ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունների օրոք բանակում ոչ մարտական մահվան դեպքերն ավելացել են, Փաշինյանի հայտարարությունները դատարկ են, տեսնում ենք դրանց հետևանքը․ իրավապաշտպան 10/14/2024 15:09 | ԼՐԱՀՈՍ
Այս իշխանությունների օրոք բանակում ոչ մարտական մահվան դեպքերն ավելացել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ միայն հոկտեմբեր ամսին ոչ մարտական երկու զոհ ենք ունեցել։ Նախ հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, ինչից հետո իրավապահներն առաջ քաշեցին ինքնասպանության վարկածը։ Ապա օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, հաղորդվեց նոր մահվան դեպքի մասին. ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգությամբ արձանագրում է, որ այս իշխանությունների օրոք մահվան դեպքերն աճել են։
«Ձևական բարեփոխումներ են հայտարարել և ոչինչ չեն անում։ Այնպիսի դեպքը, ինչպիսին՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքն էր, թվում է՝ ամբողջ բանակի զինվորականությունը պետք է այնպիսի ընդվզում աներ, որ այլևս չկրկնվեր նման դեպքեր։ Ոչինչ չի ազդում՝ ոչ նախարարի վրա, ոչ վարչապետի վրա, ոչ հանրության վրա, որ մենք շաբաթը երկու անգամ մահվան դեպքերի մասին լսում ենք այդ նողկալի արտահայտությունը՝ «հայտնաբերվել է զինվորի դի», օտար վերաբերմունք ես տեսնում այդ նախադասության մեջ։ Երբ մարդուն տանում են բանակ, փորձեն երկու րոպե ուշանալ, պարտադրում են, բայց հետո՝ «հայտնաբերում զինվորի դի»։ Նույնիսկ այդ հաղորդագրությունն են անտարբերությամբ, ի միջի այլոց արվում՝ վատ վերաբերմունքով, թող բարի լինեն փոխեն նախադասությունները, նրանք կենդանի մարդիկ են զորակոչվել բանակ, ոչ թե՝ դի, որ այդպես օգտագործում է պաշտպանության նախարարը»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ նշելով, որ մահվան դեպքերը վկայում են, որ բարեփոխումներ տեղի չեն ունենում բանակում, արդեն ավելի քան 32 մահվան դեպք է արձանագրվել՝ ոչ մարտական պայմաններում։
Դիտարկմանը, որ դեռ 2020թ․ հունվարին Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց իշխանությունների օրոք «աննախադեպ» նվազել են ոչ մարտական մահվան դեպքերը բանակում՝ Ալեքսանյանն արձագանքեց՝ նշելով, որ մահվան դեպքերն այս իշխանությունների օրոք ավելացել է, ոչ թե՝ նվազել, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները դատարկ են, տեսնում ենք՝ հայտարարությունների հետևանքը։ Նրա խոսքով՝ որևէ մեկ անգամ ՊՆ նախարարը չի պարզաբանում, թե ինչու են զոհվում, սպանվում կամ իրենց սարքած՝«ինքնասպանվում» զինվորները, նրանք պարտավոր են, ամբողջ գլխով պատասխանատու են ամեն զինվորի համար, բայց որևէ պատասխանատվություն չկա։
«Զոհվում են, որովհետև վատ մթնոլորտ է, որովհետև քրեական գործերը հարուցվում, բայց չեն բացահայտվում, իրական մեղավորները չեն պատժվում։ Անպատժելիության մթնոլորտ է»,-ասաց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, այդ թվում՝ փորձառու սպաների հեռացմանը, Ալեքսանյանը զերծ մնաց այդ մասով գնահատականներ հնչեցնելուց, քանի որ չգիտի՝ դա իրականում տեղի ունեցել է, թե՝ ոչ, գիտի, որ նախարար են փոխել, որն ընդհանրապես կոմպետենտ չէ զինվորական, բանակի հարցերում։
«Կոմպետենտ չէ, որովհետև մենք չենք տեսնում նրա արձագանքները, նա չի ընդունում որևէ ծնողի, որևէ ընտանիքի, բացատրություն չի տալիս, պատասխանատվություն չի զգում։ Ես կարող եմ ասել այն, ինչն առերևույթ երևացող է, իսկ ես գիտեմ, որ ներսում՝ շատ զորամասեր կան, որտեղ հին կադրերն են, դրա համար ձեռնպահ եմ մնում կադրային փոփոխությունների մասով»,- նշեց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ