ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայի և ազարբայջանցու դեպքում խիստ տարբեր է և՛ պարտվածի հոգեբանությունը, և՛ հաղթողինը․․․ 10/07/2024 19:38 | Վերլուծություններ
Տարիներ շարունակ հայերի և ազարբայջանցիների միջև հավասարության նշան դնողները պիտի հստակ հասկանան մեկ բան՝ ազարբայջանցիների հերոսը ռամիլսաֆարովն է, սպա, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած հայ սպային։ Այսինքն, ազարբայջան կոչվող ազգի հերոսը քնած մարդուն սպանող բարբարոսն է։ Այսքանով , ըստ էության ամեն ինչ ասված է։
Ի դեպ, հատկապես առաջին պատերազմին հաջորդող շրջանում ազարբայջանում խառնամուսնությունների համատեքստում մնացած հայերի հանդեպ ահավոր էր վերաբերմունքը։ Ազգությամբ հայ կանանցից, իրենց ազարբայջանցի ամուսիններն ու զավակները խուսափում էին․․․
Ֆաինա Կունգուրովայի մասին 2000-ականների սկզբին մամուլը շատ է գրել, որն ընդհուպ բանտում էր հայտնվել ազգային պատկանելության համար։ Իբր «հակապետական միտինգների» մասնակցության համար բանտում հայտնվելով՝ նա անգամ բանտակիցների կողմից էր ատելության և դաժան վերաբերմունքի, ծեծի ենթարկվել։ Մտայնությունը ազարբայջանում հետևյալն էր՝ «հայն ամենուր է հայ, անգամ՝ բանտում»։
Նրա վերաբերյալ դեռ տարիներ առաջ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Անդրեաս Գրոսը գրում էր՝ «իր մերձավորները չեն ցանկանում իր հետ որևէ առնչություն ունենալ»։ Նկատի ունենալով Ֆաինայի հայկական արմատները՝ նույնիսկ ամուսինը և նրա հարազատները խուսափում են նրա հետ շփվելուց։ Վերոնշյալ փաստերը լավագույնս ցույց են տալիս այն հայերի անապահովության աստիճանը, ովքեր ընտրել են ձուլումը, քան՝ փախուստը։ Ժամանակակից Ադրբեջանում նույնիսկ իսլամ ընդունելու և սեփական էթնիկ ծագման մասին ամբողջությամբ մոռանալու պատրաստակամությունը չի երաշխավորում քաղաքացիական ամենահիմնական իրավունքների պահպանումը:
Ընդհանրապես, կոնֆլիկտի տարբեր կողմերում գտնվող երկու ազգերի միջև հավասարության նշան դնող միջազգային կազմակերպությունները կամ արևմտյան տերությունները հարցի հանդեպ շատ պարզունակ հայացք ունեն։ Պարտված կողմ, հաղթող կողմ, կամ՝ հակառակը։ Սակայն ցանկացած դեպքում նույնական չի կարող լինել ո՛չ պարտվածի հոգեբանությունը, ո՛չ էլ՝ հաղթողինը։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հաղթանակը մերն էր։
90-ականների վերջին և 2000-ականներին երկու ժողովուրդների շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքներով՝ ազարբայջանական հանրույթի շրջանում հայության հանդեպ ատելությունը /չհաշված, առանձին մտավորական-անհատների, որոնք հիմնականում ազարբայջանից դուրս են ապրել/, առավելագույնի է հասել։ Ընդ որում, պետականորեն մշակված ծրագրի համաձայն մանկապարտեզային տարիքից է սկսվել հայերի հանդեպ ատելության սերմանումը։ Նույնիսկ դպրոցահասակ երեխաների թվաբանական խնդիրներում օրինակների միջոցով է հայի հանդեպ թշնամանք սերմանվել։ Մինչդեռ հաղթանակած հայության շրջանում թուրքադրբեջանական տանդեմի հանդեպ ատելության զանգվածային արտահայտություն կամ պետականորեն քարոզվող ատելություն չի եղել։
Ատելության սերմանումը՝ որպես պետական քաղաքականություն երբեք չի եղել։ Իսկ ազարբայջանի պարագայում դա՛ է եղել Հայաստանի և հայության հանդեպ քաղաքականության հիմքում։
Հիմա, ազարբայջանը հաղթել է, թվում է՝ հաղթածի հոգեբանությունը ուրիշ պիտի լիներ, ո՛չ այնպիսին, ինչպիսին էր 30 տարի պարտության կնիքով ապրող ազարբայջանինը։ Բայց ո՛չ, ոչ մի տարբերություն չկա, դեռ ավելին, այսօր ազարբայջանը բացարձակ ազատություն է տվել իր վայրագ մտքերին ու կրքերին։ Վկա՝ Արցախում ոչ մի հայ չթողնելու, էթնիկ զտում իրականացնելու կանխամտածված քաղաքականությունն իրականություն դարձնելը, Արցախի և արցախցիների հանդեպ իրականացված նոր Ցեղասպանությունը։
Այսինքն, ազարբայջանը պարտված լինի, թե՝ հաղթող, միևնույն է՝ նրանից գոյաբանական վտանգը միշտ առկա է, ցեղասպանային ցանկացած դրսևորում՝ սպասելի։ Խաղաղության մասին կարող է տարիներ շարունակ տրակտատներ կարդալ, ինքն առաջարկել, սակայն դարան մտած մարդասպանի, իսկ հայի հանդեպ՝ ցեղասպանի ընդհանրական կերպարն է այդ ազգին հատուկ։ Նաև՝ հայի ստեղծած մշակութային ժառանգության հանդեպ էլ նույն եղեռնագործն է։
Երբ հայն է հաղթում՝ հպարտ է, արժանապատիվ, հաղթական, երբ ազարբայջանցին է հաղթում, ցեղասպանի խարանով նույն բարբարոսն է։ Եվ ատելությամբ լի, քանի որ գիտի՝ իր հաղթանակը ՀՀ թույլ իշխանության, սիրիական ահաբեկիչների, թուրքական և իսրայելական զինվորականների շնորհիվ է։ Եվ արևմտյան աշխարհի խայտառակ լռության․․․
Ի՞նչ անել ուրեմն։ Բնականաբար, պիտի սկսել ամենակարևորից՝ նախ մեր ներսը պիտի կարողանանք մաքրել թույլ ու կամակատար իշխանությունից։
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ