ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-թուրքական սահմանին մեր առջև ՆԱՏՕ-ական զորախումբ է լինելու, իսկ ՀՀ-ն չունի բավարար փորձառություն՝ այդ մակարդակի սահմանի հսկողություն իրականացնելու համար. Մհեր Հակոբյան 10/09/2024 20:31 | Քաղաքական
Կարծում եմ, դեռ վաղ է որևէ վերջնական գնահատական տալ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին, որովհետև դեռևս 2 կողմերի պաշտոնական հայտարարությունները, որ ավելի կարևոր է՝ դրանց հետևած գործողությունները մենք չենք տեսել։ Ընդհանուր առմամբ՝ այս այցը գնահատում եմ ՀՀ ղեկավարության կողմից կյանքի կոչվող, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմի քաղաքականության լույսի ներքո։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ ընդգծելով, որ թեև այդ՝ «կոմպլեմենտարիզմ» բառը չեն սիրում ու այս լույսի ներքո նախկին իշխանությունները շատ քննադատվեցին, բայց ներկա իշխանությունները, փաստացի, նույն քաղաքականությունն են վարում՝ միջազգային ավելի բարդ պայմաններում։
«Այս առումով, կարծում եմ, Փաշինյանը արևմուտքի համաձայնությամբ է մեկնել Ռուսաստան»,- կարծիք հայտնեց փորձագետը։
Անդրադառնալով ձեռքբերված միակ պայմանավորվածությանը, ըստ որի՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով՝ Հակոբյանն ասաց, որ այս պայմանավորվածությունը կարելի է դիտարկել նույն տրամաբանության ներքո՝ ինչ «Զվարթնոց» օդանավակայանից հայ սահմանապահների դուրս բերումը։
«Կարծում եմ, սա կարելի է համարել խորհրդանշական քայլ, թեև պարզ է, որ իշխանական կամ արևմտամետ ուժերը սա առանձնահատուկ ընդգծում են։ Պատահական չէ, որ փորձեցին Փաշինյանի անհաջող կառավարմանը այս քայլով որոշակի դրական լույս հաղորդել, թե տեսեք՝ սա Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված քայլ է։ Իրականում սա այնքան էլ ձեռքբերում չէ։ Սա ավելի շուտ կարելի է գնահատել որպես Հայաստանի արևմտյան քաղաքականության խորհրդանշական արտացոլանք»,- ասաց փորձագետը։
Հակոբյանի դիտարկմամբ՝ ինչ մնում է սահմանի հսկողությանը, ապա ՀՀ-ն չունի բավարար փորձառություն այդ մակարդակի սահմանապահ հսկողություն իրականացնելու համար, հայ-վրացական սահմանը չի կարելի համեմատել հայ-իրանական, առավել ևս հայ-թուրքական սահմանի վերահսկողությանը, քանի որ հայ-վրացական սահմանը նախկին խորհրդային միավորների միջև սահման է, և այնտեղ ծառայությունը ավելի հեշտ է, քանի որ ոչ կոնֆլիկտային է, հանցավոր խմբերի կամ զինված խմբերի ու ահաբեկիչների խնդիր չկար։
«Այսինքն, հայ սահմանապահների փորձառությունը սահմանափակվում է հայ-վրացական սահմանի հսկողությամբ։ Մինչև 2020 թ-ի ողբերգական պատերազմը հայ սահմանապահները հսկողություն էին իրականացնում նաև Արցախի Հանրապետության հարավային տարածքներում՝ Հորադիզից մինչև ՀՀ վարչական սահման ընկած հատվածում։ Այսինքն, հայ- իրանական սահմանի հսկողության փորձառություն որոշակի առումով կա։
Առավել բարդ է հայ-թուրքական սահմանի հսկողությունը, ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեր առջև թշնամական պետություն է, այլև այնտեղ կան քրդական ուժեր, որոնք կարող են ինչ-որ պահի սպառնալիք լինել ու փորձել սահմանն անցնել։ Միաժամանակ, որքան ես հասկանում եմ, թուրք –հայկական սահմանն ավելի կրիմինոգեն է, այնտեղից հանցավոր խմբերի, թմրանյութերի ապօրինի անցկացման հավանականությունը բավական մեծ է, քանի որ նաև սահմանն է առավել երկար, հետևաբար նաև խոցելի է այս հատվածը»։
Հակոբյանը նաև նշեց, որ հաջորդ հարցն այն է, թե ինչպես է լինելու այդ ծառայությունը։ «Օրինակ, ես այդպես էլ չհասկացա, ասելու են՝ այս հատվածը տանք հայկական կողմին, մեկ այլ հատված՝ ռուսականի՞ն, շախմատա՞ձև է լինելու, թե՞ համատեղ զորախմբի նման մի բան է լինելու։
Հաջորդ խնդիրը, որ ես տեսնում եմ՝ այն է, որ մեր առջև ՆԱՏՕ-ական զորախումբ է կանգնած լինելու, իսկ մեր մոտ կառավարչական լրջագույն ճգնաժամ կա, որը մենք ունեցել ենք անկախությունից ի վեր, բայց այն սրվել է հատկապես վերջին 4 տարում։
Մյուս խնդիրն այն է, թե արդյո՞ք մենք մարդուժի խնդիր չունենք։ Մենք անգամ արևելյան սահմանին խնդիր ունենք, ու հիմա հարց է, թե մենք որքան կադրեր ենք տալու արևմտյան սահմանի համար։ Եթե խոսքը 100-300 հոգու մասին է՝ գուցե այդքան էլ բարդ չլինի, բայց եթե այդ բեռը լինելու է մի քանի հազար, ապա սա արդեն շոշափելի է»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանին հայկական ուժերի ներգրավվածությունը, ի վերջո, հանգեցնի ժամանակի ընթացքում ռուսական ուժերի լիակատար հեռացմանը՝ նա պատասխանեց, որ հիմա արևմտամետ ու իշխանական քարոզիչները դա հենց այդպես էլ փորձում են ներկայացնել։ «Բացառված չէ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էլ է փորձում դա այդպես ներկայացնել, որպեսզի Արևուտքի առաջ իր Մոսկվա գնալու բացասական էֆեկտը որոշակի մեղմի, բայց հաշվի առնելով մեր իշխանությունների այն հատկանիշը, որ իրենք ռազմավարություն չունեն և սիտուատիվ կառավարում են իրականացնում, հետևապես, չի կարելի բացառել, որ սա էլ այդ շարքից է։
Բացառված չէ, որ սա քայլ է, որից հետո կամ սա կզարգացնեն, կամ այդպես էլ կմնա այս տարբերակով, հիմա դա հստակ ոչ մեկ չի կարող ասել, բացի ՀՀ արտաքին քաղաքական գիծը ձևավորող մարդկանցից։ Միայն նրանք կարող են ասել, թե իրենք ինչ մտադրություն ունեն։ Իսկ նրանք մի քանի հոգի են, վարչապետը, ԱԳՆ-ն, նրա տեղակալները ու օգնականները։
Ըստ էության, սա դեռևս ոչինչ է, քանի որ դեռ բազում կազմակերպչական հարցեր պետք է լուծվեն, որոնք ամենաքիչը մի քանի ամսվա աշխատանք է լինելու։ Թե այս ընթացքում ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներն ինչպիսին լինի, թե դրանք ինչպես կանդրադառնան ՀՀ-ի վրա, ռուսական ճնշումը կուժեղանա, կթուլանա, թե այս հարցերն ինչպես կլուծվեն՝ այս հարցերին դեռևս ոչ ոք չի կարող պատասխանել, կարծում եմ, անգամ մեր երկրի առաջին դեմքերը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից