ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի համար չկան մշտական յուրայիններ, հեղափոխությունը խժռում է իր զավակներին․ փաստաբան (տեսանյութ) 10/15/2024 19:56 | Քաղաքական
Ներկայիս վարչախումբը հենվում է միայն ուժային կառույցների և Հանրային ՀԸ-ի վրա՝ փորձելով պահել իշխանությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Թե ինչու են իրավապահները հլու-հնազանդ ենթարկվում իշխանություններին, ինչով են պայմանավորված երկակի ստանդարտները՝ Հարությունյանը նշեց, որ նույն քննչական մարմիններում քննիչներ, դատախազներ, բարձրաստիճան ոստիկաններ իրենց անհամաձայնությունն են հայտնում այս իշխանությունների հետ, երբեմն՝ բացասական կարծիք հայտնում իշխանությունների գործունեության հետ, բայց ասում են՝ «ինչ անենք, ընտանիք ենք պահում»՝ արդարացում չէ։
«Արյունոտ կերած հաց է․․․ Այն, ինչ վիճակում ենք այսօր, ցավոք, դա միշտ է եղել․․․ շատ ոստիկաններ, որոնք այսօր հլու-հնազանդ ծառայում են՝ նախկինում էլ են ծառայել, նույն մարդիկ միանգամից փոխվել են, փորձել՝ այդկերպ հացը վաստակել, երբեմն՝ արջի ծառայություններով, ինչն ամենացավոտն է։ Հաջորդ իշխանությունները, հույս ունեմ, այլևս չեն հենվի սրա վրա, որ եթե կարմիրբերետավորը, որը դաժանաբար ծեծում էր, հիմա էլ՝ իր համար կծառայի, ինչն արվեց այս իշխանությունների պարագայում։ Ոչ, բոլոր անձինք, որոնք քրեորեն հետապնդելի արարք են արել, հատկապես՝ ժողովրդի նկատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ով, որ հանցանք է գործել՝ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը՝ ՔԿ 10-ամյակին նվիրված, թե զրոյական կետ է համարվում, ինչ սպասել, ՔԿ-ն էլ են «հանձնում»՝ Հարությունյանը նշեց, որ վախենալու վիճակում ենք գտնվում, այդ անձի ամեն հայտարարությունից հետո ականատես ենք լինում բացասական դեպքերի, զարգացումների։
«Իրավական ոլորտի բոլոր անհաջողությունները, երբ դատական իշխանությունը , իրավապահ համակարգը դառնում է մեկ մարդու համար աշխատող կառույց, երբ ոստիկանական ողջ համակարգը կենտրոնացած է մեկ մարդուն՝ ա կետից բ կետ տեղափոխելու հարցում, երբ երկիրը վխտում է հանցավորությամբ և թմրամիջոցներով, երբ խախտվում են մարդու իրավունքները, այս երկրում չեն կարող լինել ներդրումներ, տնտեսական զարգացում, թուլանում է երկրի արտաքին քաղաքականությունը։ Դատական իշխանության թուլացումը պարտադիր կերպով բերելու է այլ ոլորտների թուլացման»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմանադրական արդարադատության վիճակին՝ Սերգեյ Հարությունյանը նշեց, որ այսօր ցավոք ունենք այնպիսի ՍԴ, որը ձևավորվել է 2020թ․, այն կազմը, որը հաջողվեց ստանալ՝ շատ վտանգավոր է ՀՀ ապագայի համար։ Հարությունյանը հիշեցրեց ՍԴ վերջին որոշումներից մեկը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցով, որով անդրադարձ է կատարվել Անկախության հռչակագրին, ինչը մեծ հարված էր ՀՀ անկախությանը, Արցախը՝ վաղ, թե ուշ հետ բերելու հավանականությանը, Հայ դատին և սփյուռքի հետ հարաբերություններին։ Ըստ փաստաբանի՝ դա ՀՀ անկախության դեմ ուղղված քայլ էր և պարզ է, թե ինչու էին 2020թ․ նման տոտալ ճնշումներով ձևավորել կազմը, նախկին կազմի դեպքում նման տխրահռչակ որոշում չէր լինի։
Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև ՍԴ որոշմամբ Անկախության հռչակագիրը «զավակին խշռող ծնողի» հետ համեմատելուն, ապա հիշեցրեց․ «Կցանկանայի հիշեցնել բոլոր՝ իշխանություններին ինքնամոռաց ծառայող մարդկանց՝ մի մոռացեք, որ հեղափոխությունն էլ իր զավակներին է խժռում, դրա վառ ապացույցն էլ ունենք, որ ինքնամոռաց ծառայող շատ պաշտոնյաներ այլևս պաշտոնյա չեն, դատավորներ՝ այլևս դատավոր չեն, ոչ ոք ապահովագրված չէ և փորձը ցույց է տալիս, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար չկան մշտական յուրայիններ, կա օրվա շահ»։ Թե արդյոք Գրիգոր Մինասյանի հրաժարականը ևս այդ համատեքստում չէ, քավության նոխազ են դարձրել՝ մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակին քավության նոխազներ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյա
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ