ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավ է, որ հաղթեցին դատը, բայց մեծ հույսեր, որ այդ դասագիրքը կմտնի դպրոց, ինքս չունեմ. ուսուցիչ 10/16/2024 22:01 | ԼՐԱՀՈՍ
Պատմության մասնագետների խմբի հեղինակած և ԿԳՄՍ նախարարության կողմից չհաստատված գիրքն այլևս կարող է համարվել այլընտրանքային, սակայն մասնագետները մտավախություն ունեն, որ դպրոցներում կշարունակվի դասավանդել որպես խոտան որակված՝ Սմբատ Հովհաննիսյանի հեղինական դասագիրքը։
«Հանրակարթական դպրոցների տնօրեններն ունեն հոգեբանական կաշկանդվածություն ու գիտեն, թե ԿԳՄՍ-ի համար Հայոց պատմության սիրելի գիրքը որն է, անկախ այն հանգամանքից, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը դպրոց է մտել սկանդալով, մասնագետների քննադատությունները՝ շալակած», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատմության ուսուցիչ Արթուր Մկրտչյանը։
Նա ուրախ է, որ պատմության մասնագետների խմբի հեղինակած և ԿԳՄՍ նախարարության կողմից չհաստատված գիրքն այլևս կարող է համարվել այլընտրանքային, քանի որ հաղթել է ԿԳՄՍն- ի որոշման դեմ դատավարությունը, սակայն ուսուցչի կանխատեսումը լավատեսական չէ։
«Լավ է, որ հաղթեցին դատը, բայց մեծ հույսեր, որ այդ դասագիրքը կմտնի դպրոց, ինքս չունեմ։Միշտ էլ եղել են «Հայոց պատմության» և այլ առարկաների այլընտրանքային գրքեր, նախկինում էլ դպրոցներին ներկայացվել երկու աշխատանքային խմբի՝ է «Հայոց պատմության» դասագրքերը եւ դպրոցներն իրենց հայեցողությամբ ընտրել են։ Բայց այդ ժամանակ երկու դասագիրքն էլ ընդունված էր ԿԳՄՍ նախարարության կողմից, հիմա դատ է եղել, ԿԳՄՍՆ-ի որոշումը դատական ակտով է փոխվել, հարցը դա է»,- ասել է ուսուցիչն արձանագրելով, որ դպրոց դասագիրք մտցնելը հեշտ չէ։
«Դժվար է պատկերացնել, որ գիրքը թեկուզ որպես այլընտրանքային, դպրոց մտնի տարվա կեսից։ Դպրոցներն իրենց գլխի ճարն արդեն տեսել են, պատվիրել են Սմբատ Հովհաննիսյանի այդ սկանդալային գրքերը ու արդեն ձեռնտու էլ չէ նորից փոխել։ Հաջորդ տարի էլի հնարավոր է, բայց այստեղ էլ խնդիր կա։ Եթե հաշվի առնենք մեր տնօրենների կաշկանդվածությունը, վախկոտությունը, ինձ թվում է, որ քչերը կընտրեն այդ գիրքը։ Ցուցում նախարարությունից չի լինի, նախարարությունը ոչ ցանկալի տոնով կասի՝ «տալիս եմ, բայց վերցնո՞ ւմ ես»։ Սա է իրավիճակը», - ասաց ուսուցիչն ու շարունակեց, - «Առաջ նոր գրքերին ծանոթանալու նպատակով օգոստոս ամսին ուսուցիչները դպրոց էին մտնում, նման հնարավորություն կար։Նախ շուտ էինք ստանում գրքերը, կարողանում էինք ծանոթանալ, երկրորդ՝ գոնե օնլայն հարթակում լինում էր, հիմա դա էլ չեն հասցնում դնել։ Տարին սկսվում է, մտածում են՝ տպե՞ն նոր գրքեր, թե՞ ոչ»։
Նրա փոխանցմամբ՝ դասագրքին նախապես ծանոթ լինելը ինքնանպատակ չէ, որքան էլ ուսուցիչը կառչած չլինի գրքից, այն ուսումնասիրում է՝ տեղեկանալու, թե գրքով ի՞նչ թեմաներ են նախատեսված եւ ինչ հերթականությամբ, որպեսզի իր տարեկան պլանը կազմի, աշակերտին տրվող հանձնարարականները մտածի, տնային աշխատանքների առաջադրանքների ցանկ կազմի։Դասագիրքը ուշացումով դպրոց բերելով ուսուցչի գործն ավելի են դժվարացնում, - ասաց Մկրտչյանը։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ի սկզբանե 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր, իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս.Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը, սակայն հետագայում նախարարը առաջին դասագիրքը հանել էր շրջանառությունից՝ թողնելով միայն խոտանվածը։ Նախարարի այս որոշման դեմ դատական հայց էր ներկայացվել, որի արդյունքների մասին տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Կարին Տոնոյանի ղեկավարած Հայ Ասպետ դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է:
Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:
Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի այլընտրանքային տարբերակ»,- հայտնել էր Արա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից