ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որոշումը թաքնված նպատակ ունի. և՛ իրավական, և՛ քաղաքական առումով թակարդի մեջ են. Արամ Մանուկյան 10/08/2024 15:26 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ-ն իրավաբանորեն խուճուճ որոշում է կայացրել ՝ շրջանցելով խնդիրները։ Շատ դժվար է հասկանալ, թե ՍԴ-ն ի՞նչ է ցանկացել անել՝ ժամանակ շահե՞լ, թե՞ այլ բան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել կանոնակարգը, սակայն 33 էջից բաղկացած որոշման բացարձակ մեծամասնությունը կազմում էր ոչ թե բուն կանոնակարգի, այլ՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ վերլուծությունները։ ՍԴ-ն որոշմամբ փաստացի չգործող է համարել Հռչակագրի որոշ դրույթներ, կասկածի տակ դրել այն, անգամ՝ համեմատել «զավակին խժռող ծնողի» հետ։
Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ ՍԴ նշված որոշումը քաղաքական խայտառակ փաստաթուղթ է՝ պոետիկ երանգավորումներով, բանաստեղծական մելամաղձով ու թաքնված քաղաքական երանգ ունի։
Նրա խոսքերով՝ կանոնակարգի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը քննարկելիս, ՀՀ ՍԴ-ն կարող էր ընդհանրապես չանդրադառնալ Անկախության Հռչակագրին։
«Իրենք կարող էին շատ հանգիստ որոշում կայացնել, որ օրինակ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու մասին, բայց իրենց նպատակը ոչ միայն դա էր, այլ, ըստ իս, Ադրբեջանին ինչ-որ բան ցույց տալը, որ հավատարիմ են, իրենց ասած, խաղաղության սկզբունքին կամ պայմանագրին։ Դա նաև արդարացում էր Անկախության Հռչակագրի մասով, իբր թե հռչակագիրը չի խանգարում դրան», - ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ, այնուամենայնիվ, դրան անմիջապես եղավ Ադրբեջանի արձագանքը, ինչը վկայում էր , որ Ադրբեջանն այդ քաղաքական ժեստը չի ընդունել։
Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ իշխանության հնարքը չաշխատեց։ «Խնդիրը հիմնականում հետևյալն է, որից իրենք չեն կարող խուսափել և դա Սահմանադրական դատարանի սարքած թակարդն է։ Սահմանադրական դատարանն ունի 2021 թվականի որոշում, ըստ որի մեր Սահմանադրության պրիամբուլան համարվել է անփոփոխելի դրույթ, այն որևէ կերպ փոփոխել հնարավոր չէ, անգամ հանրաքվեով, քանի որ դա ֆիքսված է որպես անփոփոխելի դրույթ, հոդված։ Հիմա իրենք անընդհատ պետք է ձևեր գտնեն՝ ասելու, որ Անկախության հռչակագիրը չի խանգարում, կամ հիմք ստեղծեն սահմանադրությունն ամբողջությամբ փոխելու համար։ Իրենք և՛ իրավական, և՛ քաղաքական առումով թակարդի մեջ են, չգիտեն ինչ լուծումներ գտնել, այդ 30 էջի մեջ անընդհատ խուսափոխական լուծումներ են փորձել գտնել, առաջարկել կամ թաքցնել հիմնական խնդիրը։ Իսկ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ գրել են, թե չի հակասում Սահմանադրությանը, մինչդեռ իրականում հակասում է, որվհետև Հայաստանի Սահմանադրությամբ ՀՀ սահմանների որեւէ միլիմետրի փոփոխություն միայն ու միայն հանարաքվեով պետք է լինի։ Իրենք փորձում են դա սվաղելով անցնել, բայց դա չի կարող լինել առանց հանարաքվեի»,- նշեց պարոն Մանուկյանը։
Գործչի արձանագրմամբ՝ կանոնակարգը հաստատվել է միայն Հայաստանում, իսկ Ադրբեջանը դեռ չի էլ անդրադարձել դրան։
«Ադրբեջանին ինչ էլ տաս՝ չի բավարարվելու, սա հերթական՝ «ինչո՞ւ գլխարկ չես դրել վիճակն է», Ադրբեջանը նպատակ չունի խաղաղության փաստաթուղթ ստորագրելու»,- ընդգծել է ՀԱԿ փոխնախագահն ու ավելացրել, որ անգամ Անկախության հռչակագրի վրա հղումը ՀՀ սահմանադրությունից հանելու դեպքում, ադրբեջանցիները կարող են պահանջել, որ փոխվեն բոլոր այն օրենքները, որոնց թիվը մոտ 100-ի է հասնում, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին ու այդպես շարունակաբար նոր պահանջներ առաջ կքաշվեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը