ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» 10/15/2024 08:10 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցած շաբաթ անդրադառնալով իր՝ ժամանակին քաղաքականություն վերադառնալու, ընդհանրապես՝ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու վերաբերյալ հարցին՝ ասել էր. «Երկիրն այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է՝ զբաղվել քաղաքականությամբ»: Իհարկե, յուրաքանչյուրի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, կամ ոչ: Բայց, մեր համոզմամբ, այստեղ խնդիրը միայն իրավունքը չէ:
Առավել ևս այն վիճակում, որում մեր երկիրն է: Այս պարագայում առաջին պլան է մղվում ոչ թե իրավունքը, այլ պարտավորությունը: Հիմա մենք, մեր երկիրը առավել քան ծայրահեղ իրավիճակի մեջ ենք, եթե չասվի, որ կանգնած ենք ուղղակիորեն գոյաբանական սպառնալիքների դեմ հանդիման, եթե ոչ՝ հենց այդ սպառնալիքների ուղիղ ճնշման տակ: Նման պայմաններում չափազանց կարևոր է հենց պետական փորձառու գործիչների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, հնարավորության դեպքում՝ երկրի կառավարմանը: Կրկնենք՝ խոսքը փորձառու պետական գործիչների մասին է: Ու նրանք ոչ թե սոսկ իրավունք ունեն, այլ պարտավոր են մասնակից լինել: Տվյալ դեպքում, եթե դիտարկենք կոնկրետ անձնավորությանը, անհատին, ապա այսպես ասենք՝ սիրենք թե չսիրենք Ռոբերտ Քոչարյանին, չենք կարող չընդունել մի կարևոր փաստ. խոսքը ոչ միայն փորձառու, այլև արդյունավետ պետական գործչի մասին է, ըստ որում՝ թե՛ պետության անվտանգության ու իրական, արժանապատիվ խաղաղության ապահովման, թե՛ տնտեսական, թե՛ արտաքին-քաղաքական ձեռքբերումների առումներով հաջողություններ արձանագրած փորձառությամբ:
Եվ հենց այդ տեսակ մարդկանց մասնակցությունը քաղաքականությանը և պետական կառավարմանը պետք է ոչ թե իրավունք լինի, այլ անհրաժեշտություն: Ավելին, պարտավորություն: Եվ, ուզեն թե չուզեն, սա պետք է ընդունեն ոչ միայն հասարակության լայն շրջանակները, այլ նաև նույն Ռոբերտ Քոչարյանն ու նրա նման ոչ մեծաթիվ պետական, փորձառու գործիչները: Տեսեք, արդեն ավելի քան 6 տարի է, ինչ տեսնում ու համոզվում ենք, թե անփորձների, պետական մտածողություն չունեցողների, անպատասխանատուների և արկածախնդիրների իշխանության գալը ինչ ավերումների ու աղետների է հանգեցրել, հետևաբար, մեր հասարակությունը պետք է մի օր, ի վերջո, հասկանա, որ երկրի ղեկավարումը չի կարելի հանձնել կամ վստահել բացառապես սիրել-չսիրելով, պետք է առաջին հերթին դիտարկել՝ ով կարող է, ով չի կարող, ի՞նչ փորձառություն ունի, ինչ հաջողություն-անհաջողություն։
Չէ՞ որ, երբ մենք մեր հարազատին տանում ենք վիրահատության, առաջին պլանում չենք դնում այն, թե, օրինակ՝ որ վիրաբույժն է դուր գալիս իր խոսքով, տեսքով, այլ առաջին հերթին հետաքրքրվում ենք, թե ինչ հաջողություններ է գրանցել, որքա՞ն վիրահատություններ է արել, ի՞նչ արդյունքներով։ Պարադոքս է, բայց, չգիտես ինչու, երկրի կառավարման ղեկը վստահելու դեպքում հաճախ առաջնորդվում ենք լրիվ այլ չափանիշներով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15․ 10․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից