ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոր ընկերը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել հետը. մանրամասներ իրանցի աղջկա ինքնասպանությունից 10/05/2024 11:44 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2022թ․ հունվարի 19–ին ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա կողմից կատարված ինքնասպանության դեպքը։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն՝ 2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել են հիշյալ աղջկա կողմից ինքնասպանության դիմելու իրական պատճառները։
Մասնավորապես, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 26–ամյա աղջիկը, ուսում ստանալու նպատակով, գտնվել է ՀՀ–ում և բնակություն է հաստատել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքի սենյակներից մեկում։ Վերջինիս հոր ընկերը՝ 49–ամյա ԻԻՀ քաղաքացին, ով աշխատել է որպես ավտոբուսի վարորդ՝ Երևան-Թեհրան երթուղով, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ընկերոջ ընտանիքի հետ, 26–ամյա աղջկան, այլ հյուրերի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, որն անցկացվել է Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում։
Խնջույքից հետո, 49–ամյա տղամարդու առաջարկով, վերջինս և աղջիկը այցելել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարան, որտեղ 49–ամյա տղամարդը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ 26–ամյա աղջիկը, չհամակերպվելով կատարվածի հետ, գտնվելով սթրեսային ծանր հոգեվիճակում, 2022 թվականի հունվարի 19-ին իր բնակության վայրում ինքնասպանություն է գործել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ 49–ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ