ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը 10/13/2024 20:44 | Հարցազրույց
Այս օրերին դարձյալ քաղաքական օրակարգում առանցքային է դարձել ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատը վայր դնելու պահանջը, ինչը փոխկապակցվում է Սաահմանադրական դատարանի ս.թ. սեպտեմբերի 26֊ի հայտնի որոշման հետ, որով ոչ միայն սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը ճանաչվեց Սահմանադրությանը համապատասխանող, այլև թիրախավորվեց Անկախության մասին հռչակագիրը։ Մանդատները վայր դնելու գործընթացի իրավական ասպեկտներ շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
֊ Սահմանադրական դատարանի որոշմանը անխուսափելիորեն հաջորդելու է Ազգային ժողովում հայտնի հանձնաժողովների գործունեության կանոնակարգի վավերացումը, ինչը բացառելու, մասնավորապես քաղաքական ճգնաժամ ձևավորելու միջոցով որևէ օրենք ընդունելը անհնարին դարձնելու քայլերից է դիտարկվում ընդդիմադիրների կողմից մանդատները վայր դնելը։
- Չափազանց խրթին ու ունիվերսալ պատասխան չունեցող հարց է։ Այո, այս մասին խոսվում է պարբերաբար, և դրան նպաստել է նաև այն, որ ընդդիմադիր գործիչները ևս խոսել են դրա հնարավորության մասին, ընդ որում, մինչև ընտրությունները։ Ինչևէ, բոլորի համար էլ հասկանալի է, որ Սահմանադրական դատարանի որոշումը սոսկ կանոնակարգի սահմանադրականության մասին չէ, Անկախության մասին հռչակագրի, ինչպես նաև Ալմա Աթայի հռչակագրի առնչությամբ դատողություններն էլ ինքնանպատակ և միաժամանակ այնքան էլ էական չեն։ Առավել անհանգստացնողն այն է, որ այսուհետ նշված հանձանաժողովներին, ըստ էության, վերապահվելու է արդեն առանց հանրաքվեի, անգամ՝ առանց խորհրդարանական վավերացման, ավարտին հասցնելու սահմանազատման և սահմանագծման աշխատանքները՝ անկանխատեսելի սցենարով, թեպետ՝ կարելի է և ընդհանուր գծերով կանխատեսել։
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց լիազորություններից հրաժարվելը չի կարող բացառել, անգամ կասեցնել հիշյալ փաստաթուղթը վավերացնելու գործընթացը։ Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ խիստ անհրաժեշտ է «քաղաքական կամ իրավական ճգնաժամ ստեղծելու» միջոցով հասնել անցանկալի զարգացումները կանխելուն, ապա պետք է առնվազն մի հարցի պատասխանեն, իսկ ներկայիս զարգացումները հենց այդպիսի ճգնաժամի արդյո՞ւնք չեն, ինչ որ լրացուցիչ գործոննե՞ր են անհրաժեշտ։
Գուցե խոսեին իրավաքաղաքական ճգնաժամն ավելի տեսանելի դարձնելու մասին, սակայն դա ևս հարաբերական է, քանզի լրջագույն հարցեր կան, որոնք հենց Ազգային ժողովում պետք է հնչեն, օրինակ՝ ա) ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր կողմերը պաշտոնական հարթությամբ խոսում են ներկայիս պայմանավորվածությունների՝ պատերազմի սպառնալիքով թելադրված լինելու մասին, բայց անտեսում են, որ այդպիսի միջազգային պայմանագիրը առնվազն առ ոչինչ է, բ) որո՞նք են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման սահմանադրական հիմքերը, արդյո՞ք դրանք իրավաչափ են, բ) մինչ այդ փաստաթուղթը ստորագրվել և կիրառվել են էլ ավելի առանցքային միջազգային պայմանագրեր, որոնց վրա հղումներ կան նաև Սահմանադրական դատարանի որոշման մեջ, ինչո՞ւ է այդ ակնհայտ իրավական փաստարկն անտեսվել և այլն։ Անկեղծ լինենք՝ որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը։ Հարցադրումները, ցավոք, միայն այսքանով չեն ավարտվում, այդպիսիք անչափ շատ են, սակայն դրանք համարժեք քննարկելու հարթակը հենց խորհրդարանն է։
Բնորոշ է այն, որ ընդդիմադիր շարժման առաջնորդին են անգամ դիմում այն հարցով, թե ինչպե՞ս կվարվեր վերջինս, օրինակ՝ նոյեմբերի 9֊ի հայտարարության 9-րդ կետի առնչությամբ, սակայն իրենց նեղություն չեն տալիս նախապես ելակետ ընդունելու այն, որ խոսքը որևէ իրավական ուժ չունեցող փաստաթղթի մասին է, և որպեսզի որևէ մեկը դիրքորոշում հայտնի, ապա պետք է հայտներ նախապես, մինչև այդպիսի փաստաթղթերը սահմանադրական ճանապարհով վավերացնելը, իսկ եթե այն տարածքային փոփոխությունների մասին է, ապա մինչև հանրաքվեն. եթե ժողովուրդը կամ խորհրդարանը կգտնեն, որ դա է ճիշտ լուծումը, այլևս դիրքորոշում հայտնելու կարիք էլ չի լինի։
֊ Համոզվա՞ծ եք, որ այդ և մյուս այլ հարցերը հնչեցնելը որևէ ազդեցություն կունենա գործընթացի վրա։
Ճիշտ հակառակը՝ համոզված եմ, որ չի ունենա, սակայն խնդիրը սոսկ խորհրդարանում ձևական պահանջների պահպանմամբ օրենք ընդունելը չէ։ Որպեսզի այս ամենն ունենա իրավական ճանապարհով տրամաբանական շարունակություն, հարկ է այդ հարցադրումները և դրանց տրվող պատասխանները պաշտոնական հարթությամբ արձանագրել հենց այդ հարթությամբ։ Սահմանադրությունը կազմված չէ միայն նախաբանից, հետագա իրավական գործընթացների համատեքստում հարկ կլինի բարձրացնել նոր հարցադրումներ՝ կապված մարդկանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների հետ, որոնց առնչությամբ վեճերը կարող են դառնալ ընդհուպ միջազգային դատական ատյաններում քննության առարկա։
֊ Այսինքն՝ դուք այն կարծիքին եք, որ մանդատները վայր դնելը արգելք չէ Սահմանադրական դատարանի որոշաման արդյունքներով նշված կանոնակարգը վավերացնելու համար։ Մյուս կողմից, Սահմանադրությամբ կան դրույթներ, որոնք հստակ նախատեսում են ընդդիմադիրների պարտադիր մասնակցության մասին։
Նախ, զուտ քաղաքական հարթությամբ առանց ընդդիմության մասնակցության օրինաստեղծ գործունեությունը կարող է դիտվել ոչ միայն խնդրահարույց, այլև քաղաքական ճգնաժամի էլ ավելի խորացման միանշանակ ցուցիչ, սակայն կրկնում եմ, դա արգելք չէ, որ խորհրդարանը շարունակի իր աշխատանքները։ Երբ խոսում եք ընդդիմադիրների մասնակցության մասին, ապա հարկ է նկատել, որ դրանք իրավունքի հնարավոր վարքագծի կանոններ են և երաշխավորվում են, երբ դրա համար կան փաստական հիմքեր։ Եթե լիազորություններից հրաժարվելը բացառեր խորհրդարանի իրավաչափ գործունեությունը, ապա ցանկացած խորհրդարանական փոքրամասնություն այդ եղանակով կարգելափակի սահմանադրական մարմինը։ Իհարկե, կան հարցեր, որոնց առնչությամբ անհրաժեշտ է քվեների ավելի բարձր շեմ, քան ունի մեծամասնությունը, ուստի միայն այդ խիստ սահմանափակ դեպքերում է անհրաժեշտ լինելու փոքրամասնության անհրաժեշտությունը։ Սակայն դա էլ միանշանակ չէ, քանզի հասկանալի չէ, թե ինչի՞ հիման վրա է ձևավորվել այն վստահությունը, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները պատրաստ են, ընդհանուր որոշման դեպքում, հրաժարվել իրենց լիազորություններից։
Բոլոր դեպքերում, մենք խոսում ենք առավելապես պետական և քաղաքական իշխանության լեգիտիմության մասին, մինչդեռ՝ այն նույնական չէ լեգալության հետ։
֊ Բայց մյուս կողմից, իշխանության պատասխանատու ներկայացուցիչները բարձր ամբիոնից, դիմելով ընդդիմությանը, ակնարկում էին, որ եթե ուզում են արտահերթ ընտրություններ, ապա թղ հրաժարական տան։
Եթե իշխանությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարականական ընտրությունների անհրաժեշտություն կա, ապա անարգել կարող է դիմել այդ քայլին, և այդ համատեքստում առնվազն տեղին չէ անհրաժեշտությունը դիտարկել իբր ընդդիմադիրների կողմից իրենց լիազորություններից հրաժարվելու հետևանք, իսկ թե ինչո՞ւ են, այնուամենայնիվ, հնչում այդպիսի հայտարարություններ, դա արդեն մեկնաբանելու կարիք էլ չկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից