ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցորենը բրինձով փոխարինելու փոխարեն կարելի է Արմեն Գրիգորյանին փոխարինել, օրինակ, «Գրիգոր Արմենյանով». տնտեսագետները՝ ԱԽՔ-ի հայտարարության մասին 10/14/2024 19:24 | Քաղաքական
Ցորենը բրինձով փոխարինելու փոխարեն կարելի է Արմեն Գրիգորյանին փոխարինել, օրինակ, «Գրիգոր Արմենյանով»։ Նման հիմարությունները մեկնաբանության կարիք չունեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ թե ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, օրինակ, կարող ենք ցորենից անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք։
«Անվտանգության խորհրդի քարտուղար է, թող ռազմավարություն մշակի, բազմաթիվ առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք չեն ընդունել, զբաղված են միայն բյուջեի ռեսուրսները մսխելով։ Թող հեծանիվ քշեն՝ գուցե էդպես զարգանան»։
Հարցին, թե այս հայտարարությունը կարելի՞ է դիտարկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Բայերի այն հայտարարության համատեքստում, որ «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի սառը ձմեռների՝ նա պատասխանեց, որ հնարավոր է, քանի որ երկար չի կարելի «սիլի-բիլի անել ՌԴ-ի հետ»։ «Խնդիրները լուծելու համար պետք է արագ որոշումներ կայացնել ու ըստ այդմ՝ տնտեսության ձևափոխումների ծրագրեր պետք իրականացնել»։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ ցորենն ու բրիձը մեկը մյուսով փոխարինելի ապրանքներ չեն։
«Որոշ երկրներում բրինձը պարենային ռազմավարական ապրանքների տեսանկյունից առաջատար դեր ունի, Հայաստանում այդ դերը վերապահված է ցորենին։ Բնականաբար, նման փոխարինումը, եթե նման մտադրություն կա, չի կարող արագ ու միանգամից տեղի ունենալ, այստեղ նաև սովորույթի խնդիր կա։ Հազիվ թե ամբողջ հայ ազգ միանգամից որոշում կայացնի ցորենը փոխարինել բրինձով, հնարավոր է օրինակ 15 տարվա ընթացքում ցորենի օգտագործումը նվազեցնել ու բրինձը ներառել ռազմավարական ապրանքների ցանկում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակված է մտածելու, որ առավելագույնը մենք կարող ենք մոտավորապես 10-15 տոկոսով ավելացնել բրնձի օգտագործումը ու այդքանով էլ նվազեցնել հացահատիկինը, բայց ոչ ավելի։
«Օրինակ, կարելի է նաև ավելացնել աճարի օգտագործումը, ի դեպ, աճարը ավելի համեղ է ու կարելի է ավելացնել աճարի ցանքատարածությունները։ Ընդ որում՝ այստեղ հարցը նաև այն է, որ բրնձի ու աճարի հետ հացի օգտագործումն էլ կարող է մեխանիկորեն նվազել»։
Անդրադառնալով ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու ենթատեքստին՝ նա ընդգծեց, որ այսօր աշխարհի շատ երկրներ, այդ թվում Եվրոպական, թեքվեցին դեպի Ռուսաստան, որպեսզի այնտեղից հացահատիկ կարողանան ձեռք բերել։
«Այսինքն, տարբեր երկրներ գնում են զիջումների՝ հացահատիկի անհրաժեշտ քանակը ձեռք բերելու համար։
Այստեղ հեռաքրքրական է, որ մենք 2020 թ-ին ուսումնասիրում էինք պարենի անվտանգության խնդիրը Հայաստանում և շուկաների ֆունկցիոնալության հնարավորությունները։ Տարօրինակ բան պարզվեց, որ կորոնովիրուսի պայմաններում շատ-շատ առաջադեմ երկրներ, որոն ամիսներ առաջ էին պլանավորում իրենց մատակարարումները, այդ պլանավորումները չքվեցին, քանի որ բազմաթիվ երկրների ճանապարհներ փակվեցին, իսկ Հայաստանում պարենի անվտանգության խնդիր չառաջացավ, քանի որ Հայաստանի բիզնեսն այնքան ճկուն էր, որ կարողանում էր շատ արագ պարզել, թե որտեղից ինչ քանակներ կարող է ձեռք բերել, որտեղ ինչ պահանջարկ է փոխպվել։ Արդյունքում, պարենի անվտանգության տեսակյունից՝ թեև Հայաստանը չունի կանոնակարգված մեխանիզմներ, իրեն ավելի լավ դրսևորեց, քան այն երկրները, որոնք կանոնակարգված մեխանիզմներով էին աշխատում։ Հետևապես, այս հայտարարությունից հետո մոտալուտ սովի մասին կանխեսումները խիստ չափազանցված են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ