ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միքայել Արզումանյանը լոկ Նիկոլ Փաշինյանի կամքով 2 տարի 45 օր կալանքի տակ է․ պատգամավորը՝ Վարդապետյանին 10/15/2024 14:54 | Քաղաքական
Այսօր արդեն 2 տարի 45 օր է լրանում, ինչ կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Ամեն անգամ դանդաղ ընթացող դատաքննության ընթացքում խափանման միջոցի միջնորդությունների քննարկման ընթացքում մեղադրողը հայտարարում է, որ վկաների հարցաքննության ավարտից հետո կարելի է անդրադառնալ խափանման միջոցի փոփոխությանը։ Նախաքննության որակին դեռ չեմ անդրադառնում, մի հատվածով ամբողջությամբ փլվել է մեղադրանքը, մյուսն էլ՝ զավեշտի է վերածվում, երբ շարքային զինվորը վերադասի գործողություններին հարցաքննությամբ կարող է գնահատական տալ։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Դեռ 160 վկա կա։ Այս տեմպերով դատաքննությունը 13 տարի շարունակվելու է։ Բարոյական կողմին դեռ չեմ անդրադառնում, որ Արցախի ՊԲ այն հրամանատարը․ որ ամենաճակատագրական պահին համաձայնեց ստանձնել պարտականությունը, բայց որքանով է իրավաբանորեն և բարոյապես նորմալ՝ ՀՀ ԶՈՒ-երում ծառայություն անցած, 16 տարեկանից Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեցած, ճակատագրական պահին պատասխանատվություն ստանձնած զինվորական, իմ համոզմամբ՝ քաղաքական նպատակներով, լոկ Նիկոլ Փաշինյանի կամքով 2 տարի 45 օր պահել կալանքի տակ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Հաջորդիվ պատգամավորը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյան մեքենաներից մեկի կողմից վթարի ենթարկվելու հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի գործի մասին, ապա՝ նկատեց՝ գործը մի դրվագով հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, քանի որ պահպանված չէ տեսագրությունը։ Աննա Վարդապետյանի պատասխանը կարճ էր։ Մասնավորապես, անդրադառնալով Միքայել Արզումանյանի գործին, նշեց «Մեր դիրքորոշումը արձանագրված է մեղադրական եզրակացության մեջ։ Ձեր դիրքորոշումը քաղաքական են, մենք քաղաքական զսպվածություն ենք ցուցաբերում։ Ձեր գնահատականները փաստաբանական կողմի մեկնաբանություններն են, Ձեր իրավունքն է արձանագրելու։ Մենք մեղադրանք ենք ներկայացրել դատարանում և մեղադրանք ենք պաշտպանում դատարանում։ Ազգային Ժողովի ամբիոնը դատական նիստերի դահլիճ չի, որպեսզի ես որպես մեղադրող հիմա ներկայացնեմ Արեգասարի դրվագը կամ մյուս դրվագները, դատավարությունն էլ հրապարակային է»։ Այս մասով պատգամավորը հակադարձեց՝ գործը դռնփակ է քննվում, որևէ մեկը չի կարող ծանոթանալ։
Ինչ վերաբերում է Սոնա Մնացականյանի գործին, Վարդապետյանը նշեց, որ դատախազությունը փաստերի վրա է հիմնվում, մինչև վերջ գնում է և որոշում կայացնում՝ դատարան գնա գործը, թե՝ ոչ։
Արձագանքի շրջանակներում պատգամավորը նաև հետաքրքրվեց Հովիկ Աղազարյանի վերաբերյալ մամուլի հրապարակումներից, արդյո՞ք դատախազությունը Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնի, Վարդապետյանն ի պատասխան փաստացի ոչ հերքեց, ոչ հաստատեց, նշեց՝ դատախազությունը որոշում կկայացնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ