ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․ 10/11/2024 18:53 | Հարցազրույց
Հարցազրույց Գագիկ Եգանյանի հետ
-Վերջին շրջանում հատկապես սաստկացել են ազարբայջան սարքովի պետության ղեկավարի հոխորտալից հայտարարությունները։ Նա շարունակ խոսում է ինչ-որ մտացածին արևմտյան ազարբայջանի և դրա՝ նույնքան մտացածին բնակիչների մասին, որոնք, իբր կարոտով սպասում են իրենց վերադարձին նշված ուղղությամբ։ Սակայն ազարբայջանի բռնապետի մտապատկերում մեր երկիրն է, ուր, ըստ նրա՝ 250000-ից 300 հազար ազարբայջանցի պատրաստ սպասում է «բաղձալի »վերադարձի։
Ի՞նչի մասին է խոսքը, պարոն Եգանյան։ Եթե անգամ հիպոթետիկ կերպով ալիև-կրտսերը նկատի ունի 3 տասնամյակից ավելի առաջ ՝ Հայաստանում բնակվող ազարբայանցիներին, արդյո՞ք այդքան ազերի մեր երկրում ապրել է․․․
-Մի կողմ թողնենք նրա պատկերացումներն այսպես կոչված արևմտյան ազարբայջանի մասին, ինչ-որ մտացածին տերմին է։ Ես կարող եմ խոսել, թե Հայաստանում ազգությամբ ազարբայջանցի ինչքան մարդ է ապրել։ Տվյալները, որոնք կներկայացնեմ, խորհրդային տարիներին իրականացված մարդահամարի տվյալներն են, դրանք մինչ օրս կարելի է գտնել։
Ըստ այդմ, 1989 թվականի մարդահամարով ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բնակվելիս են եղել շուրջ 160 000, ավելի ճշգրիտ՝ 159 746 ազարբայջանցի անձինք։ Ընդ որում, նախկին Խորհրդային Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում նրանք ապրելիս են եղել, բայց եղել են շրջաններ, որտեղ ավելի մեծաթիվ են բնակվելիս եղել։ Ամենահոծ բնակչությունը եղել է Վարդենիսի շրջանում, 30366, ապա՝ 16609՝ Ամասիայի շրջանում, և երրորդ տեղում, Մասիսի շրջանում՝ 15165 ազգությամբ ազարբայջանցի է բնակվել։
Ինչու՞ եմ այս թվերը միավորներով ասում, զուտ նրա համար, որ հայտնի լինի՝ ճշգրիտ տեղեկություններ կան, թե որքան ազարբայջանցի է Հայաստանում բնակվելիս եղել, որոնք արդեն 1990-92 թվականներին վերադարձել են, ներգաղթել են հայրենի ազարբայջան։
Եվ այս թվերն այսօր առկա են ազատ տեղեկատվական ռեսուրսներում, ինչը նշանակում է, որ 250000-ի, 300000-ի մասին խոսք անգամ լինել չի կարող։ ՈՒղղակի ազարբայջանցիների սիրած զբաղմունքն է ուռճացնել, մեծացնել թվերը, այդպիսով իսկ իրենց «զոհ» լինելու հանգամանքն ընդգծելով, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իրենց վրա՝ որպես օժանդակության կարոտ ազգության։
Հիշեցնեմ՝ իրենց տխրահռչակ 1000000 թիվը։ Տպավորիչ թիվ է, չէ՞, մեկ միլիոն փախստականներ։ Ասեմ, որ փախստականների թիվն ընդամենը 515000 է, այս դեպքում էլ՝ հաշվառման տվյալներն առկա են։
Բայց ազերիները սկսեցին այդ թիվը 600 000-ից, հետո դարձրին 700 000, հետո՝ 1000000։
-Այսինքն, աստիճանաբար շատացրել են։ Ինչ-որ ոգևորիչ գործոններ են եղել, ըստ ամենայնի․․․
-Ինչպես ասում են՝ ուտելիս է ախորժակը բացվում։ Քանի որ նույն մարդիկ են այս հարցերով զբաղվում, այս հարցում մոտեցումը նույնն է։ Հիմա, նրանք խոսում են 300 000 վերադարձողների մասին։ Այսինքն, 32 տարի առաջ «ոտից գլուխ» եղել են 159 746, սրանից, անշուշտ, որոշները մահացել են, որոշները՝ այլ երկրներում են ապրում, վերից վար որ մաղես՝ երևի թե տասնյակ հազարներ կմնա, ամենաշատը՝ 20-30 հազարի մասին կարող է խոսք լինել, բայց առնվազն 10 անգամ ավելի մեծ թիվ է հնչեցնում։ Բնականաբար, եթե ասի՝ 15 հազարի մասին է խոսքը, այս թիվը չի կարող հայկական իրականության մեջ եղանակ ստեղծել, բայց 300 հազարը․․․ մեր ժողովրդին չասեմ՝ կարող է խուճապի է մատնել կամ ահաբեկել, բայց հասկանալի է, որ այս դեպքում կարող է լրջագույն խնդիր առաջանալ։ Սա է հարցը։ Վերջապես, այս ուռճացված թիվը հնչեցնում է մեզ մոտ համապատասխան բացասական ֆոն ստեղծելու համար, թե՞ այլ նպատակներով․․․
-Իսկ գուցե նաև այլազգիների՞ մասին է խոսքը, ի դեպ, ազարբայջանցիները մինչ օրս նույնիսկ Արցախ չեն գնացել, թեպետ շարունակ այդ մասին ինչ-որ ռեպորտաժներ է պաշտոնական լրահոսը ներկայացնում։
-Այլազգի ներկայացուցիչների հիշատակումն աբսուրդ է, քանի որ Հայաստանում բացի ազերիներից այլազգիներ չեն եղել մեզ հետ բնակվելիս։ Այսինքն, չի կարող խոսք գնալ այլ ազգության մասին, որը Հայաստանում բնակության հիմք չի ունեցել։ Եթե իրենց մոտ ուդեր կան, թաթարներ, լեզգիներ կան և այլն, նրանք Հայաստանում չեն բնակվել, խոսք լինել չի կարող։
ՈՒղղակի թվերն ուռճացնելը ազարբայջանի ոճն է, կրկնակի, եռակի, իսկ տվյալ դեպքում՝ տասնապատիկ անգամ։
-Պարոն Եգանյան, ալիևյան այս մտացածին վերադարձի ծրագիրը որքանո՞վ է համահունչ միջազգային չափանիշներով փախստականների վերադարձի վերաբերյալ օրենսդրությանը և փաստաթղթերին։
-Միջազգային փաստաթղթերով երեք հնարավոր մոտեցում է արձանագրվում փախստականների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ։
Առաջինը՝ վերադարձն է՝ որպես ամենանախընտրելի տարբերակ։ Երկրորդը, եթե վերադարձի հնարավորություն չկա, տվյալ երկրի հասարակության մեջ ինտեգրումն է, երրորդը՝ եթե տվյալ երկրում այնպիսի պայմաններ են, որ հնարավոր չէ ինտեգրվել, այսինքն, երբ տվյալ ընդունող երկիրը նույնպես որոշակի խնդիրներ ունի եկողների հետ, նրանց երրորդ երկրներ տեղափոխելն է։ Սրանք են տեսական մոտեցումները։
Գանք այս մոտեցումների կիրարկմանը՝ ազերի կոչված փախստականների համար։
Նախ՝ նրանց շատ դժվար կլինի փախստական համարել, համենայնդեպս, գույքային մասով նրանք փախստականներ չեն, նրանք խորհրդային հասարակարգում, խորհրդային պետության մեջ մի տարածքից մի այլ տեղ տեղափոխված անձինք են
-Ընդ որում, ո՛չ բռնի տեղահանված՝ ինչպես ազարբայջանում ապրող հայերը մահվան ճիրաններից մի կերպ փրկված, ահաբեկված հասան Հայաստան․․․
Կոմունիստների տարիներն էին, 1990 թվականին սոցիալական ապահովության նախարարությունում փոխնախարարի պաշտոն էի զբաղեցնում, և աշխատանքի բերումով զբաղվում էի բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով։
Այսինքն, աշխատանքի բերումով ի սկզբանե քաջատեղյակ եմ եղել հարցերին։ Եվ հստակ կարող եմ ասել՝ այդ տարիներին ազարբայջանցիների տեղափոխությունը կազմակերպված բնույթ ուներ․ տրամադրվում էին բեռնատար ավտոմեքենաներ, ուղեկցողներ, պետավտոտեսչության, ոստիկանության ուղեկցությամբ էր տեղի ունենում և որպես կանոն, բռնարարքների մասին խոսք անգամ լինել չէր կարող մեզ մոտ։ Այսինքն, Հայաստանում իրենց առավելագույն թվի՝ 160 000-ի դեպքում խոսքը շուրջ 28 հազար ազարբայջանական ընտանիքի մասին էր, որոնք բոլորն անվնաս տեղափոխվել են։
Այդ ընտանիքների գերակշիռ մասը, վստահ կարելի է ասել՝ ամբողջը, կարողացան փոխանակել իրենց պատկանող անշարժ գույքը, տները՝ Ազարբայջանում բնակվող մեր հայրենակիցներից ոմանց հետ։ Թե ինչու եմ ասում ոմանց, քիչ անց կներկայացնեմ՝ ըստ հայերի ունեցած գույքային պատկերի, ըստ ազարբայջանում նրանց բնակարանների և առանձնատների․․․
Ինչ վերաբերվում է ազարբայջանցիներին, ապա նրանք բնակարանները փոխանակելուց հետո, կազմակերպված բեռնատարներով, տրված՝ ՀԽՍՀ իշխանությունների կողմից, մեկնել են Ազարբայջան և ապրել կանխավ փոխանակած բնակարաններում՝ այրելով իրենց հետդարձի իրավունքը, կարելի է ասել՝ կամուրջները՝ Հայաստանի հետ։ Եվ հիմա, երբ հարց են բարձրացնում վերադարձի մասին, ամեն տեսանկյունից անիմաստ և իրականության հետ որևէ աղերս չունեցող երևույթի մասին են խոսում։ Այսինքն, այդ մարդիկ, Հայաստանի հետ կորցրել են իրենց բոլոր առնչությունները, բարով-խերով շատերը տեղափոխվել են խորհրդային ազարբայջան։ Այնպես որ, առաջարկվող մոտեցումը փախստականների նկատմամբ միջազգային դիրքորոշումների հետ կապ չունի։
Կապ չունի, քանի որ Հայաստանից ազարբայջան գնացածները, ըստ էության, փախստական չէին էլ կարող համարվել բառիս իրավաքաղաքական իմաստով։ Բացի այն, որ նրանք իրենց երկիրն են գնացել, գնացել են ո՛չ բռնարարքների պատճառով, և իրենց գույքը փոխհատուցվել է ամբողջովին։ Էլ չասած, որ 14 500 ազերի ընտանիք, ովքեր բնակվելիս են եղել աղետի գոտում, որպես երկրաշարժից տուժածներ հայերիս հետ հավասար ստացել են փոխհատուցումներ՝ Մոսկվայի տրված գումարներից։ Ըստ այդմ, 14500 ընտանիքների տրամադրվել է 110 միլիոն դոլար։ Նրանք գույքային կորուստ բացարձակ չեն ունեցել և նրանց վերադարձը չի ուղեկցվել բռնարարքներով, ինչը տեղի է ունեցել հայերիս նկատմամբ։
-Տարիներ շարունակ մենք պետական մակարդակով ոչ միայն չենք արձագանքել ազարբայջանական ստին ու կեղծիքին, այլև մեր պետական ատյանների պատասխանատուները, մեր գիտնականները հիմնականում քամահրանքով են վերաբերվել ազարբայջանի կողմից աշխարհի մայրաքաղաքները հեղեղած ստահոդ տեղեկատվությանը, հորինված պատմություններին, միլիոնավոր փախստականների մասին լեգենդներին, Խոջալուի մասին կեղծիքին․․․ Մինչդեռ նրանք այսօր իրենց ստերով ու ապատեղեկատվությամբ եղանակ են ստեղծել։
Պարոն Եգանյան, ի՞նչն է պատճառը, որ մենք մեր իսկապես բռնի տեղահանված, ընդ որում, արդեն մի քանի շերտ՝ վերջինն Արցախից Հայաստան ձգվող ցավի ճանապարն էր․․․ հայրենակիցների մասին պատմություններով չենք հեղեղել միջազգային ատյանները, իսկ ազարբայջանն իր սուտն ուռճացրել և․․․ չեղած-անգո փախստականների թիվ է կրակել՝ միլիոնի հասցրած ու հիմա վերադարձի թիվ է կրակում․․․
Ինչու՞ մենք մեր բռնի տեղահանվածների մասին չենք բարձրաձայնում։
-Անկեղծ ասած, ինքս էլ, երբ մամուլից տեղեկանում էի ազարբայջանի բռնապետի՝ վերադարձի մասին հերթական հայտարարությանը, ցավ էի ապրում, որ դրան չենք արձագանքում։ Կարծես թե մեզ մոտ նմանատիպ խնդիր գոյություն չունի, երբ հակառակը՝ խնդիրն իրենց դեպքում մտացածին է, իսկ Հայաստանում իրապես առկա է։
Տեսեք, ազարբայջանից Հայաստան եկան ավելի քան 361 հազար հայեր, որոնք կազմում էին 92 հազար ընտանիք, այսինքն, հայերն այնտեղ թողեցին 92 հազար բնակարան և առանձնատուն։ Նրանց փոքր մասը՝ ընդամենը 27-28000-ը միայն կարողացան փոխանակել իրենց բնակարանները Հայաստանից մեկնած ազարբայջանցիների բնակարանների հետ, իսկ մնացած՝ 65-70000-ն , ըստ էության, խլվեց նրանց ձեռքից՝ իրենց և իրենց պատկանող սերունդների աշխատանքի արդյունքում վաստակած, ստեղծած ունեցվածքի հետ։
Ի հավելումն, հայերի պարագայում զանգվածային բռնաճնշումներ, վայրագ գործողություններ տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին նաև խաղաղ բնակչության մահերով։ Սումգայիթը հիշենք, տասնյակ զոհերի մասին է խոսքը, Բաքուն հիշենք․․․ համեմատելի չեն երևույթները՝ բոլոր առումներով․ և՛ բռնաճնշումների ենթարկված լինելու, և՛ խլված ունեցվածքի․․․ Եվ այս պարագայում չբարձրաձայնել, իրական պատկերը չներկայացնել, ընդ որում, նաև՝ փաստական տվյալներով հերքելով ազարբայջանի բռնապետի հորինած թվերը։
Ի վերջո, ինչու՞ մենք չպետք է հստակ խոսենք սերնդեսերունդ իրենց պապենական հողում ապրած հայերի՝ ծննդավայր վերադարձի մասին, օրինակ՝ Շահումյանի շրջան վերադարձի։ Այսօր շահումյանցիների գերակշիռ մասը քնում-վեր են կենում այդ երազանքով, քանզի հայրենի Մռավ լեռան պատկերն է նրանց աչքի առաջ մշտապես, կամ՝ գետաշենցիները, կամ Գարդմանքի հայերը․․․
Բաքվից 221 000 հայ է եկել, չեմ լսել, որ երբևէ բարձրաձայնվի այս հարցը։ Ես, մեղմ ասած, տխրում եմ, որ այս խնդիրները չեն բարձրացվում, մտածում եմ՝ միգուցե նաև այս հարցերի վերաբերյալ ինստիտուցիոնալ հիշողության պակա՞ս կա․․․
ՈՒստի առիթն օգտագործելով Փաստինֆոյի միջոցով ուզում եմ նաև ասել՝ որքանով կարող եմ օգտակար լինել պատկան կառույցներին տեղեկություններ տրամադրելու առումով, սիրով պատրաստ եմ, մանավանդ, ա՛յդ է եղել աշխատանքս տասնյակ տարիներ, այս հարցերի բոլոր ասպեկտներն են ինձ քաջածանոթ։ Պատմական, էթնոմշակութային, քաղաքական, ռազմական, և եթե կարիք լինի որևէ տեղեկատվության տրամադրման, սիրով պատրաստ եմ։ Կարծում եմ ազարբայջանի բռնակալի անհիմն բարձրաձայնման պարագայում մենք ուղղակի պարտավո՛ր ենք մերը հիմնավորը բարձրաձայնել։ Հակառակ պարագայում ոչ միայն չի հասկացվի, այլև չի ընդունվի միջազգային հանրության կողմից։
Դատեք ինքներդ, նրանք չե՞ն մտածի՝ ինչու՞ հայերն իրենց լրջագույն այս հարցի վերաբերյալ լռում են, ինչու՞ իրենց խնդիրը չեն բարձրացնում։ Ո՞րն է սրա բացատրությունը։
Կարծում եմ՝ միջազգային կազմակերպություններն անցած 30 տարում իրենց հիշողությունը կորցրած չեն լինի, նրանք տեղյակ են՝ ինչն ինչոց է, նրանց մոտ էլ տարակուսանք կառաջանա, թե ինչու՞ ՀՀ իշխանություններն այս հարցը չեն բարձրացնում։
Իհարկե, չեմ բացառում, որ կարող է նաև տեղեկատվության պակաս լինի, ամեն դեպքում մեր կողմից բարձրաձայնելը խիստ անհրաժեշտ է։ Միգուցե դա նաև զսպի բռնապետի ախորժակը՝ հասկանալու, որ նմանատիպ ավելի մեծ խնդիր և իրական խնդիր հայերի պարագայում է առկա, և եթե շարունակ վերադարձ է ասում, պիտի նաև ինքն ապահովի հայերի վերադարձը, էլ չեմ խոսում արցախցիների վերադարձի մասին, որն իբրև նոր մեծագույն հիմնախնդիր ի հայտ եկավ։
-Հայության ողջ պատմության մեջ չէր եղել այնպես, որ Արցախում արցախցին չապրեր, որ Արցախը հայազրկվեր․․․
-Սա մեծագույն ողբերգություն է բոլորիս համար, ոչ միայն ծնունդով արցախցիների․․․ հուսանք, որ պատմական արդարությունը կհաստատվի և մի օր վերադարձի ճանապարհը կբռնենք։ Ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը աներկբա, անտարակույս կաջակցի այս գործընթացին։
Վերևում ես փախստականների խնդիրների լուծման համատեքստում երեք ճանապարհ նշեցի։ Դրանցից առաջինը՝ վերադարձն է, Արցախի պարագայում սա ամենաակնհայտ, շահեկան ճանապարհն է, արցախցիների անվտանգ և ապահով վերադարձը՝ իրենց Հայրենիք։ Եվ սրա համար միջազգային հանրությունը պիտի՛ համապատասխամն երաշխիքներ ստեղծի։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների միջազգային կառույցներ խոսում են այս մասին՝ վերադարձի կոնտեքստով․․․
Հարցերի մի ողջ թնջուկ է, բայց առաջին հերթին պիտի լինի անվտանգ և ապահով վերադարձ․․․
Թերևս, կարգավիճակային, քաղաքական հարցերը, ժամանակ են պահանջում։
Իսկ վերադարձն այս պարագայում համընդհանուր մոտեցում է։
Տեղի է ունեցել միանգամայն անարդարացի երևույթ, միջազգային բառապաշարով իսկ՝ էթնիկ զտում, ինչն այլ բան չէ, քան ցեղասպանային հանցագործությունը, որն այսօր շարունակվում է մեր հուշարձանների հանդեպ։
Միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր ժամանակներ բարձրաձայնում են վերադարձի հարցերը։
Այսինքն, դա նշանակում է՝ նրանք պիտի ունենան ունեն իրենց մոտեցումը՝ անվտանգ և ապահով վերադարձի ապահովման համատեքստում, ընդհուպ՝ ռազմական, զինվորական, ապա նաև՝ կարգավիճակային հարցերը․․․
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ