ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենյակում ես»․ նման առաջնորդներն ավելի մեկուսացված և խոցելի են դառնում՝ կորցնելով քաղաքական առաջնորդությունը. Անանայան 10/09/2024 14:43 | Մեկնաբանություն
Կոնֆուցիուսի միտքը՝ «եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենյակում ես», կարելի է դիտարկել ինչպես իմաստասիրական, այնպես էլ քաղաքագիտական ոսպնյակի ներքո՝ բացահայտելով մարդկային վարքի, հանրության և առաջնորդության խորը կողմերը: Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.
«Իմաստասիրական (փիլիսոփայական) տեսանկյունից այս աֆորիզմը ընդգծում է մշտական ինքնակատարելագործման և սովորելու կարևորությունը, այսինքն՝ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի փնտրել այնպիսի միջավայրեր, որտեղ նա հնարավորություն ունի սովորելու ավելի փորձառու և խելացի մարդկանցից, քանի որ մի միջավայրում, որտեղ դուք ամենախելացին եք, դուք զրկված եք անձնական և ինտելեկտուալ աճի հնարավորությունից, ինչը հակասում է շարունակական ինքնազարգացման ձգտումներին։
Մտածողը, ըստ էության, խոնարհության և սեփական սահմանափակումների գիտակցման կոչ է անում: Հպարտության և ինքնագոհության նշանները խանգարում են մարդուն տեսնել իր թույլ կողմերը և խոչընդոտել դրանց զարգացմանը: Հասկանալը, որ միշտ կա ինչ-որ բան, որ կարող ես սովորել ուրիշներից, օգնում է քեզ պահպանել օբյեկտիվ տեսակետ քո սեփական կարողությունների մասին: Սոցիալական փոխազդեցության առումով էլ է կարևոր գտնվել քեզնից ավելի խելացի մարդկանց շրջապատում, քանի որ դրանով խթանում ես քո ինտելեկտուալ ակտիվ լինելը, ինչը, աներկբայորեն, օգնում է զարգացնել քննադատական մտածողությունդ և գիտելիքներդ:
Քաղաքագիտական տեսանկյունից առաջնորդի կամ քաղաքական գործչի համար հատկապես կարևոր է, որ ինքը շրջապատված լինի գրագետ և իմաստուն շրջապատով ու ենթականերով: Կոնֆուցիուսի այս աֆորիզմը կարող է մեկնաբանվել որպես ուղերձ կամ առաջարկություն առաջնորդներին՝ ձգտել շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են մարտահրավեր նետել հենց իրենց՝ խելացի գաղափարներով և քննադատությամբ՝ հանգեցնելով ավելի հավասարակշռված և տեղեկացված որոշումների:
Սակայն ավտորիտար ռեժիմների դաժան իրականության մեջ առաջնորդները նպատակաուղղված կերպով իրենց շուրջն են հավաքում այնպիսի մարդկանց ու ենթակաների, որոնց մտավոր և մասնագիտական կարողությունները ակնհայտորեն զիջում են իրենց կարողություններին: Սա պատահական չէ, այլ՝ հստակ մտածված մտադրություն, քանի որ նման առաջնորդները վախենում են իրենց կարգավիճակին սպառնացող ցանկացած սպառնալիքից և, հետևաբար, նախընտրում են թույլ, անդեմ կատարողների, ովքեր չեն համարձակվում վիճարկել իրենց հեղինակությունը:
Սակայն գրագետ և քննադատաբար մտածող գործընկերների բացակայությունը հանգեցնում է որոշումների կայացման որակի վատթարացման, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է ամբողջ համակարգի դեգրադացմանը: Նման կանոնը, ի վերջո, պարզվում է, որ երերուն է և խոցելի, քանի որ այն չի հիմնվում իրական հմտության և իմաստության վրա, այլ միայն վախեցած ենթարկվելու բնազդի վրա։ Կոնֆուցիոսի աֆորիզմն արհամարհող առաջնորդների շուրջ անխուսափելիորեն ձևավորվում է ինտելեկտուալ և մասնագիտական անկման վակուում, և չնայած իրենց թվացյալ ուժին, նրանք գնալով ավելի մեկուսացված և խոցելի են դառնում, վերջիվերջո՝ կորցնելով իրենց քաղաքական առաջնորդությունը:
Մեր իրականության մեջ, սակայն, նման առաջնորդի քաղաքական գոյությունը երաշխավորվում է ոչ թե անդեմ ենթակաների քանակով կամ այն հանգամանքով, թե որքանով են նրանք խելամտորեն և արդյունավետ կերպով կարողանում ղեկավարել ընդունակ և խելացի հանրությանը, այլ այդ հանրության՝ խելացի և ուժեղ առաջնորդությամբ ընդվզելու կարողության բացակայությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից