրերի հայկական անվանումները
13:08 18/07/2023  |  ՎերլուծություններԹուրքազարբայջանական տանդեմը Հին Աշխարհ է ներխուժել, Պատմական՝ Ծովից Ծով Հայաստանն է գրավել քարտեզի վրա
12:36 06/07/2023  |  ՔաղաքականՄեր անկեղծությունը ցույց տալու համար, Ադրբեջանին փոխանցեցինք ականապատ դաշտերի քարտեզները, իսկ Ադրբեջանը ոչ մի համարժեք քայլ չարեց. Փաշինյան
14:48 06/06/2023  |  ԱնցուդարձՄեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
14:32 26/05/2023  |  ԼՐԱՀՈՍՉկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ «անկլավները» տրվել են Ադրբեջանին․ Մոսկվայի որոշումն ապօրինի էր, հետևաբար՝ իրավաբանները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով․ քարտեզագետ

Արխիվ

[]