ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր հասարակությունը չի կարողանում ազատվել լքված եվրոպացու բարդույթից. Խաչիկյան 10/15/2024 21:52 | Քաղաքական
«Չգիտենք ինչու՝ մենք կարծում ենք, որ դեռ Եվրոպայի մաս ենք. Եվրոպան մեզ լքել է, բայց հետ կգա և մեզ կօգնի։ Այդ սինդրոմը մեր հասարակությունն իր գլխից չի կարողանում հանել։ Ու շարունակ սխալ դիվանագիտություն ենք վարում» , - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով Բաքվի պահանջներին։
«Մենք չենք ուզում ընդունել, որ Բյուզանդիան տարածաշրջանից դուրս է եկել մոտ 1000 տարի առաջ։Սխալ մարտավարությամբ հրաժարվել ենք Իրանից ու ՌԴ-ից, տապալել նրանց հետ մեր հարաբերությունները՝ հույսը դնելով գեղեցիկ խոսող սորոսական կապերի, սիմվոլիկ գործողությունների, Մակրոնի դատարկ հայտարարությունների, Փարիզի քաղաքապետի ճառերի, արևմտյան տարբեր գործիչների գեղեցիկ խոսքերի վրա՝ ոչ մի ռեալ բան չստանալով»,- ասել է Խաչիկյանն ու ավելացրել՝ «տեսաք, թե ինչպես է արևմուտքը վերաբերվում Իսրայելին, օգնում է, եթե անգամ Իսրայելը ցեղասպանություն է գործում։Ինչպես են նրանք վերաբերվում Ուկրաինային, այնտեղ անգամ գլոբալ միջուկային պատերազմի առջև են կանգնած և դա էլ չի կանգնեցնում արևմուտքին, որը շարունակում է օգնել։ Մեզ որևէ ձևով երաշխիք չեն տալիս, սա մեր դիվանագիտության տոտալ ձախողումն է»։
Ըստ նրա՝ ինչպես 100 տարի առաջ՝ 1018-1020 թթ-ին, դաշնակցական կառավարությունը սխալվեց իր դիվանգիտության մեջ, հիմա նույն դիվանագիտությունն է վարվում, մեր հասարակությունը չի կարողանում ազատվել այդ լքված եվրոպացու բարդույթից։
«Հոգեբանության մեջ կա լքվածության վախ, երբ երեխան վախենում է, որ իրեն կլքեն։ Եվրոպա այստեղ չկա, այստեղ կա Թուրքիա , Իրան Ռուսաստան։ Դրա փոխարեն մեր ուշքն ու միտքը Փարիզում է, Վաշինգտոնում, Լոնդոնում, բայց խնդիրն այն է, որ այդ երկրներն այստեղ կենսական շահ չունեն։ Իրենց դաշնակիցներն Ադրբեջանն են և Թուրքիան, ու այդ մասին իրենք բաց ասում են։Պրոբլեմն այն է, որ մենք շարունակում ենք լսել քարոզիչների, որոնց ֆինանսավորումը քառապատկվել է եւ 50-60 միլիոն դոլարի փոխարեն արդեն տրամադրում են 500 մլն դոլար։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ գումարով ինչպես կարելի է լվանալ ամբողջ հասարակության ուղեղը։ Դա է մեր խնդիրը՝ ոչ կոմպետենտ կամ ուղղակի արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող կառավարություն և արտաքին ազդեցության գործակալների ցանցը, որը ֆինանսավորվում է արևմուտքի կողմից» , - ասաց Արթուր Խաչիկյանը։
Նրա գնահատմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե թույլի դիրքից խոսելով , զիջելով կարելի է բերել խաղաղություն։
«Աշխարհի պատմության մեջ այդպիսի օրինակներ չկան, խաղաղությունը չի լինում հետքաշվելով , զիջելով և թույլի դիրքից խոսելով։ Դրանով Դուք ագրեսորին ընդհակառակը , ավելի խթան եք տալիս շարունակելու իր գործողությունները»,- նշեց գործիչը՝ արձանագրելով, որ Արցախը զիջելուց հետո բոլոր այն ուժերը, որոնք կենտրոնացած էին Արցախի դեմ, հիմա ուղղված են մեր դեմ, մենք թուլացրեցինք մեր դիրքերը ՝ զիջելով Կիրանցը, Տավուշում մեր տարածքները։
«Այստեղ մասնագետ պետք չի լինել, ուղղակի պետք է սառը դատողությաամբ տեսնել, թե ինչպես է իրեն պահում իշխանությունը կամ բարարձակ չի հասկանում, թե ինչպես է աշխատում միջազգային համակարգը և չի ուզում ոչ մեկի լսել կամ, ուղղակի, կատարում է երրորդ ուժերի կամքը՝ հանձնել Հայաստանը, իսկ ժողովրդի ուշադրությունը շեղել ճաշկերույթներով և ուտելիքի փառատոններով, հեծանիվ քշելով։ Սա կատակերգություն է, ուղղակի կատակերգություն», - հավելեց Խաչիկյանն ու նման իրավիճակում բնական համարեց Ադրբեջանի նորանոր մեղադրանքներն ու պահանջները, քանի որ իրեն ուժեղ է զգում եւ տեսնում է, որ Հայաստանը թույլ է, դաշնակից չունի, նա շարունակելու է ամեն շաբաթ, ամեն ամիս , ամեն օր ինչ-որ նոր պատրվակ հնարել, որպեսզի ուժով ամեն ինչ ստանա և չկնքի այդ խաղաղության պայմանագիրը։
Ըստ նրա՝ նոր ռազմական գործողությունները հնարավոր են «COP 29»-ից հետո, իսկ մինչ Ադրբեջանը ձեռնպահ կմնա պատերազմ հրահրելուց՝ իր հեղինակությանը չվնասելու համար։
«Իրանի վրա շուտով հնարավոր է հակահարված Իսրայելի կողմից, դա կարող է բերել մեծ էսկալացիայի և այդ պայմաններում Ադրբեջանը և Թուրքիան պատրվակ կգտնեն, որպեսզի արևմուտքին առաջարկեն իրենց ծառայությունները, իսկ դրա դիմաց, ինչպես միշտ, հաշիվը պետք է փակենք մենք, զիջումները կկատարվեն մեր հաշվին»,- ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ հնարավոր է Իրանին առաջարկեն զիջել Զանգեզուրի միջանցքի հարցը՝ Ադրբեջանում գտնվող իսրայելական ռազմաբազաները չօգտագործելու դիմաց, նմանատիպ զիջումներ կարող են ստանալ նաև ՌԴ-ից։
«Ստացվում է, որ մենք գտնվում ենք ծանրագույն վիճակում» - ընդգծեց Խաչիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ