ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը․ Հրայր Թովմասյան 10/08/2024 12:26 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Այս մասին նշել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության հարցով որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել կանոնակարգը, սակայն 33 էջից բաղկացած որոշման բացարձակ մեծամասնությունը կազմում էր ոչ թե բուն կանոնակարգի, այլ՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ վերլուծությունները։ ՍԴ-ն որոշմամբ փաստացի չգործող է համարել Հռչակագրի որոշ դրույթներ, կասկածի տակ դրել այն, անգամ՝ համեմատել «զավակին խժռող ծնողի» հետ։
ՍԴ որոշմանը դեմ է եղել Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով հատուկ կարծիք, իսկ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն առհասարակ չի մասնակցել գործի քննությանը։ ՍԴ յոթ անդամներ կողմ են եղել։ ՍԴ որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են ներկայացրել Դավիթ Խաչատուրյանը և Վահե Գրիգորյանը, որի հետեւում է, որ հենց նրանց դիրքորոշումն է դրվել ՍԴ որոշման հիմքում։
Հրայր Թովմասյանն իր հատուկ կարծիքում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սույն գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին. Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն դիմումը վարույթ ընդունելու, հետևաբար նաև՝ այդ դիմումի հիման վրա որոշում կայացնելու։ Մասնավորապես, Հրայր Թովմասյանը նկատել է, որ Սահմանադրությունը սահմանել է բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, և որոնք միայն, մինչև վավերացումը, դառնում են Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Տվյալ դեպքում՝ Կանոնակարգի բովանդակային վերլուծությունից կարող ենք միանշանակ եզրահանգել, որ այն բովանդակային առումով Սահմանադրության 116-րդ հոդվածի իմաստով սահմանված պայմանագիր չէ։ Բացի այդ, ըստ Թովմասյանի, ՍԴ-ն անգամ վարույթ ընդունելու և քննելու պարագայում թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնք կարող են խաթարել սահմանադրական կարգը։
Թովմասյանը նաև անդրադարձել է ՍԴ որոշմամբ Անկախության հռչակագրի վերլուծությանը՝ նշելով, որ Սահմանադրության նախաբանի վերլուծությունը ընդհանրապես անհրաժեշտ չէր, քանի որ պարզ չէ, թե Հայաստանի անկախության մասին հռչակագրի ո՛ր ձևակերպումն է, ըստ Սահմանադրական դատարանի, խնդիր առաջացնում կանոնակարգի վավերացման համար:
«Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ապա ինձ համար անընդունելի և իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հ ռչակագրի այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, որևէ իրավական նշանակություն չունեն, ինչով ոչ միայն իմաստազրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական և պատմական նշանակությունը, այլև վերածել է այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի, իսկ Սահմանադրության նախաբանին՝ այդ մասով զրկել Սահմանադրության դրույթների մեկնաբանության համար որպես հիմք հանդիսանալուց։ Սահմանադրական դատարանը Հայաստանի անկախության մասին հռչակագրի նշանակությունը պարզելու համար գործածել է մի հնարք, որը դուրս է որևէ տրամաբանությունից. Հռչակագրի առանձին դրույթներ համեմատել է Սահմանադրության դրույթների հետ, և հայտնաբերելով «հակասություններ», որակազրկել է Հռչակագրի նորմատիվային բնույթը։ Սահմանադրությունը հղում չի անում Հռչակագրին որպես ամբողջությամբ գործող փաստաթուղթ, այլ հղման միջոցով սահմանադրական նորմատիվ բովանդակություն է հաղորդում Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին: Այս առումով նախ հարկ է նշել, որ Հռչակագիրը գործող Սահմանադրության ընդունման շարժառիթներից մեկն է, և որպես Սահմանադրության ընդունման հիմք տեղ է գտել Սահմանադրության նախաբանում: Հետևապես՝ կոպիտ մեթոդաբանական և տրամաբանական սխալ է 1995 թվականի, 2005 թվականի կամ գործող խմբագրությամբ Սահմանադրության համեմատությունը Հռչակագրի հետ, քանի որ այն չի հավակնել իրենով փոխարինելու Սահմանադրությունը: Գտնում եմ, որ Հայաստանի անկախության մասին հռչակագրի՝ նորմատիվային բնույթի անտեսումը կարող է վտանգել անկախացման գործընթացի լեգիտիմությունը և հանգեցնել ներկայիս Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական վտանգների ավելացմանը»,- նշել է Թովմասյանը՝ արձանագրելով, որ ՍԴ որոշումն աղավաղում է Սահմանադրության նախաբանի իմաստն ու նպատակը, քանի որ նախաբանին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը որևէ հիմք չունի Սահմանադրության մեջ։
Ամփոփելով հատուկ կարծիքը՝ Թովմասյանը հետգրություն է թողել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։
«Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդբովանդակ դարձվածքների կիրառումը: Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,- նշել է Թովմասյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից